Արա Աբրամյանի կոչը ՀՀ իշխանությանը, ՀՀ բոլոր քաղաքական ուժերին

Նախընտրական մրցավազքում, մեր ուշադրությունից դուրս է մնում հայ մարդու՝ մեր քաղաքացու ամենակարևոր՝ անվտանգության հարցը: Պետության առաջ ծառացած անվտանգային խնդիրները պետք է առաջնահերթություն լինեն բոլոր կարող ուժերի համար: Հայաստանի Հանրապետությունն այսօր, առավել քան երբևէ, կարիք ունի համախմբման:

Պառակտման ճանապարհը ձեռնտու է մեր հակառակորդներին և հենց այդ պատճառով մենք պետք է միավորվենք՝ հանու՛ն մեր պետության, հանու՛ն մեր հայրենիքի, հանու՛ն յուրաքանչյուր հայի: Հաշվի առնելով Հայաստանի Հանարապետության սահմանների անվտանգային իրավիճակի մասին միջազգային կառույցների և դիվանագիտական ներկայացուցչությունների ահազանգերը, ինչպես նաև ՀՀ պատասխանատու մարմինների կողմից սպառիչ տեղեկատվության բացակայությունը, ՀՀ իշխանություններին կոչ ենք անում կատարել պետության պարտավորությունը՝ ապահովվել ՀՀ յուրաքնչյուր քաղաքացու անվտանգությունը, հանրությանը տրամադրել ՀՀ սահմանների և անվտանգային իրավիճակի մասին համակողմանի և ամբողջական տեղեկատվություն՝ զերծ պահելով մարդկանց տագնապ և անորոշություն սերմանող տեղեկատվությունից:

ՀՀ բոլոր քաղաքական ուժերին կոչ ենք անում, պետության համար այս օրհասական պահին, միառժամանակ, մի կողմ թողնել տարաձայնությունները, հավաքվել կլոր սեղանի շուրջ՝ համատեղ ուժերով գծել պետության անվտանգային խնդիրների լուծման ճանապարհային քարտեզը՝ այն դիտարկելով որպես գերագույն նպատակ բոլորի համար: Հայկական հզոր սփյուռքը պետք է պատրաստ լինի այս դժվարին ժամանակներում թիկունք լինել մեր երկիրն, կանգնել Հայաստանի ու հայաստանցու կողքին, իր ունեցած բոլոր ռեսուրսները ծառայեցնել մեկ նպատակի՝ մեր հայրենիքի անվտանգության ապահովմանը:

Արա Աբրամյան

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները