Ինչո՞ւ են Ռուսաստանի ազդեցիկ հայերը գալիս Հայաստան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի շուրջ ձևավորվում է նոր ուժ, որն առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կհայտարարի արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին: «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, առաջիկա օրերին Հայաստան են գալու Ռուսաստանի հայերի միության՝ մոտ 150 համայնքային կազմակերպությունների ղեկավարներ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ գործընթացն սկսվել է, և ներկայումս նրանցից մի քանիսն արդեն Հայաստանում են: ՌՀՄ տարածքային կազմակերպությունների ղեկավարները հիմնականում տեղերում հեղինակություն ունեցող և, այսպես ասած, «հարցեր լուծող» մարդիկ են, ուստի պատահական չէ, որ Հայաստանից ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիները նրանց միջոցով կամ հենց նրանց մոտ են աշխատանք գտնում:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ՌՀՄ համայնքային կազմակերպությունների ղեկավարները նախատեսում են ընտրությունների փուլում ապահովել նշյալ քաղաքացիների ներկայությունը, որոնց քանակն, ի դեպ, բավականին շատ է: Իսկ եթե հաշվի առնենք, որ այդ մարդկանց ընտանիքները ներկայումս էլ Հայաստանում են, ապա կարող է խոսք լինել Արա Աբրահամյանի ղեկավարած քաղաքական ուժի բավականին լուրջ, ընտրությունների ելքի վրա էապես ազդող ընտրազանգվածի մասին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ Փաշինյան Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ Թրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Մեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդուն Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել է Ուկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետ Եթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռ Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Պենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJ Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ»
Ամենաընթերցվածները