Անվանարկելու փոխարեն աշխատել է պետք

Հայաստանի գործող իշխանությունները քայլ առ քայլ գնում են դեպի իրենց ապազգային նպատակների վերջակետը, Հայաստանը թաղում են օրեցօր խորացող խնդիրների մեջ, շեղում հանրությանը տարատեսակ օրակարգերով, պարպում ընդդիմության ներուժը։
Այս իրավիճակում առավել քան տարօրինակ է իրենց ընդդիմադիր և անաչառ հռչակած որոշ ուժերի ու անձանց վարքը, որոնք փոխանակ ջանքեր գործադրեն Փաշինյանի ընդդիմախոսների համախմբման ուղղությամբ, մի բան էլ անվանարկում են այն անձանց, ովքեր կետ առ կետ ներկայացնում են առկա խնդիրները, ժողովրդին թմբիրից դուրս բերելու, իրավիճակը հանուն Հայաստանի հանգուցալուծելու ուղիները։
 
«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանն այն գործիչներից է, որ ամիսներ շարունակ ջանքեր է գործադրում ընդդիմությանը մեկ՝ իրատեսական օրակարգի բերելու, Փաշինյանի պարտադրած վտանգավոր ընտրական պայքարին մասնակցելու փոխարեն ճգնաժամային կառավարիչների ժամանակավոր կառավարություն կազմելու ուղղությամբ, մինչդեռ ընդդիմադիր ուժերը գլխահակ պատրաստվում են ընտրությունների՝ ընդունելով Փաշինյանի խաղի կանոնները։
 
Այս իրավիճակում առավել քան տարօրինակ է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամին մեղադրել իր խոստումները չկատարելու մեջ։ Գործիչը քայլ առ քայլ ներկայացրել, կետ առ կետ զգուշացրել է, թե ինչ խնդիրների է բախվելու Հայաստանի Հանրապետությունը Փաշինյանի օրակարգով շարժվելու դեպքում։
Հայաստանյան առաջատար լրատվամիջոցներից մեկն էլ, ոչ ավել, ոչ պակաս, Արտակ Թովմասյանին էր մեղադրել խոստացված 44-օրյա ժամկետում իշխանափոխություն չանելու մեջ։

Մինչդեռ «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանի կողմից հայտարարված 44-օրյա պայքարը հասել է իր առջև դրված արդյունքին։

Նախաձեռնության փաստարկները ներկայացնենք ստորև․

- «Փետրվարի 7-ին «Իմ քայլը» հայտարարեց, թե արտահերթ ընտրությունների անցկացման հանրային պահանջ չկա։

- Մարտի 11-ին, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդրանիկ նիստի ժամանակ, Արտակ Թովմասյանը հայտարարեց այս իշխանությունների հրաժարականի համար 44-օրյա պայքար սկսելու մասին։

- Մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

- Ապրիլի 25-ին Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին, որը համապատասխանում էր «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության սահմանած ժամկետի ավարտին։

- Մայիսի 5-ին Արտակ Թովմասյանը ուղերձով դիմեց ԱԺ պատգամավորներին` զգուշացնելով, որ եթե գնան նախընտրական պրոցեսների, կունենանք նոր կորուստներ, և երկիրը ցնցումների չտանելու համար պատգամավորները մինչև մայիսի 10-ը ժամանակ ունեին։

- Մայիսի 11-ին ադրբեջանական ուժերը ներխուժեցին Հայաստանի տարածքի մի շարք հատվածներ։

Ավելի վաղ Արտակ Թովմասյանն իր հարցազրույցներում և տեսաուղերձներում քանիցս առաջ էր քաշել ճգնաժամային կառավարիչների ժամանակավոր կառավարության ձևավորման հարցը, որը 6-12 ամսվա ընթացքում փոփոխություններ կաներ գործող Սահմանադրության և ԸՕ-ի մեջ, և դրանից հետո միայն ճիշտ կլիներ կազմակերպել խորհրդարանական արտահերթ ընտրություններ՝ ցնցումներից խուսափելու համար։ Ի դեպ, օրեր առաջ նման առաջարկ արեց նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ համագումարի ժամանակ, թեև արդեն իրավական մեխանիզմներ չկան»,- ասվում է նախաձեռնության պատասխանում։

Իսկ մայիսի 24-ին` ժամը 18։30-ին, Արտակ Թովմասյանը հրավիրում է բոլորին «Դվին» համալիր՝ միասին քննարկելու մեր երազած Հայաստանը կառուցելու ծրագրերն ու անելիքները և մասնակցելու համազգային աղոթքի արարողության։
 
Արմեն Սահակյան
դիտվել է 0 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները