«Միջանցքը թող իր ննջասենյակով բացի». Մեղրիի համայնքի ղեկավար

«Ի՞նչ միջանցքի մասին է խոսքը: Ուզո՞ւմ են մեր ականջները սովորեն միջանցք բառին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։ Նրա խոսքով, այս օրերին ոչ մի ադրբեջանցի չի երեւացել Մեղրիի տարածաշրջանում, եւ ոչ մեկը Մեղրիի միջանցքի հարցով ոչ միայն չի եկել, այլ չեն էլ խոսել տեղում:

«Միջանցք չի կարող լինել Մեղրիով: Միջանցք վարչապետը կարող է բացել իր ննջասենյակով։ Մեր հողի վրա ինքը ոչինչ չի կարող»,-ասում է Մխիթար Զաքարյանը։ Վերջինս նաեւ հերքեց այն լուրերը, թե իբր՝ մեղրեցիները «խուճապի մեջ են» ու «լքում են տարածաշրջանը»։ «Գուցե նրա նման մեկ-երկու ժեխ հեռանան տպավորություն ստեղծելու համար, բայց ինձ հայտնի չէ որեւէ փաստ, որ մեղրեցի գոնե մեկ ընտանիք հեռացել է վերջին օրերին»,-ասաց Մեղրիի համայնքի ղեկավարը։

Իսկ անհանգստություն, ընդհանուր առմամբ, կա։ «Ինձնից սկսած բոլորը անհանգիստ են, գուցե անորոշ էս վիճակից է անհանգստությունը, որ պետությունը չի կարող հստակ որեւէ բան ասել ու անել», – մեր հետ հեռախոսազրույցը եզրափակում է Մխիթար Զաքարյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ      

Կարդացեք նաև Մխիթար Զաքարյան. Խախտված է ՀՀ պետական սահմանը, ոչ թե Սյունիքի կամ որեւէ համայնքի սահման, եւ պետք է դրա արձագանքները լինեն պետական մասշտաբով. «Հրապարակ» «1 օրում կարող էին բոլորին մաքրել, ոմանց վերցնել գերի․ մերոնց չեն թողել կրակել»․ Զարուհի Փոստանջյան Հայաստանն Ադրբեջանին և Թուրքիային կապող երկաթուղիների ներկա վիճակը. Հովհաննես Նազարեթյան


դիտվել է 10 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները