Իշխանությունն ինչպես հանձնեց Արցախը, նույն կերպ ուզում է հանձնել Սյունիքը` փակ դռների հետևում

Սյունիքի տարածք ադրբեջանական զինված հրոսակների ներխուժումից անցել է գրեթե մեկ օր։ Իշխանություններն ու նրանց սազանդարները տարփողում են ինչ-որ դրական զարգացման մասին, բայց որևէ մեկը չի բարեհաճում հանրությանը տեղեկացնել ո՛չ այդ բանակցությունների ընթացքի, ո՛չ էլ հնարավոր զիջումների մասին։ Հանրությունը, ինչպես 44-օրյա պատերազմում, այնպես էլ այսօր ստիպված է տեղեկություններ քաղել այլընտրանքային աղբյուրներից, կարդալ ադրբեջանցի պաշտոնյաների ու բլոգերների հաճախ կեղծ տեղեկությունները։

«Տեղեկությունները ստացվում են ամենատարբեր ուղղություններից, բացի պաշտոնական աղբյուրներից։ Իշխանության տարբեր դեմքեր էլ ընդամենը զբաղված են իրենց տապալումները «սվաղելու», «ծածկադմփոցն ապահովելու» և պատասխանատվությունից խուսափելու՝ արդեն ավանդական դարձած գործելաոճով»,- նշում է Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը և հավելում․

«Ի դեպ, իշխանության տարբեր դեմքերի երեկվա խայտառակ պահվածքն ու պաշտոնական կառույցների լռությունն առավել խորացրեց և վտանգավոր աստիճանի հասցրեց իշխանության՝ ադրբեջանցիներին նոր զիջումներ խոստանալու հասարակության կասկածներն ու մտահոգությունները»։

Առ այսօր որևէ մեկը Փաշինյանի վարչակազմից ողջամիտ բացատրություն չի տվել, թե ինչպես կարող էին ադրբեջանցիները հասնել Սև լճի շրջակայք առանց գեթ մեկ կրակոցի։ Ո՞ւր էին սահմանային հենակետերը, ինչո՞ւ այդ տարածքում ամրություններ չկային, ինչո՞ւ հայկական զինուժը չի նկատել այդ քանակությամբ զինված ադրբեջանիների ներխուժումը և մի հայ հովիվ է տեսել ու ահազանգել։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է միայն մայիսի կեսերին լկտիաբար հայտարարում, թե ձմռան պատճառով չեն կարողացել կահավորել սահմանը։ Իսկ հարցերը, որոնք տրվում և տրվելու են իշխանությանը, բազմաթիվ են։ Թերևս, իշխանությունները չունեն որևէ հարցի պատասխան, այլապես նման վարք չէին ցուցաբերի։

Արմեն Մեհրաբյան 

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Ամենաընթերցվածները