Նաիրի Սարգսյան. Կանխատեսումներ և իրականություն

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը վերջին ժամանակահատվածում հանդես է եկել բազմաթիվ հոդվածներով և վերլուծություններով, որոնցում անդրադարձել է մեր երկրին և ժողովրդին հուզող բազմաթիվ կարևորագույն խնդիրներին և մարտահրավերներին:

Այսպես.

Պետության հարատևման սպառնալիք.

Ըստ տնտեսագետի քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ գնում և ծննդաբերում են օտար երկրներում, որպեսզի երեխաները ստանան այդ երկրի քաղաքացիություն: Տղա երեխաների մի մասն էլ տեղափոխվում է ՌԴ և ստանում է այդ երկրի քաղաքացիություն: Հաշվարկները ցույց են տալիս, որ նման իրավիճակի տևական շարունակման դեպքում, Հայաստանը տաս տարի հետո չի ունենալու բանակ զորակոչվող տղաներ: «Այս դեպքում ի՞նչպես է կազմակերպվելու սահմանամերձ բնակավայրերի պաշտպանությունը»,- ահազանգում է Նաիրի Սարգսյանը։

Տնտեսության զարգացման մոդել. 

Նաիրի Սարգսյանը բոլոր տնտեսագետներին, երկրի ապագայով մտահոգ անհատներին հրավիրում է քննարկելու իրենց կողմից ներկայացվող ծրագիրը, ցանկանում է կառուցողական քննարկում կազմակերպել և եթե առկա են բացթողումներ, որոնք չեն ներկայացվել տնտեսական պոտենցյալի հետ կապված թեզերում, ապա իրենք կարող են վերանայել և այդ բացթողումները ևս ներառել այդ ծրագրի մեջ։ Այդ մոդուլները իրենք պատրաստ են տրամադրել բոլոր կառավարություններին, անկախ նրանից թե Հայաստանում ներքաղաքական զարգացումների հետևանքով ով կլինի իշխանության։ Ըստ այդմ՝ ներդրումային միջավայրի բարելավման և երկիրը ներդրումային գրավիչ երկիր ներկայացնելու համար, առաջին հերթին պետք է անվտանգություն, հետո քաղաքական կայունություն և կանխատեսելիություն և առնվազն ճշմարտախոսություն, արդարություն և ազնվություն կառավարության կողմից։

Ներդրումների ներկայի և ապագայի մասին.

«Այսօր ներդրողներ չկան և չեն էլ լինելու, որովհետև նախ և առաջ պետք է հասկանանք, թե ի՞նչ է հետաքրքրում ներդրողին։ Եթե մենք չենք ձևակերպում այդ հարցը, մենք իրավունք էլ չունենք ներդրման մասին խոսելու։ Ներդրողները ցանկանում են նվազագույն ծախսերով առավելագույն արդյունքի ստացում»։ Նաիրի Սարգսյանի համոզմամբ պետք է 24 ժամ, առանց քուն և դադարի, փնտրել, գտնել և բացահայտել Հայաստանի տնտեսական պոտենցիալ ռեսուրսները և դա բիզնես պլան կազմած վիճակով, անվտանգային, քաղաքական և, հարկաբյուջետային կայունություններն ապահովելով ներկայացնել ներդրողներին։ Ի՞նչ պետք է անել: Պետությունը պետք է գործի դնի իր կարգավորիչ ֆունկցիան և կարգավորի այդ դաշտը, ։ Կառավարության գործելաոճը հակառակն է՝ ամեն ինչ արվել է, որ կապիտալը արտահոսի Հայաստանի Հանրապետությունից։ 

Բիզնեսի արտահոսքի մասին.

Հայաստանում գործող բազում բիզնեսմեններ մտադրություններ ունեն իրենց կապիտալը արտերկիր տեղափոխելու մասին։ Ըստ տնտեսագետի բնակչությունը տրամադրված է արտագաղթի, և նման մտադրություններ ունեն նաև բիզնեսմենները: Այս պարագայում եթե տնտեսության հիմնական երկու խաղացողները լքեն երկիրը այդ դեպքում պետությունը ոչ սպառող կունենա ոչ էլ արտադրող։ Այսինքն ումի՞ց է պետությունը հարկը գանձելու, ո՞ւմ հետ է հարաբերվելու, ո՞ւմ նպատակներն է իրականացնելու: Եզրակացությունը մեկն է՝ խելքի չգալու և գործուն քայլեր չձեռնարկելու դեպքում և բնակչությունը կարտագաղթի և բիզնեսները կտեղափոխվեն այլ երկրներ:

Սպասվող արտահերթ ընտրությունների մասին.

Տնտեսագետը կարևորում է այն փաստը, թե ում կողմից են կազմակերպվելու այդ ընտրությունները․ «Շատ էական է, թե ովքեր են լինելու հաջորդ իշխանությունները և եթե ներկաները շարունակեն պաշտոնավարել ապա երկրում ստեղծված խնդիրները ոչ միայն շարունակվելու են մնալ, այլ ամեն ինչ իրականում ավելի վատ է լինելու։ Այսինքն եթե գերակշիռ մեծամասնությունը ընտրում է ներկայիս կառավարությանը ստացվում է, որ մենք չունենք ձևակերպած ազգային նպատակ»։

Նոր իշխանություններ ընտրելու սկզբունքները.
 
Ըստ Նաիրի Սարգսյանի շատ կարևոր է, որ նոր իշխանությունը ձևակերպի իր ազգային նպատակը և կներկայացնի կոնկրետ ծրագրեր: «Իշխանություն-ընդդիմություն դեբատը իջել է պլինդուզից ցածր մակարդակի: Որևէ մեկը գործուն ծրագիր դեռևս չի ներկայացրել, բայց, կարծում եմ, նոր ուժը նախ կձևակերպի ազգային նպատակը, դրա հիման վրա կպատասխանի հետևյալ հարցերին՝ ի՞նչ է ցանկանում ՀՀ բնակիչը իշխանությունից, ինչ է ակնկալում իշխանությունը բնակչությունից և այս ամենը կստանա փաստաթղթի տեսք՝ նպատակները կձևակերպվեն, նպատակին հասնելու ճանապարհները կընդգծվեն: Այդ ժամանակ մենք կարող ենք պետության վերականգման հույսեր ունենալ: Այս կոնտեքստում գործող կառավարության հեռանալը այլընտրանք չունի»։
դիտվել է 0 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները