ՎՏԲ-Հայաստան Բանկն ապահովել է ռեկորդային շահույթ՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով

ՎՏԲ-Հայաստան Բանկը հրապարակել է 2020թ.-ի տարեկան հաշվետվությունը` ՖՀՄՍ համապատասխան: Տարվա արդյունքներով բանկն ապահովել է վերջին տարիների կտրվածքով ռեկորդային շահույթ՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով: Զուտ տոկոսային եկամուտը կազմել է 23,1 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատությամբ գրանցելով 10% աճ: Զուտ  կոմիսիոն եկամուտներն աճել են 28%-ով և կազմել 3 մլրդ ՀՀ դրամ:

Բանկի ընդհանուր ակտիվները տարվա ընթացքում աճել են 8,6%-ով և կազմել 333,8 մլրդ ՀՀ դրամ: Վարկային պորտֆելը գրանցել է 7,7% աճ՝ մինչև 227,7 մլրդ ՀՀ դրամ՝ կազմելովԲանկի ընդհանուր ակտիվների 68,2%: Ֆիզիկական անձանց վարկերն աճել են 9,1%-ով՝ մինչև 184 մլրդ ՀՀ դրամ,  իրավաբանական անձանցվարկերը` 2,4%-ով՝ մինչև 43,6 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ընդհանուր պարտավորությունների ծավալը կազմել է 284,1 մլրդ ՀՀ դրամ (+9,5%), որից 261 մլրդ ՀՀ դրամը ներգրավված միջոցների ծավալն է (+7%):  

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը պահպանում է Հայաստանի բանկային շուկայում իր դիրքերը հիմնական ցուցանիշներով և առաջատար է դրանցից որոշների գծով: Տարվա արդյունքներով Բանկի սպառողական վարկերի պորտֆելը կազմում է 94 մլրդ ՀՀ դրամ, որը համապատասխանում է շուկայի մասնաբաժնի 21%-ին: Թողարկված վճարային քարտերի քանակը հասել է  360 հազարի (շուկայում մասնաբաժինը` 14%), աշխատավարձային քարտեր՝ 96 հազար (15%), կենսաթոշակային քարտեր` 114 հազար (36%): Վճարված դրամական փոխանցումներ ծավալը կազմել է 88,3 մլրդ ՀՀ դրամ, որը համապատասխանում է շուկայի մասնաբաժնի 13,5%-ին:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատար դիրքեր է գրավում նաև պետական ծրագրերի սպասարկման ծավալով՝ 2020թ.-ին ավելացնելով այդ ցուցանիշը 28%-ով՝ մինչև 81,5 մլրդ ՀՀ դրամ: Բացի այդ, Բանկը ներկայումս ունի մասնաճյուղերի և բանկոմատների ամենալայն ցանցը:  

2020թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակել է ինչպես մանրածախ, այնպես էլ կորպորատիվ  բիզնեսի ակտիվ զարգացումը: Բանկն առաջին անգամ մեկնարկել է օնլայն ապառիկ և սպառողական վարկավորում, վճարային մատանիներ, մանկական, պատանեկան, ուսանողական քարտեր, ինչպես նաև մի շարք նոր վարկային ծրագրեր՝ խոշոր ավտոսրահների և կառուցապատող ընկերությունների հետ: Բանկը բացել է Հայաստանում առաջին հիփոթեքային կենտրոնը` միասնական հարմարավետ և տեխնոլոգիական հարթակ, որը միավորում է ամբողջությամբ պատրաստ բնակարան ձեռք բերելու համար անհրաժեշտ բոլոր ծառայությունները: Մանրածախ բիզնեսի պրոդուկտների շարքի և հաճախորդների հեռահար սպասարկման ուղիների ընդլայնման շնորհիվ 2020թ.-ին Բանկն ապահովել է նոր հաճախորդների ներգրավում և գործող հաճախորդների հավատարմության բարձրացում: Ակտիվ ֆիզիկական անձ հաճախորդների թիվը հասել է 561 հազարի, ինչը կազմում է երկրի տնտեսապես ակտիվ բնակչության 44%-ը:

Բրոքերային սպասարկման շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է բրոքերային սպասարկման ծառայությունը՝ ռուսական և միջազգային արժեթղթերի շուկաներում բրոքերային գործարքներ կնքելու էլեկտրոնային հասանելիություն Quik առցանց առևտրային համակարգի և «ВТБ Мои Инвестиции» բջջային հավելվածի միջոցով:

Միջին և փոքր բիզնեսում ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ֆինանսավորվել են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Թել-Սելլ» ՓԲԸ-ն, «Տոյոտա Երևան» ավտոսրահը, «Արդիս» ՍՊԸ-ն, «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ն և այլն:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Տնօրինության Նախագահ - Գլխավոր-տնօրեն Իվան Տելեգինը մեկնաբանել է. «Չնայած 2020թ․-ի օբյեկտիվ բարդություններին՝ մեզ հաջողվեց գրանցել ռեկորդային շահույթ: Մենք բարելավել ենք մեր պրոդուկտների և ծառայությունների որակը, բարձրացրել ենք Բանկի բիզնես-գործընթացների արդյունավետությունը և կառավարելիությունը: Բանկի ռազմավարական ծրագրի շրջանակներում 2021թ.-ին մենք նախատեսում ենք այնպիսի կարևոր նախագծերի մեկնարկ, ինչպիսիք են անցումը Մուլտիկարտա պրոցեսինգային կենտրոնին՝ քարտապանների սպասարկման որակի բարելավման նպատակով, անցումը նոր՝ տեխնոլոգիապես հագեցած Մոբայլ/Ինտերնետ բանկ համակարգերի, Armenian Guide բջջային հավելվածի հիման վրա ազգային տուրիստական քարտի, դրամական փոխանցումների սեփական համակարգի: Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկը կշարունակի ակտիվորեն մասնակցել կառավարության բոլոր ծրագրերին և նախաձեռնություններին՝ ուղղված երկրի տնտեսական զարգացմանը, այդ թվում, աջակցելով գյուղատնտեսության և փոքր բիզնեսի զարգացմանը»:

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Իրանը երկու բալիuտիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ամերիկյան և բրիտանական ռազմաբազայի ուղղությամբ Նախատեսվում է չորս տարում լուծել ՀՀ ՊՆ հերթացուցակում գրանցված զինծառայողների բնակապահովման խնդիրը. Փաշինյան Ամենամատչելի Bugatti-ն՝ 23,599 դոլար արժողությամբ հեծանիվը․ հասանելի շքեղություն՝ լեգենդար հիպերմեքենաների վարպետից Կուբան անամոթություն է համարել վառելիքի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան խնդրանքը․ The Washington Post Ռուսաստանն Իրանի կողքին է. Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին «Ճշմարիտ խոստում 4» գործողության 71-րդ ալիքի ընթացքում ԻՀՊԿ-ն ծանր հրթիռներ է արձակել Իսրայելի վրա Սաուդյան Արաբիան կանխատեսում է նավթի գնի թռիչք մինչև $180, եթե էներգետիկ ցնցումը շարունակվի ապրիլից հետո Իրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավ Վախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով «Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Աշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Կուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերը Եվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg
Ամենաընթերցվածները