«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի հայտարարությունը

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

2020թ-ի նոյեմբերի 9-ի ամոթաբեր, նվաստացուցիչ եռակողմ հայտարարությունից հետո «Դեմոկրատական» այլընտրանք կուսակցությունն առաջինն էր, որ նոյեմբերի 12-ին հանդես է եկել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման պահանջով՝ դա համարելով քաղաքական համապարփակ ճգնաժամը հաղթահարելու միակ լեգիտիմ միջոց։
Ավելին, արտահերթ ընտրությունների գաղափարի նկատմամբ «Հայրենիքի փրկության շարժմանը» մաս կազմող կուսակցությունների գերակշիռ մեծամասնության մերժողական վերաբերմունքն ու նրանց կողմից ռևանշիստական օրակարգի գեներացումն է եղել պատճառը, որ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը լքել է ընդդիմադիր այս ձևաչափը՝ ժամանակի ընթացքում ապացուցելով իր առաջ քաշած թեզերի ճշմարտացիությունը և մեր գործընկերների «հեղափոխական» օրակարգի սնանկությունը։
Այսօր էլ համարում ենք, որ արտահերթ ընտրություններն այլընտրանք չունեն։
Մյուս կողմից, արտահերթ ընտրությունները կարող էին ճգնաժամի հաղթահարման բանալի դառնալ, եթե արմատապես ազատականացվեր ԸՕ-ն, իրականացվեին ինստիտուցիոնալ և օրենսդրական փոփոխություններ՝ մրցակցային որակյալ ընտրություններ երաշխավորելու նպատակով։
Ցավոք, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չգնաց այդ ճանապարհով՝ բավարարվելով ԸՕ-ի մակերեսային փոփոխություններով, որոնցից առանցքայինը միայն, այսպես կոչված, ռեյտինգային ընտրակարգի վերացումն էր։
Արդյունքում՝ ունենք մի իրավիճակ, երբ կարող է տապալվել ընտրությունների միջոցով երկրի քաղաքական համակարգի առողջացման, համապարփակ ճգնաժամը հաղթահարելու առաջադրված խնդիրը։
Պաշտոնական քարոզարշավի մեկնարկին ունենք հետևյալ պատկերը․
-Նիկոլ Փաշինյանի թիմը գնում է իշխանությունը վերարտադրելու խոտոր ճանապարհով՝ առանց իր եռամյա սխալները վերաիմաստավորելու, չունենալով հասարակության իրական կոնսոլիդացիային նպաստող ռացիոնալ օրակարգ, արդյունավետ թիմ։ Գործող իշխանությունը չի խորշում անգամ երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող արտաքին քաղաքական օրակարգեր սպասարկելուց, միայն թե՝ լուծի սեփական վերարտադրության խնդիրը,
-Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրության համար պատասխանատու են դառնալու հիմնականում հին համակարգի հետ ասոցացվող ընդդիմադիր ուժերը, որոնք ֆինանսական ռեսուրսներով մոնոպոլացրել են ընդդիմադիր դաշտը՝ անհավասար մրցակցության պայմաններում ճնշելով իրական ընդդիմության ձևավորման բոլոր նախաձեռնությունները։
-Փաշինյանի իշխանության և հին համակարգի համատեղ ջանքերով Հայաստանի հասարակությունը կանգնած է քաղաքական առումով անբովանդակ երկու բևեռի ընտրության ամոթալի երկընտրանքի առաջ, որը մի դեպքում, բերելու է ներկա ապիկար իշխանության վերարտադրությանը, մյուս դեպքում՝ ռևանշիզմի գեներացիային։ Երկու դեպքում էլ՝ Հայաստանում չի հաղթահարվելու քաղաքական ճգնաժամը, մյուս կողմից՝ քաղաքական հարթության վրա ֆորմալիզացվելու է Հայաստանի պրոտեկտորատային նվաստացուցիչ կարգավիճակը՝ դրանից բխող հետևանքներով։
-Մերժված կոռումպացված համակարգի և գործող անփառունակ իշխանության հետ չնույնացող հին ու նորաստեղծ դեմոկրատական քաղաքական ուժերը՝ առանձին-առանձին կամ գործող իշխանության թիկունքն ապահովող փոքր դաշինքներով չէին կարող լուծել երրորդ բևեռի ձևավորման և հասարակությանը բովանդակային ընտրության հնարավորությունը վերադարձնելու խնդիրը։ Ցավոք, ժողովրդավարական ուժերի լայն համախմբում տեղի չունեցավ, փոխարենը՝ դրա իմիտացիայի մասնավոր դրսևորումներն ընդամենը բերելու են ընտրողների քվեների փոշիացմանը։
-Հեղափոխության օրակարգի ամբողջական տապալումը հանգեցրել է կապիտալի կողմից քաղաքական և ընտրական գործընթացը մոնոպոլացնելու միտումներին։
Հանրագումարի բերելով ստեղծված իրավիճակը՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հայտարարում է․
1․ ընդամենը ութ ամսվա պետական գրանցում ունեցող մեր քաղաքական ուժը չունի անհրաժեշտ ռեսուրսներ՝ արտահերթ ընտրություններին առանձին մասնակցելու համար, մանավանդ, որ այս ընտրական գործընթացում գերիշխող են ֆինանսները, վարչական և կորպորատիվ ռեսուրսները, էպատաժային աղմուկը։ Այս պայմաններում օբյեկտիվորեն հնարավոր չէր դեմոկրատական ուժերի լայն կոնսոլիդացիան, բացակայում էին երրորդ բևեռի ձևավորման քաղաքական և ինստիտուցիոնալ հիմքերը։ ԱԺ ընտրություններին մեր ինքնանպատակ մասնակցությունը բերելու է ընտրողների քվեների փոշիացմանը, որով միայն նպաստելու ենք գործող իշխանության վերարտադրությանը կամ ռևանշիստական օրակարգի գեներացմանը։
2․ Նախընտրական այսօրվա կոնֆիգուրացիան բերելու է գործող իշխանության վերարտադրությանը կամ հին համակարգի ռեստավրացիային, ինչը միայն խորացնելու է ներքաղաքական ճգնաժամը՝ ճանապարհ բացելով ներքին ցնցումների ու արտաքին ճնշումների համար։ Պատահական չէ, որ գործող իշխանության ապիկար անգործության և «առանցքային» ընդդիմության «անհոգ» լռության պայմաններում այս օրերին շարունակվում է անսքող ոտնձգությունը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։
3․ 2021թ-ի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունները, դժբախտաբար, ավելի են խորացնելու քաղաքական ճգնաժամը՝ դառնալով յուրօրինակ թեստ վերջին երեսուն տարիների քաղաքական համակարգի, մտքի ֆիասկոյի համար։ Ձևավորվող ԱԺ-ն լինելու է ժամանակավոր, քաղաքական տեսանկյունից՝ թույլ և ամուլ ու ունենալու է սահմանափակ առաքելություն։ Սակայն այս դժվարին ճանապարհն անցնել է պետք՝ գործող իշխանության քաղաքական սնանկությունն ամբողջովին բացահայտելու, «ընդդիմադիր ազդեցիկ» առաջնորդների միֆը կոտրելու համար։ Միայն այսօրվա քաղաքական կոնյուկտուրայի այսպիսի էպիկրիզը, միֆերի վերջնական կործանումը կարող են քաղաքական առողջ զարգացումների նախադրյալներ ստեղծել։ Սա է պատերազմի պարտության հետ առերեսվելու, դրանից դասեր քաղելու, հանրային տրամադրությունների բնական սեգմենտացիային հասնելու բազմափուլ, դժվարին ու փշոտ ճանապարհը։
Այսպիսով, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, չմասնակցելով արտահերթ ընտրություններին, շարունակելու է ակտիվ դերակատարությունը քաղաքական կյանքում և նպաստելու է քաղաքական համակարգի առողջացմանը՝ հիմք ընդունելով «Ազատ քաղաքացի, ուժեղ պետություն» բանաձևը։
«Դեմոկրատական այլընտրանք»
Կուսակցության
Քաղաքական խորհուրդ
 

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները