Ստեղծված քաղաքական խառնաշփոթում ո՞րն է ռացիոնալ այլընտրանքը

Հայաստանում ճգնաժամ է․

 Հայաստանը ներկայումս  հումանիտար, սոցիալ-տնտեսական, ներքաղաքական և ամենաաղետալին՝ բարոյական ճգնամի մեջ է գտնվում։  Ստեղծված քաոսից դուրս գալու ելքը  քաղաքական ուժերը փորձում են գտնել  արտահերթ ընտրություններ անցկացնելու ճանանապարհով։ Արդեն  Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվել է, և առջևում բուռն ու հախուռն նախընտրական գործընթացներ են սպասվում։

 Ատելություն, փոխադարձ մեղադրանքներ, «փոխհրաձգություն» ու ոչ մի տեղ չտանող խավարում խարխափումներ․  

 Հեղափոխությունից հետո Հայաստանում քաղաքական դաշտն այնպես է բևեռացված, որ արտահերթ ընտրությունների նախընտրական փուլն անցնելու է կատաղի մրցապայքարում։ Հեղափոխությամբ մերժված ուժերը  վրեժի ու փոխադարձ հատուցման փափագով սկսել են իրենց հաղթած իշխանություններին խորտակելու գործընթաց․ ատելությամբ ծանրաբեռնված քաղաքական խոսքը «դավաճան», «կապիտուլյանտ», «հողատու» վանկարկումների պակաս չունի։ Իշխանությունն էլ նույնաբովանդակ բառապաշարով հակադարձում է նախկիններին և դեռ մի բան էլ կրքեր բորբոքում՝ «թալանչի», «մարդասպան», «մերժված» պիտակավորումնեև տալիս։ Նմանօրինակ կրքոտ հարձակումներով ու եսապաշտական մղումներով, հակառակորդին խոցելու, ցավոտ հարված հասցնելու ու ոչնչացնելու փոխադարձ մեղադրանքներն ու փոխհրաձգությունները ոչ մի տեղ տանող ճանապարհ են և Հայաստանին զրկում են կայունության ու զարգացման հեռանկարից։

 Նշմարվող լույս՝ թունելի վերջում

Այսօր առավել քան երբևէ Հայաստանը կարոտն ունի կայունության, կառուցողական համագործակցության և ամենօրյա անդուլ աշխատանքի, ինչին, ավա՜ղ, ատելություն գեներացնող էմոցիոնալ պոռթկումներն ու հուզական խոչընդոտներով հարուստ սրացումները, կրքոտ հարձակումներն ու փոխադարձ անվանարկումները ոչնչով չեն նպաստում։

Այդուհանդերձ, ուշագրավ է հանրային կյանքում շրջանառված «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից մշակված հանրային համաձայնության հայտարարությունը, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրային խոսքի անհարիր դրսևորումները բացառելու նպատակ ունի։ Փաստաթուղթը բաց է բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք կարող են միանալ իրենց հրապարակային հայտարարությամբ։ Արժանին մատուցելու համար հարկ է նշել, որ այս նախաձեռնությունը երկրի քաղաքական համակարգն առողջացնող միտում ունի և հասարակության պառակտման, հակադիր բևեռների բաժանման, ատելություն քարոզելու դեմ միասնական պայքարի ամոքիչ դեղամիջոց է։ Սա կարող է ներաքաղաքական մրցապայքարը որոշակի կառուցողական հունի մեջ պահել, դուրս գալ անձնավորման ու փոխադարձ հեղինակազրկման մակարդակից գաղափարների և կարծիքների մրցապայքարի, հանրային կյանքը լցնել առողջ բանավեճերով, ստեղծված բարդ վիճակից երկիրը հանելու փնտրտուքների ու մտքերի ազատ փոխանակություններով։ Մնում է քաղաքական ուժերը կամք դրսևորեն և միանան «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջարկած հանրային համաձայնությանը։

 Ռացիոնալ այլընտրանքը․

Չի բացառվում, որ երկիրն այս օրին հասցրած նախկին ու ներկա իշխանությունները, հանրային կյանքը ողողելով ատելության խոսքով, փոխադարձ վիրավորանքներով էմոցիոնալ դաշտ են ապահովում և միտումնավոր ու նպատակային կերպով փորձում են ժողովրդին զրկել ռացիոնալ ընտրություն կատարելու հնարավորությունից։ Միմյանց թիրախավորող ու միմյանց հասցեին (հաճախ ճշմարիտ) մեղադրանքներ հնչեցնող այս արատավոր տեղապտույտից դուրս գալու ուղին ռացիոնալ այլընտրանքն է՝ ժողովրդի կողմից անբասիր հետագիծ ունեցող, պրոֆեսիոնալ, պարզերես, ազնիվ և դեպի Լուսավոր Հայաստան տանող հայրենասեր մարդկանց ընտրությունը։   

հեղինակ՝ Պողոս Թունյան

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները