Իմ պարտքն է, որպես հայ և քրիստոնյա, պահպանել հայ ժողովրդի բազմադարյա հարստության յուրաքանչյուր մասնիկ. Տիգրան Արզաքանցյան

Հավատը մարդուն առաջ մղող ուժ է։ Գեղեցիկ ու բարի մտքերի շտեմարան, պայծառ ապագա կերտելու ճանապարհ, ուրիշներին երջանկացնելու միջոցով սեփական երջանկությունը գտնելու միջոց։ 

Լինելով հայ առաքելական եկեղեցու հետևորդ և հայ քրիստոնյա՝ Տիգրան Արզաքանցյանը գտել է իր երջանկությունը՝ ոչ միայն Աստծուն ծառայելու, այլ նաև Աստծու կողմից տրված պատվիրանները անխաթար կատարելու մեջ։ Այդպիսի հավատը կարող է փոխել անձի կյանքը՝ առօրյա ձանձրալի ընդհանուր գործողություններից վերածելով այն ուրախության և երջանկության սիմֆոնիայի։

Լինելով Հայ քրիստոնեական եկեղեցու հետևորդ` հայ քրիստոնյա Տինգրան Արզաքանցյանը գիտակցում է ազգի՝ եկեղեցու շուրջ համախմբվելու, եկեղեցու և ժողովրդի միասնությունը մեկ գաղափարի շուրջ, այն է՝ միայն համերաշխությունը, միասնությունն ու հավատը կօգնեն մեզ հաղթահարել դժվարություններն ու խնդիրները․

«Հայ եկեղեցին լուրջ դերակատարություն ունի մեր ժողովրդի ազգային ինքնության պահպանման գործում: Մենք պետք է հավատարիմ մնանք մեր պատմությանը և ազգային արժեքներին: Մենք պարտավոր ենք կանգնել մեր եկեղեցու կողքին: Միայն համերաշխությունը, միասնությունն ու հավատը կօգնեն մեզ հաղթահարել դժվարություններն ու խնդիրները:

Իմ պարտքն է, որպես հայ և քրիստոնյա, պահպանել հայ ժողովրդի բազմադարյա հարստության յուրաքանչյուր մասնիկ: Այդ պատճառով «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամը վերակառուցելու է Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին»:

Հայաստանը, լինելով քրիստոնեությունն ընդունած առաջին երկիր, ունի եկեղեցաշինության հարուստ պատմություն։ Եվ, ցավոք սրտի, դրանցից շատերը ավերվել են արհավիրքներից, թշնամու հարձակումներից և, ինչու չէ, մեր անտարբեր և անխնամ վերաբերմունքից։ Տիգրան Արզաքանցյանը մեծ սիրով, նվիրվածությամբ և իր հավատի հանդեպ մեծ պատասխանատվությամբ լծվեց մշակութային կոթողների պահպանությանը, բարեկարգմանը, և հիմնադրամի միջոցներով վերանորոգում է Ծաղկաշեն համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին։

Կարևորելով եկեղեցական տոները՝ Տիգրան Արզաքանցյանը Տյառնընդառաջի տոնի կապակցությամբ կազմակերպել էր յուրօրինակ տոնական միջոցառում Գավառի նորապսակների համար։ Միջոցառման ընթացքում շուրջ 175 զույգեր ստացել են օրհնություն Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանից, իսկ «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի կողմից՝ բազում նվերներ, այդ թվում` ոսկյա շղթաներ։

Կայուն հավատով օժտված ընտանիքները պետության ամրության հիմքն են և կիրթ, բարձր արժեքների դավանող հասարակության համախմբվածության հիմքն են հանդիսանում: Տիգրան Արզաքանցյանի ընտանիքը, կիսելով նրա մտահոգությունները և գաղափարները, ամեն կերպ փորձում են օգնել և աջակցել նրան։

Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալիա Ռոտենբերգը, չլինելով հայ առաքելական եկեղեցու հետևորդ, խորապես հավատում է Աստծու գոյությանը և դեմ է ցուցադրական կրոնականությանը․

Возможно, это изображение (3 человека, люди стоят и в помещении) 

«Ես խորապես և անկեղծորեն հավատում եմ Աստծուն՝ որպես աշխարհի ողջամիտ արարիչ։ Միևնույն ժամանակ, ես դեմ եմ ցուցադրական կրոնականությանը, կրոնական բարքերին և այն ամենին, ինչ համարվում է երեսպաշտություն։ Ավետարանում «Հայր մեր»-ից առաջ կան Հիսուս Քրիստոսի հրաշալի խոսքերը, որոնք մարդիկ հաճախ մոռանում են։ Ահա դրանք երբ աղոթում ես, մի նմանվիր կեղծավորներին, ովքեր սիրում են սինագոգներում կամ փողոցի անկյուններում աղոթելիս կանգ առնել՝ մարդկանց ուշադրությունը գրավելու համար։ Ճշմարիտն եմ ասում ձեզ, նրանք արդեն ստանում են իրենց պարգևը։ Բայց երբ աղոթում ես, մտիր քո սենյակ և, դուռդ փակելով ,գաղտնի աղոթիր քո Տիրոջը։ Եվ Տերը, տեսնելով քո գաղտնիությունը, կհատուցի քեզ անկասկած»։

Նատալյա Ռոտեմբերգն այսօր Աստծուց ոչինչ չի խնդրում, պարզապես շնորհակալ է ամեն ինչի համար․

«Հիմա ես Աստծուց ոչինչ չեմ խնդրում։ Ես պարզապես շնորհակալություն եմ հայտնում նրան և ասում «Արա այն, ինչ լավագույնն է ինձ համար»»։
Մենք դառնում ենք այն, ինչ ցանկանում ենք դառնալ, շարունակաբար լինելով այնպիսին, ինչպիսին ուզում ենք լինել ամեն օր:  Աստվածահաճո յուրաքանչյուր գործ կատարելիս՝ Տիգրան Արզաքանցյանը ապրում է հանգիստ խղճով, ներդաշնակ ինքն իր հետ։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Իրանը երկու բալիuտիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ամերիկյան և բրիտանական ռազմաբազայի ուղղությամբ Նախատեսվում է չորս տարում լուծել ՀՀ ՊՆ հերթացուցակում գրանցված զինծառայողների բնակապահովման խնդիրը. Փաշինյան Ամենամատչելի Bugatti-ն՝ 23,599 դոլար արժողությամբ հեծանիվը․ հասանելի շքեղություն՝ լեգենդար հիպերմեքենաների վարպետից Կուբան անամոթություն է համարել վառելիքի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան խնդրանքը․ The Washington Post Ռուսաստանն Իրանի կողքին է. Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին «Ճշմարիտ խոստում 4» գործողության 71-րդ ալիքի ընթացքում ԻՀՊԿ-ն ծանր հրթիռներ է արձակել Իսրայելի վրա Սաուդյան Արաբիան կանխատեսում է նավթի գնի թռիչք մինչև $180, եթե էներգետիկ ցնցումը շարունակվի ապրիլից հետո Իրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավ Վախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով «Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Աշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Կուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերը Եվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg
Ամենաընթերցվածները