Ձերբակալեք դրանց, ընկերներ, ձերբակալեք գոնե մեր երեխաների խաթեր համար․ Բորիս Ավագյան

Երեկվանից հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները Սյունիքի մարզում՝ Սև լճի հատվածում 3.5 կիլոմետր խորացել են դեպի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք, հատել են այն, տեղավորվել և չեն հեռանում՝ պատճառաբանելով, թե իրենց մոտ քարտեզ կա և այդ քարտեզով տարածքն իրենց է պատկանում։ Գնդապետ Բորիս Ավագյանին հարցրինք, թե տվյալ դեպքում ինչպիսի՞ն պիտի լիներ պետության ադեկվատ արձագանքը, նորմա՞լ է, երբ փորձում են բանակցել, որպեսզի ադրբեջանցիները հեռանան․

«Առաջին հերթին մենք այս իրադարձությանը պիտի մոտենանք իրավաբանորեն, որովհետև իրավաբանորեն, փաստացի, կա 2 տարբերակ․ կա՛մ այդ 200 զինված ադրբեջանցիները ահաբեկիչներ են, կա՛մ Ադրբեջանի զինված ուժերը պաշտոնապես ընդունում են, որ դա զինված ուժերի մի ջոկատ է, և այդ դեպքում ենք փաստացի ունենք ադրբեջանական զինված ուժերի հարձակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա, և ոչ մի նշանակություն չունի՝ նրանք 3.5 կիլոմե՞տր են ներխուժել, թե՞ 35։ Այսօր 3.5 կիլոմետր է, վաղը 5 հազար հոգանոց ադրբեջանական զինված ուժերի մի ջոկատ  կարող է գալ, կանգնել Սևան քաղաքում, ասել, որ լիճն էլ է մերը, կարող ենք ասել՝ մենք մի հատ քարտեզ ենք գծել, սա էլ է մերը։ Մենք, ինչ է, պետք է բանակցե՞նք նրանց հետ։ Փաստացի մենք տեսնում ենք մի իրավիճակ, երբ, առաջին հերթին, չի հարուցվել քրեական գործ։

Ես պահանջում եմ գլխավոր դատախազից, որ նա անմիջապես հարուցի քրեական գործ, դա դեռ երեկ պիտի արած լիներ, պետք է քրգործ հարուցվի այն փաստի շուրջ, որ ապօրինի հատվել է ՀՀ պետական սահմանը և դրանից հետո պարզվել է, որ ադրբեջանական զինված ուժերն են հատել, և եթե ադրբեջանական կողմը ընդունում է, որ դա ԶՈՒ ջոկատ է, այդ դեպքում նրանք պետք է գերեվարվեն, որովհետև նրանք ներխուժել են մեր ինքնիշխան տարածք։ Ինձ համար անհասկանալի է այն դիրքորոշումը, որ այն դեպքում, երբ մենք Բաքվում ունենք ապօրինի գերեվարված տղաներ, որոնց որ ապօրինի կերպով անվանում են ահաբեկիչներ, և մենք այսօր, այս պահին մեր տարածքում ունենք 200 ադրբեջանցի, որոնք զենքով ներխուժել են մեր՝ ՀՀ տարածք և մենք նրանց չենք գերեվարում, մեր զինված ուժերը ինչ-որ բանակցություններ են տանում։ Մենք տեսանք, որ զինված ուժերի ողջ ղեկավարությունը այսօր վարչապետի մոտ էր, ուրեմն ո՞վ է տանում այդ բանակցությունները, կորպուսի հրամանատարնե՞րը։ Սյունիքի մարզպետը հայտարարություն է անում, ասում է՝ երևի մոլորվել են, կարող են մոլորվել ոչխարները, բայց չեն կարող 200 հոգի զինված մարդիկ գալ , ներխուժել մեր տարածք, կանգնել 3-րդ օրը, և մարզպետը, ելնելով գործող իշխանությունների սովորությունից, հասարակությանը մոլորության մեջ է գցում։ Այսօր վարչապետը խոստովանում է, որ ներխուժել են ՀՀ տարածք, և ոչ մեկ չի ասում՝ ձերբակալեք դրանց, ընկերներ, ձերբակալեք գոնե մեր երեխաների խաթեր համար, որոնք արդեն 7-րդ ամիսն է գտնվում են Բաքվում։ Ինչո՞վ են զբաղվում 1-ի և 4-րդ բանակային կորպուսները, գնացեք, գերեվարեք, ընկերներ»,- պատասխանեց Ավագյանը։

Դիտարկամը, թե գուցե վախենում են, որ նոր պատերազմ կարող է սկսվել, Ավագյանը պատասխանեց․

«Եթե վախենում են, եթե այս իշխանությունը չի հասկանում, թե ոնց ապահովի մեր երկրի անվտանգությունը, ես նրանց կարող եմ հուշել։ Առաջին հերթին թող դիմեն ՀԱՊԿ-ին, թող ասեն՝ մենք չենք կարողանում մեր պետական սահմանը պահել, ադրբեջանցիները երբ ուզում մտնում, որտեղ ուզում կանգնում են։ Պաշտոնապես դիմեն ՀԱՊԿ-ին, ոչ թե պատերազմի ժամանակվա նման, երբ 44 օր չէին դիմում ու ասում էին, թե ամեն ինչ նորմալ է։ Պիտի հասնեն Երևան, նո՞ր դիմենք, բա եկել մտել են մեր տարածքը, չես կարողանում, վախենում ես պատերազմից, դիմի, թող Դուսաստանը վերականգնի քո այն պետական սահմանը, որը կա։ Եթե դու փաստացի հրաժարվել ես քո պետական սահմանի պաշտպանությունից, ուրեմն դու պիտի ընդունես այդ փաստը, ասես՝ գիտեք ինչ՝ մենք չունենք ռեսուրս, մենք չունենք ուժ՝ մեր պետական սահմանը պահելու համար, դրա համար մենք դիմում ենք ՌԴ-ին, որովհետև ունենք պայմանագրեր և մեր դաշնակիցը մեզ պետք է օգնի, որովհետև մենք գտնվում ենք հարձակման տակ, մեզ վրա հարձակվել են, մտել են մեր երկրի տարածք, վաղը կգան, Օպերայում կկանգնեն»։

Անդրադառնալով իշխանական շրջանակների այն պնդումներին, թե նորմալ է,որ չպահվող դիրք են տեսել ու առաջ են եկել, և եթե մեր զինվորներ էլ տեսնեին չպահվող դիրք, առաջ կգնային, Ավագյանն ասաց․

«Դե եթե նորմալ է, թող իրենք խորանան 3.5 կիլոմետր, դե թող վաղը խորանան, ես դա ուզում եմ տեսնել, թող 50 մետր խորանան մեր զինված ուժերը, ես ուղղակի համոզված եմ, որ նրանց կգերեվարեն ադրբեջանցիները։ Եթե մեր ազգը միշտ այսպիսի ընկճված վիճակում պիտի լինի, որ նրանք ինչ ուզեն անեն, միայն թե կռիվ չլինի, ուրեմն մենք մեր պետականությունը կորցրել ենք, ուրեմն մենք պիտի հրաժարվենք մեր պետականությունից, ասնեք, որ պետականություն չունենք, մեզ պետականություն պետք չէ, մենք ծառայի պես կապրենք, միայն թե կարևորը մեզ չսպանեն, ով էլ ինչ ուզում է, թող տանի» ։

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերի Օկուպացված Արցախում խոշոր հրդեհներ են 20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա Ռոստոմյան Խոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասին Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է «Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»
Ամենաընթերցվածները