Վանեցյանի «վտանգավոր» լռությունը

Արթուր Վանեցյանի հրաժարականը ԱԱԾ տնօրենի պաշտոնից շատ հարցեր առաջացրեց, որոնք առ այսօր առկախված են, սակայն մեկ փաստ ակնհայտ է, որ Վանեցյանի հրաժարականը գերազանցապես պայմանավորված էր այն գործընթացներով և, մեծ հաշվով, այն աղետով, որը բերեց Հայաստանի ու Արցախի գլխին Նիկոլ Փաշինյանը։

Ով, եթե ոչ Վանեցյանը պետք է իմանար սպասվող արհավիրքի մասին, անգամ դրա վերաբերյալ իր հրաժարականի տեքստում բաց ակնարկ էր արել, սակայն մինչև պատերազմը նրա՝ Փաշինյանին ուղղված «կանգառի» կոչը զանգվածների կողմից լիարժեքորեն չէր ընկալվում որպես ԱԱԾ գեներալի սթափության կոչ։

Ինչևէ, ժամանակը ցույց տվեց, որ Վանեցյանը ճիշտ էր։ Եվ այս ամբողջ ժամանակահատվածում հանրությունը, հասարակական-քաղաքական լայն շերտերը ունեցել են ակնկալիք՝ Վանեցյանից լսելու ամբողջ ճշմարտությունը։ Ըստ էության, պայմանավորված աշխատանքի սպեցիֆիկայով, ԱԱԾ գեներալի յուրահատկություններով, Վանեցյանը և առհասարակ ուսադիր կրող գործող և պաշտոնաթող պաշտոնյանը կաշկանդված են շատ խոսելու տեսանկյունից և դա օրինաչափ է։ Այդուհանդերձ հիմա Արթուր Վանեցյանը զբաղվում է ակտիվ քաղաքականությամբ, առանցքային ընդդիմադիր լիդերերներից մեկն է, ում շուրջ տեղի է ունենում հանրային և քաղաքական լուրջ համախմբում։

Թերևս հատուկ ծառայություններին հարիր խասիաթով՝ Վանեցյանը այժմ էլ շարունակում է փակ պահել իր խաղաքարտերը, նրա քայլերի հաջորդականությունը, ի տարբերություն շատ այլ գործիչների, ընկալելի չեն: Վանեցյանի շուրջ պրոցեսները առավել խորքային են. չնայած մամուլում երբեմն հայտնվում են տեղեկություններ՝ այս կամ այն քաղաքական ֆորմատի շուրջ ընթացող քննարկումների և դաշինքներ կազմելու հնարավորության մասին, Վանեցյանի գլխավորած կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ամենուր գրասենյակներ է բացում և ակտիվ անդամագրման աշխատանքներ իրականացնում։

Ըստ էության, նորաստեղծ այս ուժը լինելու է այս ընտրութունների կինդեր սյուրպրիզը և լուրջ դերակատար է դառնալու։ Դրա համար կա առնվազն երկու պատճառ՝ կուսակցության ղեկավարի հավասարակշռությունը, առանց նյարդային ժեստերի քաղաքական գործունեությունը և, իհարկե, ճիշտ դիրքավորումը խաղատախտակին:

Իսկ երբ Վանեցյանը ամբողջովին բացի խաղաքարտերը, հավանաբար շատերը ստիպված պետք է լինեն փաս գնալ...

Արտակ Մանուկյան

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները