Պարզ ու արդյունավետ խորհուրդներ, որոնք կօգնեն պահպանել աղիների առողջությունը

Մարդու աղիների առողջությունը որոշիչ նշանակություն ունի նրա ամբողջ օրգանիզմի առողջության համար։ Աղեստամոքսային տրակտն օգնում է ճիշտ յուրացնել ու օգտագործել օրգանիզմի կենսակործունեության համար անհրաժեշտ սննդարար նյութերը, ինչն էլ շատ կարևոր է մարմնի ընդհանուր առողջության և իմունային համակարգի ամրապնդման համար։ Սա է պատճառը, որ հարկավոր է շատ մեծ ուշադրություն դարձնել աղիների աշխատանքին ու միջոցներ ձեռնարկել այդ համակարգի առողջության բարելավման համար։

Նյարդաբան ու սննդաբան Դևիդ Պերլմուտերը գերմանական Focus պարբերականի հետ զրույցում ներկայացրել է մի քանի պարզ խորհուրդ, որոնք կօգնեն բարելավել աղիների միկրոֆլորան ու պահպանել աղեստամոքսային տրակտի աշխատանքը։

Պրոբիոտիկներով հարուստ սնունդ օգտագործել

Մասնագետի խոսքով՝ կաթնաթթվով հարուստ սնունդը նպաստում է աղիների լորձաթաղանթի կայունության պահպանմանը, ուստի պրոբիոտիկներով հարուստ մթերք օգտագործելը շատ կարևոր է։ Դրանցով հարուստ են յոգուրտը, կեֆիրն ու թթու կաղամբը, որոնք օգնում են նաև կարգավորել pH բալանսը:

Օգտագործել որակյալ ճարպեր, որոնք քիչ ածխաջրեր են պարունակում

Փորձագետը խորհուրդ է տալիս խուսափել շաքարով հարուստ ձավարեղենի և մրգերի չարաշահումից, քանի որ նման մթերքի չարաշահումը կարող է վնասակար ազդեցություն ունենալ աղիների օգտակար միկրոֆլորայի վրա: Առողջական խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ յուղերին, ընկույզներին, հավկիթին, ձկներին և մսին: Նման մթերքի մեջ պարունակվող ճարպը պաշտպանում է ընկճախտից և Ալցհայմերի հիվանդությունից:

Երբեմն մի փոքր գինի, սուրճ և շոկոլադ օգտագործել

Ինչպես նշում է Պերլմուտերը, սննդամթերքի այս տեսակները պարունակում են մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք ամրապնդում են աղիների պատերը և նվազեցնում են թթվայնացնող սթրեսի մակարդակը:

Պրեբիոտիկներ օգտագործել

Պրեբիոտիկները խթանում են աղիներում օգտակար բակտերիաների ակտիվությունը, ուստի դրանցով հարուստ մթերքի առկայությունը սննդակարգում շատ կարևոր է։ Այս տարրերը պարունակվում են հում սխտորի, սոխի ու խատուտիկի տերևներում:

Օգտագործել քլորի ցածր պարունակությամբ ջուր

Փորձագետը խորհուրդ է տալիս ստուգել ծորակի ջրում քլորի պարունակությունը, քանի որ քլորի բարձր պարունակությամբ ջուրը չի նպաստում աղիների առողջությանը:

Պարբերաբար ծոմ պահել

Վերոնշյալ խորհուրդներից բացի Պերլմուտերը հորդորում է նաև ժամանակ առ ժամանակ ծոմ պահել, ինչը ևս շատ օգտակար սովորություն կլինի աղիների համար։

դիտվել է 130 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները