Visa Chatbot և Chatbot Consierge նոր ծառայություններ` ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa և Mastercard պրեմիում դասի քարտապանների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նոր՝ Visa Chatbot և Chatbot Consierge ծառայությունները Visa և Mastercard պրեմիում  դասի քարտապաններին:

Visa Chatbot-ը   և Chatbot Consierge-ը՝  անվճար ծառայություններ են, որոնք թույլ կտան հաճախորդներին խուսափել առօրյա մանր գործերից, օպերատիվ լուծել կարևոր խնդիրներ, որոնք պահանջում են լրացուցիչ ժամանակ և փորձ, համոզված լինել, որ իրենց տրամադրության տակ ունեն 24/7 ռեժիմով հասանելի անձնական առցանց օգնական, ով կարողանում է ազատ հաղորդակցվել հաճախորդին հարմար լեզվով, պատրաստ է խոսել ցանկացած թեմայով, քննարկել հետաքրքրող հարցեր և գիտի գլխավոր կանոնը՝ «Հաճախորդը միշտ ճիշտ է ... նույնիսկ եթե ոչ միշտ»: Կոնսյերժն աշխատում է խիստ գաղտնի և կօգնի հաճախորդին ելք գտնել ֆորս-մաժորային իրավիճակներից: 

Visa Chatbot-ը և Chatbot Consierge-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի պրեմիում դասի քարտապաններին հնարավորություն են տալիս անսահմանափակ թվով ցանկացած տիպի հարցեր ուղղելու՝ ապրանքների և ծառայությունների առաքում, հյուրանոցների, ռեստորաններում և ակումբներում սեղանների ամրագրում, ցանկացած հաստատության կոնտակտային տվյալների որոնում, առցանց միջոցառումների և ճանապարհորդությունների կազմակերպում, օգնություն կորած ուղեբեռը վերադարձնելու համար, տան կամ ավտոմեքենայի վարձակալություն, իրավական աջակցություն, ցանկացած տեղեկատվություն տրամադրում, նույնիսկ՝ տեղեկատվություն փոխարժեքների, եղանակի, տարբեր իրադարձությունների և այլնի վերաբերյալ:

Visa Chatbot-ն անվճար ծառայություն է ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Infinite և Visa Signature քարտապանների համար, որը տրամադրում է ակտուալ տեղեկատվություն քարտերի առավելությունների, հատուկ առաջարկների, ճանապարհորդության ընթացքում զեղչերի և արտոնությունների մասին, ինչպես նաև առաջարկում է շուրջօրյա կոնսյերժ-ծառայություն: Ծառայությունը հասանելի է Telegram, Viber կամ Facebook Messenger մեսենջերներում: Այն հնարավորություն է տալիս հարմար և անվտանգ փոխանցում կատարել քարտից Visa քարտին: Visa Chatbot-ում գրանցվելու համար հաճախորդը պետք է ընտրի նախընտրելի մեսենջերներից մեկը, մուտք գործի հավելված և ընտրի իր քարտի դասը, որից հետո նա կկարողանա ծրագրում տեսնել  գործընկերների ընթացիկ ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն, հասանելի ծառայությունների ցանկ, ներառյալ կոնսյերժ ծառայությունը՝ Telegram, Viber մեսենջերներում, +995706070309 հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային փոստով:

Mastercard World Black Edition պրեմիում քարտապաններին ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել Chatbot Consierge ծառայությունից. սա պարզ և հարմարավետ ծառայություն է քարտապանի և Mastercard Consierge-ի անձնական օգնականների պրոֆեսիոնալ թիմի միջև հեռահար շփման համար՝ շաբաթական 7 օր, օրը 24 ժամ՝ առանց տոների և հանգստյան օրերի: Chatbot Consierge ծառայությունը դյուրին է օգտագործման մեջ. Բանկի հաճախորդին անհրաժեշտ է բջջային հեռախոսից մուտք գործել https://konsierge.com/lite.html  կայք, ընտրել հարմար մեսենջեր, սեղմել կոճակը և անցնել նշված հղումով՝ գրանցվելու համար: Հաջորդիվ, հաճախորդը պետք է մուտքագրի իր բջջային հեռախոսի համարը և քարտի համարի առաջին 6 թվանշանները, հաստատի հեռախոսի համարը SMS հաղորդագրության կոդով, վերադառնա մեսենջեր և սկսի օգտագործել Chatbot Consierge-ը: Հաճախորդը կարող է հարցում ուղարկել կոնսյերժներին առցանց Chatbot Consierge-ի միջոցով ընտրված մեսենջերով,  +37441121362 հեռախոսահամարով կամ [email protected] էլ. փոստով: Mastercard քարտապաններն ունեն հնարավորություն ընտրելու 4 մեսենջերներից ՝ WhatsApp, Telegram, Viber, Facebook Messenger: 

Visa Chatbot և Chatbot Consierge ծառայությունների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում հետևյալ հղումներով՝  Visa Infinite քարտերի համար՝ https://www.vtb.am/am/private/details/, Visa Signature քարտերի համար՝ https://www.vtb.am/am/privilege/details/2/  և  Mastercard World Black Edition քարտերի համար՝ https://www.vtb.am/am/privilege/details/1/ կամ զանգահարելով «Պրիվիլեգիա» մասնաճյուղ՝ +374(10) 606090 հեռախոսահամարով: 

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: 

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները