Սյունիքի մարզպետն ընտրությունների է պատրաստվում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սյունիքում ադրբեջանցիները զավթում են ՀՀ պետական տարածքները, իսկ իշխանությունն իր դիրքերն է ամրացնում։ Նախօրեին, երբ սյունեցիներն ահազանգում էին Իշխանասարի դեպքերի մասին, Սյունիքի մարզպետը Տաթեւում համայնքապետի 2-րդ ժամանակավոր պաշտոնակատարն էր նշանակում․ Արթուր Մաթեւոսյանն անցած տարիներին մի քանի անգամ համայնքապետի ընտրություններում առաջադրվել է եւ միշտ պարտվել։

Այսօր նա իշխանության հետ է, իսկ ընտրություններին ընդառաջ, խնդիր են դրել Սյունիքում ամրապնդել իրենց դիրքերը։ ԺՊ-ն նշանակվելու առաջին իսկ պահից աշխատակազմին գուժել է, որ կադրային զտումներ է սկսում, ինքն է որոշելու՝ ում հետ աշխատի, ում հետ՝ ոչ։ Եվ առաջին դիմումը հորդորել է գրել նախկին համայնքապետի խորհրդական,  համայնքապետարանի տնտեսական զարգացման պատասխանատու 23-ամյա Մարի Թեւոսյանին։ «Այսօր նորանշանակ պաշտոնակատարն ինձ կանչեց իր մոտ՝ հայտնելով, որ չի ուզում ինձ հետ աշխատել։ Իմ այն հարցին, թե որն է պատճառը, ինչ իրավական հիմք կա, պատասխանեց, որ պարզապես չի ցանկանում։ Հորդորեց՝ կա՛մ դիմում կգրեք ինքնակամ, կա՛մ ես կազատեմ։

Հարցնում եմ՝ այսինքն, ամենաթողության դարաշրջա՞ն է, պատասխանում է՝ այո, ես եմ որոշում»,- պատմեց Մարին՝ նշելով նաեւ, որ աշխատակազմում շատերին է սպառնում գործազրկությունը․ «Ես երկուսուկես տարի աշխատում եմ համայնքապետարանում եւ այնքան ծրագրեր եմ արել, որ համայնքապետարանում մինչ այդ նման ծավալի ծրագրեր չէին արվել, հրաժարվել եմ մայրաքաղաքում աշխատելու բազում առաջարկներից, որպեսզի մնամ՝ իմ հայրենի համայնքը զարգացնեմ, ու այսօր նման վերաբերմունքի եմ արժանանում»։ Նշենք, որ համայնքապետի պաշտոնավարման ժամկետը լրացել է այս տարվա փետրվարին, փետրվարի 23-ին ԺՊ էր նշանակվել, բայց ընտրություններից առաջ որոշել են կրկին փոխել ԺՊ-ին»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները