2021 թվականի ապրիլ ամիսը ևս եղել է ռեկորդային

Հայաստանի աշխատ

Հայաստանի աշխատաշուկայի համար 2021 թվականի ապրիլ ամիսը եղել է ռեկորդային: Այս մասին այսօր՝ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է  ՊԵԿ նախագահ  Էդվարդ Հովհաննիսյանը։

Ըստ նախագահի 2021 թվականի 0-ից բարձր վարձատրվող աշխատատեղերի քանակը նախորդ ամսվա համեմատ ավելացել է 4000-ով՝  դառնալով մոտ 626000,  ավելացել է նաև ընդհանուր աշխատավարձի ֆոնդը՝  կազմելով մոտ 133 մլրդ, ավել է հավաքագրվել նաև  եկամտային հարկը՝  ավելի քան 28 մլրդ, ինչպես նաև միջին աշխատավարձը՝ ավելի քան  212 հազար դրամ։ Էդուարդ Հովհաննիսյանը այս ցուցանիշները համեմատել է նաև 2019 թվականի հետ և արձանագրել, որ  2019 թվականի համեմատ 2021 թվականին մենք ունենք 0-ից բարձր վարձատրվող աշխատատեղերի  34000 դրական տարբերություն  և  մյուս բոլոր  ցուցանիշներով այդ տարբերությունները 2021 թվականին եղել են դրական։

ԱԺ պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը  իր ֆեյսբուքյան էջում ևս կիսվել է այս  ցուցանիշով։

Ըստ պատգամավորի 2021թ. ապրիլին ՊԵԿ-ն արձանագրել է 626414 աշխատատեղ, որոնց ընդհանուր եկամուտը/հարկման բազան կազմել է 133.2 մլրդ դրամ։ 2020թ. ապրիլի համեմատ (երբ աշխատաշուկան կորոնավիրուսի ու լոկդաունի հետևանքով շատ խորը անկում գրանցեց) աշխատատեղերն աճել են` 78676-ով, իսկ եկամուտը` 21.5 մլրդ դրամով։

Պատգամավորը  նշել է նաև, որ աճը գրանցվել է ոչ միայն 2020 թվականի համեմատ, երբ Հայաստանում արտակարգ դրություն էր հայտարարված կորոնավիրուսի պատճառով, այն  նաև ոչ կորոնավիրուսային՝ 2019թ. ապրիլի համեմատ աշխատատեղերն աճել են` 33824-ով, իսկ եկամուտը՝ 22.8 մլրդ դրամով։   

        Աշխատատեղ Հարկման բազա,մլրդ                     դրամ Միջինում մեկ աշխատողի աշխատավարձ,հզր            դրամ
2019 ապրիլ         592 590           110,3           186,2
2020 ապրիլ         547 738           111,7       203,9
2021 ապրիլ         626 414           133,2        22,7

Սոնա  Գիշյան

www.1or.am 

 

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները