Թող շատ չհուզվեն, ամեն ինչ հաշվարկված է․ Մելքումյանը՝ մինչև 3 մլն դրամի վարկից ազատելու առաջարկի քննադատներին

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցությանն անդամագրվել ցանկացող երիտասարդների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Հայաստանում 2 միլիոն 200 հազար մարդ վարկ ունի։ «Մեր ծրագրով 2 մլն մարդ ազատվելու է մինչև 3 մլն դրամի վարկից։ Մարդը չպետք է կորցնի իր տունը, ունեցվածքը, հողը»,-ասել էր Ծառուկյանը։ Վերջինիս հայտարարությանն արձագանքել էին որոշ տնտեսագետներ, նշելով, թե խնդրին նման մոտեցումը պոպուլիստական է, ոչ մասնագիտական, ոչ իրավական և ոտնահարում է ՀՀ մյուս քաղաքացիների իրավունքները։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանն Irakanum.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս տեսակետներին, ասաց, թե դրանք մանիպուլյատիվ են և իրականության հետ աղերս չունեն։ «Մինչև այդ որոշումը կայացնելն ու դրա մասին հայտարարելը, պարոն Ծառուկյանի կողմից, մենք բազմակողմանի և մասնագիտական բարձր մակարդակով քննարկումներ ենք ունեցել և միանգամից չէ, որ որոշում է կայացվել։ Եղել են տարբեր հաշվարկներ, տարբեր փուլերի իրողություններ, մենք ունենք ամբողջ պորտֆելը»,- ասաց Մելքումյանը, հավելելով, որ Հայաստանում ներկա դրությամբ կա շուրջ չորս տրիլիոն դրամի ընդհանուր վարկ, որի մեջ այն վարկերը, որոնք սոցիալական ուղղվածության են՝ առաջարկել են մարել։ «Կան նաեւ գյուղատնտեսական վարկեր, բացի այդ խոսքը գնում է վարկերի մասին։Ինչ վերաբերում է այդ տնտեսագետներին, ապա նրանք  լիակատար հաշվարկներ չունեն, որովհտեւ այն թվերը, որոնք հրապարակվում են նրանց կողմից, արդեն իսկ ցույց է տալիս, որ իրանց իմացած թվերը հեռու է նրանից, ինչ-որ կա։ Երկրորդ, ինչ վերաբերում է նրան, թե ինչ հիմքով ենք մենք դա հայտարարում։ Նախ և առաջ, պետք է հասկանալ, որ մարդիկ երբ որ վարկեր են վերցնում, ենթադրվում է, որ այդ վարկերը պետք է ծախսվեն, կամ ՓՄՁ-ների մեջ իրացնեն, երբ, որ կլինեն ադեկվատ միջավայր»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավորը, հավելելով, որ միտքը վերաբերում է նրան, որ վարկ վերցրած մարդը պետք է համոզված լինի, որ շարունակելու է իր աշխատանքը, ստանա՝ աշխատավարձ։ «Բայց երբ որ կա համաճարակ, պատերազմ և այդ քիչ թե շատ նվազագույն պայմանները  ըստ էության գոյության չունեն և վարկ վերցրած մարդու եկամուտ ստանալու տարբերակները բացառված են, ապա նա հայտնվում է անելանելի վիճակում»,- ասաց Մելքումյանը։

Նրա խոսքով՝ պետությունը պետք է տեր կանգնի նման քաղաքացիներին։ Պատգամավորը խորհուրդ է տալիս այս առաջարկությունը քննադատողներին չանհնսգատանալ, քանի որ այս ամենը տեղավորվում է նոր տնտեսական քաղաքականության շրջանակներում։ «Բանկերը, երբ որ վարկ են տալիս, պետք է ամեն մի վարկառուի հետեւից հստակ մեխանիզմով գնան, տեսնեն ինչ է անում, որ պայմաններում ինչ է լինում։ Օրինակ եթե մեր մոտ առաջացել է ֆորսմաժոր, պետությունը պետք է իր քաղաքացիներին տեր կանգնի»,- ասաց նա։

Հարցին, թե որտեղից է այդ գումարները տրամադրվելու, Մելքումյանն ասաց, որ այդ մասին հստակ կխոսեն նախընտրական քարոզարշավի ժամանակ։ «Այնպես, որ թող շատ չհուզվեն այդ տնտեսագետները, ամեն  ինչ հաշվարկված է, իր հիմքերն ունի»,- ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավորը։

Ինչ վերաբերում է մեր այն դիտարկմանը, թե սա որակվում է որպես ընտրակաշառքի ձև։ Մելքումյանն ասաց, որ նման բան չկա։Նա օրինակ է բերում, երբ որ տարբեր փուլերում հարկային համաներում է հայտարարվում, որևէ բանկային համակարգ չի տուժում։ «Մենք ասում ենք որ այս ամենը նոր տնտեսական քաղաքականության շրջանակներում է լինելու։ Այնպես, որ բացարձակ մերժում եմ որ դա դիտվի որպես ընտրակաշառք»,- եզրափակեց Միքայել Մելքումյանը։

Irakanum.am

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները