Իշխանությունը կրկին անցել է էժանագին «մուտիտների» կամ ինչ մտքի «հրթիռներ» է արձակում Անդրանիկը ԱԺ ապաստարանից

Արցախյան 44-օրա պատերազմի ողջ ընթացքում կեղծիք ու ապատեղեկատվություն տարածած, այսօր էլ Սյունիքի մարզի բնակչությանը թշնամու հետ դեմ-հանդիման թողած, Ադրբեջանի սադրանքների դեպքում որևէ ծպտուն չհանող իշխանությունն ու նրա առանձին անդամ առանձնյակներ հիշում են իրենց չեղած «դուխի» մասին՝ միայն քաղաքական հակառակորդներին արձագանքելիս։

Արձագանքն էլ սովորաբար լինում է անբովանդակ և անհեթեթ։ Այսօր վաղ առավոտից մամուլն ու սոցցանցերը ահազանգում են Սյունիքի մարզում հակառակորդի գործողությունների մասին, թե ինչպես են մինչև ատամները զինված ադրբեջանական ստորաբաժանումներն առանց որևէ դիմադրության մոտ երեք կիլոմետր խորացել հայկական տարածքում և վրաններ տեղադրել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր խնդիրը, հերքել միայն կրակոցների և վիրավորների մասին տեղեկությունները։ Իրավիճակին արձագանքել էր նաև Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը:

«Քանի որ էս կողմից դիմադրության ընդհանրապես չեն հանդիպում, գիշերը 200-ից ավելի զինծառայողով Քելբաջարի կողմից ֆուլ մարտական հագեցվածությամբ բարձրացել են վերև, կտրել են ճանապարհը Սև լճերից դեպի Գորիս, ու իմ ստացած տեղեկություններով նաև շրջապատել են մեր այնտեղի հենակետը: Առավոտյան լույսը բացվել է, տեսել են, որ չորս կողմից ադրբեջանցիներ են: Անգամ անցել են ևս 3 կմ իրենց իսկ նշած GPS-ի կետից դեպի Հայաստան: Հիմա ռուսներն արդեն հասել են, բանակցում են, որքան գիտեմ: Կրակոցների, մարտերի մասին ինֆորմացիան չի ստանում ապացույց, ըստ երևույթին չի եղել, բայց դա հստակ չէ: Այս վիճակն է հիմա»,- News.am-ի հետ զրույցում ասել էր նա:

Իշխանությունը, մինչդեռ, ապատեղեկատվության մեջ է մեղադրում հենց Սյունիքի համայնքապետերին, մարդկանց, ովքեր ապրում են առաջնագծի մոտ, օրավուր բանակցում հակառակորդի հետ, փորձում կանխել սադրանքները, իշխանության անգործության պայմաններում։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է այսօր ասուլիս հրավիրել ու «խրոխտ» հայտարարություններ արել, Վահե Հակոբյանին կոչ արել պանիկա չտարածել։ «Վահե Հակոբյանը էդ կրակոցները իր ականջո՞վ է լսել, թե՞ ուղղաթիռով պտտվելիս: Թող ուղղաթիռն իջեցներ, ավտոմատը վերցներ, գնար, կանգներ զինվորների կողքին: Խելոք նստեք տեղներդ»»,- ասել է Քոչարյանը։

Ուրիշներին խելք սովորեցնելու փոխարեն միգուցե նույն Քոչարյանն ինքը դուրս գար փողոց, մտներ սոցցանցեր, տեսներ, թե ինչի գնահատականներ են տալիս Հայաստանի քաղաքացիները իրեն եւ մյուս ապիկարներին խորհրդարան բերած քաղաքական ուժին։ Դե ինչ կարող ես անել, նախընտրական փուլ է, իշխանականներին ավելի շատ հետաքրքրում է ընդդիմադիր գործիչների հայտարարություններին անհեթեթ պատասխանելը, այլ ոչ երկրի խնդիրները լուծելը, անվտանգության հարցեր կարգավորելը։ Սա էլ կանցնի։

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի Պարզվել է Արտենիում վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր»
Ամենաընթերցվածները