Քաշքշուկ ու լարված իրավիճակ՝ Կառավարության շենքի մոտ. սպանդանոցների դեմ բողոքողները փողոց փակեցին (տեսանյութեր)

Կառավարության առջև այսօր անասնապահները կրկին ակցիա են իրականացնում։ Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝ այսուհետ անասնապահները պետք է մորթն իրականացնեն հատուկ սպանդանոցներում և ունենան 5-րդ հատուկ ձևի նմուշ։ Նրանք դեմ են այս որոշմանը։ Պատճառաբանում են՝ սպանդանոցները մարզերում շատ քիչ են, ինչը դժվարություններ է առաջացնում, բազմաթիվ հերթեր են գոյանում, շատ անգամ ստիպված են լինում մորթի համար ծանրաքաշ անասունին մի համայնքից տանել մեկ այլ համայնք։

Հիշեցնենք նաև, որ ակցիա անող անասնապահները հայտարարել էին, որ, եթե մինչև երկուշաբթի իրենց խնդիրը չլուծվի, ապա միս չի մատակարարվելու Երևան։

Գյուղացիները քիչ առաջ մի քանի րոպեով փակեցին Նալբանդյան փողոցը, այնուհետեւ Տիգրան Մեծ պողոտան:

Իրավիճակը լարվեց, եւ քաշքշուկ սկսվեց ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:


«Իրենք իրենց սենյակներում տաք-տաք նստած են, հիմա 1000 դրամն էլ ինձ համար մեծ գումար է, մի արեք նման որոշումներ»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

«Զանգեք բոլոր մարմիններին, ժողովուրդը մեղք է, էս հարցը լուծել տվեք, պարոն վարչապետ խնդրում եմ, կառավարության անդամներ, մի ուղղություն ցույց տվեք, արհամարհել պետք չի ժողովրդին: Կառավարությունից մարդ ուղարկեք, որ ճանապարհը բացվի»,-ասաց նա։

դիտվել է 128 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները