ՊՆ-ն, ե΄ւ սահմանապահ զորքերը, ե΄ւ ԱԱԾ-ն պետք է պատասխան տան. Գինոսյանը` սահմանը հատելու դեպքերի մասին

Ադրբեջանցիների ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք ուղղակի ոտննձգություն է սուվերեն պետության նկատմամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Կարին» համույթի գեղարվեստական ղեկավար, Արցախյան պատերազմների մասնակից Գագիկ Գինոսյանը։

«Շատ ցավալի է, որ  այդ ամենը տեղի է ունեցել Լավրովի այցից հետո  եւ ինչ-որ մի խորհրդավոր, կամ ոչ խորհրդավոր կապ կա, որովհետեւ ռոսւական կողմն ասում էր, որ այդ լճերի կողքով պետք է ճանապարհ ապահովվի դեպի Նախիջեւան: Այս ամենը այդ աշխատանքի նախաբան կարելի է դիտարկել եւ  մատ թափ տալով ալիեւյան այն մոտեցումը, որ եթե  հայերը միջանցք չտան, մենք ուժի զոռով էլ կանենք: Այտեղ ամենացավալին այն է, որ Պուտինն ասել է` կարեւորը հրադադարի պահպանումը, եւ ոչինչ էն որ եր սուվերենությունն է ոտնահարվել:  Այտեղ կարելի է շատ խորը մտածել, ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ը կամ ինչ-որ մեկը մեզ էս պարագայում օգնության ձեռք կմեկնի միամտություն է: Եւ երկրորդ սա մեր լրջագույն բացթողումն է, քանի որ եթե 3,5 կմ եկել են ՀՀ տարածք եւ որեւէ մի զինվորական չի եղել եւ ոչ էլ սահմանապահ զորք է եղել, նշանակում է ե΄ւ ՊՆ-ն, ե΄ւ սահմանապահ զորքերը, ե΄ւ ԱԱԾ-ն պետք է պատասխան տան, թե ինչպես է դա ստացվել»,-ասաց նա:

Գինոսյանի խոսքով` ծիծաղելի են ուղղակի այն արդարացումները, որ ձմեռ է եղել եւ սահմանագիծը այդ պատչառով չի կահավորվել:

«Փոխանակ ամբողջ երկիրը տեղափոխեն ռազմական ռելսերի վրա եւ անգամ իրենք սովի մեջ նստեն եւ մի գրոշ անգամ այլ տեղ չծախսեն` բացի Ազգային անվտանգությունից եւ պաշտպանությունից, Երեւանում են ասֆալտ անում:  Փաստորեն իրենց համար դա երկրորդական հարց էլ չէ, երբ պատերազմից 6 ամիս անց ուղեկալներ չեն դրվել: Մեր իշխանությունները օր առաջ իրենց հրաժարականը ներկայացնելու խնդիր ունեն, որովհետեւ իրենք չեն տիրապետում իրավիճակին:  Հիմա ինչ արդարացում կարող եք բերել, որ հակառակորդը առանց որեւէ մի կրակոցի 3-4 տեղ մտել է մեր տարածք եւ տեղակայվել է, ու չի էլ ուզում դուրս գալ»,-ասաց նա:

Գինոսյանը կարծում է, որ բանակցություններով հարցը չի լուծվի, հարցը միայն կլուծվի ուժի դրսեւորմամբ:

«Ով որ մտել է ՀՀ տարածք ու ոտնձգություն է կատարել, պետք է պատժվի, տեղում պետք է հարցը լուծվի: Այսինքն ինչ, թողնենք մինչեւ Երեւան գան, մենք էլ հրադադարի ռեժիմը պահպանե՞նք: Փոխանակ մենք բանակը վերազինենք, մեր իշխանությունները զբաղված էին բանակը կազմաքանդելով: Ուղւակի պետք է նրանց ուժով դուրս հանել, այլ կերպ չի լինելու»,-ասաց նա:

Նշենք, որ մոտ 10  օր է ադրբեջանցիները Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում հատել են ՀՀ տարածքը եւ չեն հեռանում:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները