Սուպերվարչապետական համակարգի դեմ ամենօրյա քայլերով ենք պայքարում. Լիլիթ Մակունց (տեսանյութ)

Կիսանախագահական կառավարման համակարգին վերադառնալուն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա ասաց, որ դրա անհրաժետությունը չի տեսնում: «Այս պահին իմ անձնական կարծիքը կարող եմ ասել՝ նման անհրաժեշտություն չեմ տեսնում, բայց աշխատանքային խումբը պետք է քննարկի և ներկայացնի փաստարկներ, հակափաստարկներ ու դրա արդյունքում կհասկանանք, որ կողմը, ինչ դիրքերից է հանդես գալիս»:

Մակունցը չակերտներ չբացեց և չասաց, թե Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ ինչ հստակ առաջարկներով հանդես կգա «Իմ քայլը»: Լրագրողի հարցին, թե արդյոք օրակագրում կլինի սուպերվարչապետական համակարգից ազատվելը, որի մասին ընդդիմադիր եղած ժամանակ խոսում էր Փաշինյանը, Մակունցն ասաց. «Նիկոլ Փաշինյանը նման արտահայտությամբ նկատի ուներ, օրինակ, կեղծված ընտրությունների կամ ստիպողականության արդյունքում ձևավորված ՏԻՄ իշխանությունը, ինչն այսօր չկա: Սուպերվարչապետական համակարգում մենք ունեինք ընդդիմություն, որը իր լիազորություններում ու գործառույթներով սահմանափակ էր: Ես չեմ հիշում, որ ՀՀ նորանկախ պատմության մեջ ընդդիմությունը լինի այնքան ուժեղ, որքան այսօր է: Այսինքն՝ այն, ինչ մենք անվանել ենք «սուպերվարչապետական համակարգ», չենք սպասում, որ աշխատանքային խումբ ձևավորվի ու դրանով քայլեր ձեռնարկենք դրա դեմ, այլ ամենօրյա քայլերով փորձում ենք հնարավորինս բալանսավորել իշխանությունը և լծակներ տալ ընդդիմությանը»:

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները