Խաչիկ Ասրյանի բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքը»

Խաչիկ Ասրյանի գիտակցված «սխալներն» սկսել են նրանից, որ նա, ուրիշների նման տարբեր պատրվակներով, չի խուսափել բանակից, այլ երեք տարի ծառայել է Խորհրդային Միության ռազմածովային ուժերում, իսկ վերադառնալուց հետո չի արտագաղթել Հայրենիքից, Երևանում կամ Գորիսում «ստոլիկ» չի դրել և չի մասնակցել կապիտալի նախնական կուտակմանն, այլ իր ստեղծած ջոկատով մասնակցել է Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությանը:

Խաչիկ Ասրյանը, հավանաբար, դեռ երիտասարդ տարիներին է մեծ «սխալ» գործել, երբ չի տրվել օտարերկրյա գաղտնի գործակալությունների կողմից հավաքագրվելու, արտասահմանյան դեսպանատներից ու ֆոնդերից գրանտներ ստանալու և Հայաստանում քայքայիչ գործունեություն իրականացնելու արդիական գայթակղությանն, այլ զբաղվել է իր հայրենի Սյունիքի երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությամբ:

Հերթական «սխալը» եղավ այն, որ Խաչիկ Ասրյանն այդպես էլ չդարձավ կեղծ ընդդիմադիր, իշխանությունների հետ չպայմանավորվեց ընդդիմություն խաղալ և դրա փոխարեն վարձատրվել նույն իշխանության կողմից, այլ 2007թ. ստանձնեց Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնը՝ զբաղվելով հայ երիտասարդության, հայ ընտանիքների շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման և հայրենասիրության քարոզչության գործունեությամբ՝ զարգացնելով մասսայական սպորտը։

Հայաստանի պետական կառավարման համակարգում ևս Խաչիկ Ասրյանը հսկայական «սխալներ» թույլ տվեց, որովհետև 11 տարվա պաշտոնավարման ընթացքում նա այդպես էլ չմասնակցեց բյուջեի թալանին, իր պաշտոնը չօգտագործեց անձնական հարստացման համար և այդ 11 տարիների ընթացքում գեթ մեկ անգամ չօգտվեց պետական միջոցներով որևէ պետություն գործուղվելու հնարավորությունից:

Խաչիկ Ասրյանի ամենասարսափելի, աններելի «սխալը», գուցե նույնիսկ «մեղքն» այն էր, որ ի տարբերություն մյուսների՝ իր կոլեգաների, կուսակցական ղեկավարների, քաղաքական գործիչների, 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ չթաքնվեց իր պաշտոնի հետևում, այլ հենց առաջին իսկ օրվանից, համախմբելով իր 120 հոգանոց մարտական ջոկատի կեսը, մեկնեց Արցախի հարավ-արևելյան շրջան՝ առաջնագիծ, և մեկ ամիս շարունակ կատարեց իր պարտքը Հայրենիքի և Ազգի առաջ:

Խաչիկ

Ասրյանը 2016 թվականի ապրիլյան պատերազմին կարող էր մասնակցել նաև այդ թվականի մայիս ամսին, ինչպես գործող իշխանության որոշ «հայրենասեր» ներկայացուցիչներ, բայց գերադասեց դա անել հենց պատերազմի առաջին օրվանից:

«Սխալների» շարքը շարունակվեց իշխափոխությունից հետո, երբ Խաչիկ Ասրյանը, Հայաստանի նոր իշխանություններին հավատարմության երդում տալու և պաշտոնից կառչած մնալու փոխարեն, 2018թ. մայիսի 10-ին հրաժարականի դիմում գրեց և հրաժեշտ տվեց պաշտոնին:

Դրանից հետո էլ Խաչիկ Ասրյանը կարող էր իշխանություններին հաճոյանալու միջոցով, իշխանությունների կողմից նախաձեռնված ստամբուլյան և այլ ազգակործան կոնվենցիաները վավերացնելու քարոզչությամբ փող աշխատել, ինչպես անում են շատերը, բայց «Հայոց Արծիվների» առաջնորդը գործեց հերթական աններելի «սխալը», հայտարարեց «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ստեղծման մասին, և հայտարարեց, որ իր կուսակիցների հետ պայքարելու է Հայաստանի իշխանությունը օտարահպատակ ստահակներից մաքրելու, Հայոց Ազգային Սուրբ արժեքները՝ Ընտանիք, Եկեղեցի, Բանակ, Եռաբլուր, Մայրենի լեզու, Հայոց պատմություն, Հայաստանի թրքապաշտ իշխանությունների ասպատակություններից պաշտպանելու վճռականության մասին:

Խաչիկ Ասրյանի աններելի «սխալներից» է 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմին կամավորագրվելն ու, առանց Հայաստանի պաշտպանության նախարարության թույլտվության, իր ղեկավարած «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատով առաջնագիծ մեկնելը: Ուղիղ մեկ ամիս նա իր ջոկատի հետ մասնակցեց Արցախի Մարտունի քաղաքի և հարակից գյուղերի պաշտպանական մարտերին և անգամ նահանջի հրամանի պայմաններում չթողեց իրեն վստահված սահմանագիծը: Շատերի նման Խաչիկ Ասրյանը կարող էր թաքնվել կուսակցության ղեկավար լինելու և քաղաքական գործունեությամբ զբաղվելու պաշտպանական պատյանի տակ, կարող էր հայտարարել, որ շատ է ուզում գնալ առաջնագիծ, բայց իրեն ու իր ջոկատին չեն թողնում Երևանից դուրս գալ: Բայց, Խաչիկ Ասրյանը գործեց իր հերթական «սխալը», երբ իր ջոկատով հերթափոխից հետո անկորուստ վերադարձավ՝ նախախնամությամբ իրեն վերապահված՝ Հայաստանի փրկության և հզորացման առաքելությունը կյանքի կոչելու համար:

Խաչիկ Ասրյանի «սխալներից» է նաև այն, որ չցանկացավ մի քանի հանք էլ ինքը սեփականաշնորհել, այլ խոսեց Հայաստանի հանքարդյունաբերությունը ազգայնացնելու ռազմավարական ծրագրի մասին, չմտածեց ժողովրդի վերջին շապիկը

հագից հանելու մասին, այլ հայտարարեց կրթությունն ու առողջապահությունը անվճար դարձնելու անհրաժեշտության մասին:

Խաչիկ Ասրյանի մեծագույն «սխալներից» է նաև այն, որ նա երբեք չի զբաղվել Հայաստանի արտաքին՝ և՛-և՛-ի քաղաքականության քարոզչությամբ՝ հաճոյանալով թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանին, արևմտյան ուժերի հանձնարարականով չի անդամագրվել, այսպես կոչված, Հայաստանի ինքնիշխանության պայքարին, որի նպատակը Հայաստանն իր ռազմավարական և դարավոր բնական դաշնակից Ռուսաստանից կտրելն ու Հայաստանում ՆԱՏՕ-ի անվան տակ թուրքական զորքերի ներկայության ապահովումն է, ինչի արդյունքում Հայաստանը կվերածվի թուրքական «ինքնիշխան» վիլայեթի, իսկ քարոզիչները հնարավորություն կունենան ապրել իրենց գենետիկ նախնիների հետ՝ հարազատության միջավայրում:

Խաչիկ Ասրյանը մշտապես հանդես է գալիս Ռուսաստանի հետ ազնիվ, բարեկամական և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման և զարգացման կոչով:

Քանի որ փողը Խաչիկ Ասրյանի համար ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ Հայաստանը շենացնելու համար, միլիարդատեր դառնալու խոստման դիմաց անգամ, երբևէ չի համաձայնվի Հայոց պետությունը քանդելու նեոլիբերալ ուժերի ծրագրերին, այլ միշտ իրականացնելու է Հայոց Ազգային Պետության կառուցմանն ուղղված իր ծրագրերը:

Սրանք Խաչիկ Ասրյանի գործած «սխալների» ընդամենը մի մասն են, բայց դա արդեն բավական է՝ հասկանալու, թե ինչու են Հայաստանի իշխանությունը, քաղաքական ուժերը վախենում Խաչիկ Ասրյանից և փորձում սևացնել նրա անունն ու նրա առաջնորդած ազգային քրիստոնյա քաղաքական ուժը:

 

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահի խորհրդական՝
Ավետիս Բաբաջանյան

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները