«Հեղափոխությունից» հիասթափվածներն առաջիկա ընտրություններում կնախընտրե՞ն «Հայրենիքը»

Հայաստանում սպասվող առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են շատ անկանխատեսելի արդյունքներ գրանցել։ Տարբեր սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության մոտ առկա է խոր հիասթափություն «հեղափոխության առաջնորդի» և նրա թիմի նկատմամբ։ Նրանց թիվը կազմում է շուրջ 70%: Իսկ չկողմնորոշվածների տոկոսային հարաբերակցությունն աննախադեպ է Հայաստանի նորանկախ պատմության մեջ․ ըտրողների 50-60%-ը դեռ չի շտապում բարձրաձայնել իր նախապատվությունների մասին։ 

Հետևաբար, սպասվող ընտրությունների ամենամեծ ինտրիգը, թերևս, կայանալու է նրանում, թե որ քաղաքական ուժին նախապատվությունը կտա «հեղափոխություն արած», սակայն «հեղափոխական թիմից» հուսալքված էլեկտորատը։ Խոսքը գնում է առնվազն 500-600 հազար ընտրողի մասին։ Բանն այն է, որ այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը, չնայած Նիկոլ Փաշինյանի տոտալ ձախողումներին ու Արցախյան վերջին պատերազմում կրած խայտառակ պարտությանը, ոչ մի կերպ պատրաստ չէ քվեարկել «նախկինների» վերադարձի օգտին։ Ամենայն հավանականությամբ նրանք կկողմնորոշվեն դեպի նոր ուժեր, որոնք ձևավորվել են ինքնուրույնաբար և ունեն մարդկային ու գաղափարական ռեսուրսներ։

Այդ քաղաքական միավորներից մեկը ներկա պահին ԱԱԾ պաշտոնաթող տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունն է։ Հիշեցնենք, որ 2018-ի հայտնի իրադարձություններից անմիջապես հետո Արթուր Վանեցյանը նշանակվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնում։ Հենց նրա պաշտոնավարման օրոք էր, որ տեղի սկսվեց կոռուպցիայի դեմ պայքար, պետբյուջե վերադաձվեցին զգալի գումարներ։ Եղավ մի պահ, որ նա իր պոպուլյարությամբ նույնիսկ ստվերում էր թողել «հեղափոխության առաջնորդին»։ Սակայն խնդիրներ կային նաև Արթուր Վանեցյանի ազգային և պետականամետ դիրքորոշումների հետ կապված, որոնք տարաձայնությունների լուրջ պատճառ դարձան ԱԱԾ տնօրենի և գլոբալիստական հայացքներով փաշինյանական թիմի միջև։ Բնականաբար, Նիկոլ Փաշինյանը նման բան չէր կարող հանդուրժել, և նրանց ճանապարհները բաժանվեցին 2019-ին։

Ի դեպ, Արթուր Վանեցյանը «հեղափոխական թիմի» ամենաբարձրաստիճան պաշտոնյան էր, ով իր հրաժարականի տեքստում հրապարակավ մեղադրեց Նիկոլ Փաշինյանին ոչ ադեկվատ լինելու, կառավարելու և որոշումներ ընդունելու անունակության մեջ։

Ընդամենը մեկ տարվա քաղաքական գործունեության ընթացքում Արթուր Վանեցյանը կարողացավ հաստատուն տեղ զբաղեցրել ընդդիմադիր դաշտի «էլիտայի» շարքերում՝ կոշտ քննադատության ենթարկելով «հեղափոխական թիմին», որտեղից, իդեպ, շատերը իրենց ապագա անվտանգության երաշխիքները կապում են հենց նրա հետ, որպես երբեմնի թիմակիցներ։

Բայց «հեղափոխությունից» հիասթափվածների վերջնական համակրանքը շահելու համար Արթուր Վանեցյանին և նրա կուսակցությանը հսկայական աշխատանք է սպասում։ Կկարողանա արդյո՞ք «Հայրենիքը» ճիշտ դիրքավորվել, ամրապնդել արդեն իսկ դսևորվող ուրույն քաղաքական դիմագիծը, մարդկանց մոտ հույս արթնացնել, կհավակնի լուրջ քվեների։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Ամենաընթերցվածները