Մեկնարկել է «Միսս Հայաստան 2021»-ի հայտագրման փուլը․ ինչ չափանիշների պետք է համապատասխանեն մասնակիցները

Հայաստանում հունիս ամսին նախատեսվում է անցկացնել «Միսս Հայաստան 2021» ազգային գեղեցկության մրցույթը, որի հայտագրման փուլն արդեն իսկ մեկնարկել է: Մասնակցության հայտը կարելի է լրացնել մրցույթի պաշտոնական կայքում։ Սա այն մրցույթն է, որի շրջանակում «Միսս Հայաստան» են դարձել մի շարք հայտնի գեղեցկուհիներ` Անգելինա Բաբաջանյանը, Իրինա և Լուսինե Թովմասյան քույրերը, Գոհար Հարությունյանը, նաև` Հայկուհի Մաթևոսյանը։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում «Միսս Հայաստան-2021» ազգային գեղեցկության մրցույթի փոխնախագահ, մոդել Աննա Դեմիրխանյանը ներկայացրեց մրցույթի անցկացման կարգն ու այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանեն մասնակիցները. «Գեղեցկության մրցույթին կարող են մասնակցել 17-27 տարեկան, 1․68 սմ-ից բարձր հասակ ունեցող, չամուսնացած և երեխա չունեցող, պլաստիկ վիրահատական միջամտությունների չդիմած ՀՀ քաղաքացիները: Արդեն ունենք մոտ 500 դիմորդ, որոնցից 400-ն անցել է քասթինգը, սակայն եզրափակիչ ընտրությունը տեղի է ունենալու ապրիլի վերջին, որի ժամանակ կընտրվեն 26 լավագույն աղջիկները։ Իսկ հունիս ամսին տեղի կունենա գալա մրցույթը, որի ժամանակ հայտնի կդառնա հաղթողի անունը»,- ասաց մրցույթի փոխնախագահը՝ կարևորելով, որ յուրաքանչյուր աղջիկ ներկայանա հայուհու կերպարանքով։  

Բնութագրությունը հասանալի չէ

Նա նշեց, որ այս տարվա մրցույթն իր կազմակերպչական աշխատանքով և նախապատրաստական ընթացքով տարբերվում է նախորդ տարիների մրցույթներից․ «Աղջիկների համար նախապատրաստական-ուսուցողական  հատուկ ծրագիր է պատրաստվում։ Նրանք մեկ ամիս ապրելու են միասին, նրանց հետ աշխատելու են տարբեր ոլորտների լավագույն մասնագետները՝ հոգեբան, ոճաբան, էթիկետի մասնագետ և այլն, նրանք մասնակցելու են նաև մշակութային բարեգործական ծրագրերի։ Մեր նպատակն է, որպեսզի մրցույթից հետո աղջիկներն ունենան կրթական մակարդակի աճ, որպեսզի պատշաճ կերպով ներկայանան հանրությանը։ Մրցույթին մասնակցելու համար միայն արտաքին գեղեցկություն ունենալը բավական չէ, պետք է ունենալ նաև հարուստ ներաշխարհ և լինել ներկայանալի»,- ասաց Դեմիրխանյանը՝ նշելով, որ փորձում են ամեն ինչ անել, որպեսզի մրցույթն անցնի բարձր մակարդակով:

 
 

Աննա Դեմիրխանյանի խոսքով՝ հաղթող աղջիկն ունենալու է հստակ ծրագիր մեկ տարվա համար, ըստ որի՝ ծառայելու է հայրենիքին՝ իր երկիրը ներկայացնելով միջազգային մրցույթներին։ 

«Մեր նպատակներն են՝ բարձրացնել Հայաստանում անցկացվող գեղեցկության մրցույթների որակական մակարդակը, որովհետև մեր հայուհիները շատ գեղեցիկ են, և պետք է դրա մասին հաճախ խոսել ու ցուցադրել, ամեն տարի շարունակ գեղեցկության միջազգային տարբեր մրցույթներին ներկայացնել Հայաստանի արժանի ներկայացուցչին, բարձրացնել և հպարտ ծածանել մեր դրոշը»,- իր խոսքը եզրափակեց մրցույթի փոխնախագահը։

   
դիտվել է 100 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները