Կարեն Ասլանյանը, Եվա Բաղդասարյանը, Ալեքսանդր Բաբասյանը և այլք՝ Ելենա Արշակյանի նոր հեռուստասերիալում․ առաջին լուսանկարներն ու մանրամասները

«ATV»–ի եթերում շուտով կմեկնարկի Ելենա Արշակյանի նոր՝ «Օջախի երգը» հեռուստասերիալը։ Նախագծում խաղում են Կարեն Ասլանյանը, Ալեքսանդր Բաբասյանը, Վարդան Հովսեփյանը, Եվա Բաղդասարյանը, Իրինա Հարությունյանը, Տիգրան Գասպարյանը, Արտակ Այվազյանը և այլք։

Նոր նախագծի առաջին մանրամասներն ու լուսանկարները Ելենան վստահել է Tert.am Life–ին ու ընդգծել, որ այս անգամ էլ անդրադարձել են հասարակության համար կարևոր խնդրի։

«Ես միշտ ասում եմ, որ ես ու սցենարիստ Անահիտ Մխիթարյանն անդրադառնում ենք թեմաների, որոնք այդ պահին մեզ անհանգստացնում են։ Մենք չենք կարող չնկատել՝ ինչ է կատարվում մեր շուրջը։ Վերջին շրջանում ավելի ու ավելի ենք նկատում, թե որքան են տարանջատվել մեր ընտանիքները։ «Օջախ» կոչվածը սկսել ենք կորցնել, իսկ «օջախը» հայերիս համար հստակ արժեքներ ունի, տունը զուտ 4 պատ չէ։ Այս նախագծով անդրադառնում ենք մեր ընտանեկան արժեքներին, որոնք այժմյան երիտասարդության մեջ  չկան կամ պակասել են։ Սփյուռքահայերը շատ դեպքերում շատ ավելի հետևողական են այդ արժեքներին, քան հայաստանաբնակները»,– ասաց Ելենան ու հավելեց, որ պատմությունը գլխավոր հերոս և հերոսուհի չունի։ Գլխավոր հերոսները մի ընտանիքի անդամներն են։

«Գործողությունները սկսվում են 97-98 թվականներին, հետո գալիս ենք մեր օրեր։ Պատմությունն Արշակի ընտանիքի մասին է, ում մարմնավորում է Պատանի հանդիսատեսի դերասան  Արտակ Այվազյանին։ Նա երկար ժամանակ ոլորտում չէր, հետ ենք բերել նկարահանման հրապարակ։ Հերոսն ու ունի երեք երեխա՝ Խոսրովը, Բակուրը և Աշխենը։ Հերոսների համար միտումնավոր ենք թագավորական անուններ ընտրել։ Նրանց մարմնավորում են Կարեն Ասլանյանը, Վարդան Հովսեփյանը և երիտասարդ դերասանուհի Արմինե Ալեքսանյանը, որի համար դերը դեբյուտային է։ Բավականին հետաքրքիր դերասանուհի է։ Հավատարիմ մնալով իմ սկզբունքներին՝ կրկին հարթակ եմ տրամադրել նաև նորավարտ դերասանների»,– ասաց պրոդյուսերը։

Ելենայից հետաքրքրվեցինք, թե ինչպես է ստացվել, որ դերասան Կարեն Ասլանյանը, ով, գրեթե միշտ, ներկայանում է Դիանա Գրիգորյանի հեռուստասերիալներում, այս անգամ ընդգրկվել է իր նախագծում․ «Կարեն Ասլանյանը թույլ չի տա, որ ստեմ։ Առաջին անգամ նա նկարահանվել է ինձ մոտ՝ «Քույրը» հեռուստասերիալում։ Տարբեր նախագծերի ընթացքում տարբեր դերասանների հետ կարող եմ համագործակցել»։

Ինչ վերաբերում է նախագծի՝ մի փոքր ուշանալուն, Ելենան պարզաբանեց, որ ամեն բան պատրաստ էր, քանի որ տարեսկզբից սկսել էին աշխատանքները, սակայն ինքը վարակվեց կորոնավիրուսով։

«Թագավարակն իմ դռան կողքով էլ չանցավ, ես էլ թագադրվեցի։) Քանի որ անխտիր բոլոր նախագծերի առաջին սերիաները ես եմ նկարահանում, ստիպված էինք հետաձգել աշխատանքները։ Հիմա ինտենսիվ աշխատանքներ ենք անում, որպեսզի հնարավորինս շուտ հեռուստադիտողների դատին հանձնենք մեր նոր նախագիծը»,– եզրափակեց նա։

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները