«Բա հեղափոխությունը պոզով-պոչով է լինո՞ւմ». Նիկոլ Փաշինյանը թվեր է ներկայացնում


Այս հարցը լուծենք, արանքից դուրս գա: Այս բառերով ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթն սկսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձավ «օդում կախված» երկու հարցադրման. «Առաջին, արդյոք 2020 թվականի բյուջեի նախագիծը հեղափոխական է, եւ երկրորդ, իսկ երբ են մարդիկ փոփոխություն զգալու իրենց կյանքում:


«2018-ին հեղափոխության շրջանում, երբ ես դեռ ես վարչապետ չէի, հայտարարել եմ, որ 1-2 տարվա ընթացքում բյուջեն պետք է ավելանա 30-35 տոկոսով: Հիմա 2020 թվականի բյուջեում եկամտային մասը 2018-ի բյուջեի եկամտային մասը գերազանցում է 27,4 տոկոսով: Եթե սրան գումարում ենք նաեւ 2018-ի ընթացքում բյուջեի գերակատարման ցուցանիշները, որոնք արդեն 62 մլրդ դրամով գերակատարված են, ուրեմն բյուջեի համախառն աճը կազմում է 33 տոկոս: Եթե սրան ավելացնում ենք այն կորուստները, որոնք մեր որոշումների արդյունքում ունեցել ենք հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում, պարտադիր կուտակային կենսաթոշակների օրենքում փոփոխության արդյունքում, երբ հրաժարվել ենք այդ փողերից, մեր աճն արդեն իսկ կազմում է ավելի քան 35 տոկոս: Սա ուղիղ պատասխան է հարցին, թե արդյոք բյուջեն հեղափոխական է: Այո, այս բյուջեն հեղափոխական է»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, 2020 թվականին նախատեսված կապիտալ ծախսերը 2018-ի փաստացի ցուցանիշից ավելի են 135,1 տոկոսով. «Այսինքն սա այլ կերպ քան հեղափոխական, սա չի կարելի անվանել: նախկինում տարեկան կտրվածքով միջին եկամտային աճի տեմպը եղել է 7 տոկոս: Մենք այս տեմպը կրկնապատկել ենք: Այսինքն մեր միջին տարեկան աճը բյուջեի կազմում է 14 տոկոս: Բա հեղափոխությունը պոզով-պոչով է լինո՞ւմ: 2020-ի բյուջեով ճանապարհների նորոգման, կառուցման համար նախատեսվում է այնքան գումար, որքան 2015, 2016, 2017 թվականների բյուջեով միասին վերցրած: Բա հեղափոխությունն ուրիշ ո՞նց է լինում:

Բնակարանային շինարարության, կոմունալ ծախսերի ոլորտներում աճը 2018-ի նկատմամբ կազմում է 120 տոկոս: Շա՞տ տեղերում եք տեսել, որ բյուջեում աճերը լինեն 100, 110, 140 տոկոսների մասին:

Առողջապահության ծախսերը 2018-ի համեմատ աճել է 39,5 տոկոսով: Կրթության ոլորտի ծախսերն աճել են 34 տոկոսով: Սոցիաալական նպաստներ եւ կենսաթոշակներ հոդվածով 2018-ի համեմատ աճել է 74 մլրդ դրամով: Սոցիալական բլոկի ծախսերը 21 տոկոսով աճ են ունեցել:

ՊՆ-ի ծախսերն ավելացել են 28 տոկոսով, Շրջակա միջավայրի նախարարության ծախսերը՝ 41 տոկոսով: Պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը 2020-ին կկազմի 52,2 տոկոս, 2017-ին 58,9 տոկոսի համեմատ:

Այսօրվա դրությամբ ՀՀ պետական պահուստները գտնվում են պատմական ամենաբարձր մակարդակի վրա:

Հիմա հարց, այս ամենը փոխե՞լ է մարդկանց կյանքը: Այն, որ մարդիկ երթեւեկում են բարեկարգ ճանապարհներով, իրենց կյանքը փոխո՞ւմ է, թե ոչ: Իհարկե, փոխում է: Մարդիկ ավելի քիչ են գնում «խադավիկի» մոտ, իրենց գյուղմթերքը որ բերում են վաճառելու, իրենց մեքենան ավելի քիչ է վերեւ-ներքեւ թռնում, եւ ավելի քիչ ապրանք են փչացնում»,-ընդգծեց վարչապետը:

Նա տեղեկացրեց, որ վերջին օրերին երկու ձեռնարկությունների բացմանն է մասնակցել, որի սեփականատարերի հավաստմամբ մոտ 1000 թափուր աշխատատեղ ունեն. «Մարդիկ աշխատող են փնտրում ու չեն կարողանում գտնել: Այսօր բոլոր շինարարական ընկերությունները խրված են պատվերների մեջ: Մյուս տարի այս միտումն ավելի է մեծանալու, նոր աշխատատեղեր են ստեղծվելու: Կապիտալ շինարարության նյութերը գնվում են մասնավորից:

Առողջապահության ոլորոտւմ երբ մարդը, տնից-տեղից հեռու, ինսուլտ ստանա, մարդը չի գնալու ստեղից-ընդեղից փող հավաքի, իր հիվանդը չի մնալու պատգարակի վրա: Դա մարդու կյանքի փոփոխությո՞ւն է թե ոչ: Որ մինչեւ 18 տարեկան երեխաների հիվանդանոցային ծառայությունները անվճար է, դա մարդու կյանքի փոփոխությո՞ւն է թեոչ: Որ ուսուցչի, զինվորականների աշխատավարձերը բարձրանում են, որ բանակում սննդի որակ է փոխվել, դա փոփոխություն է, թե ոչ»:

Նրա խոսքով, այսօր զինվորը տեսնում է, որ ՊՆ-ն հոգ է տանում իր մասին, զինվորի ծնողը չի մտածում, թե երեխես ի՞նչ կերավ, տեսակցության գնացողը չի մտածում, որ պարտք անեմ, որ մարդավարի սնունդ տանեմ տղուս, բա էդ զինվորի ու նրա ընտանիքի կյանքը դրանից չի փոխվո՞ւմ:

«Երբ հարցնում են՝ բա ե՞րբ է փոխվելու մարդու կյանքը, մարդ ասելով ո՞ւմ նկատի ունեն ոմանք: Այդ ասողների կյանքը սրանից հետո միայն վատանալու է, ուրիշ բանի հույս չունենան:

Բա դատապարտյալի հարազատը, որ չի մտածում տունս, ունեցվածքս ծախեմ, իր կյանքը չի փոխվե՞լ»:

դիտվել է 243 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները