Փաշինյանն առաջիկայում Մոսկվա կգնա. նա Պուտինից անվտանգության երաշխիքներ է ակնկալում. Արման Վարդանյան

Hraparak.am-ը գրում է․

Մամուլում հրապարակումներ են եղել, որ ապրիլի 7-ին սպասվում է Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որտեղ նա կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կառավարության լրատվականից այցի վերաբերյալ դեռևս որևէ հստակ բան չեն ասում: Ասում են՝ բոլոր այցերի վերաբերյալ նախապես հայտարարվում է, հենց լինի, կհայտարարենք։ Ամեն դեպքում, նախնական տեղեկությամբ՝ այցը տեղի կունենա ապրիլի 7-8-ին։ Օրերս Մոսկվայից վերադարձած «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը, հղում անելով մոսկովյան իր աղբյուրներին, ասաց՝ գիտի, թե ինչ նպատակով է Փաշինյանը գնում Պուտինի մոտ։ «Ըստ իմ տեղեկությունների, քանի որ վերջերս եմ եկել Մոսկվայից, էնտեղ իմ հանդիպումների արդյունքում որոշակի ինֆորմացիա ստացա կոնկրետ այն օրակարգի վերաբերյալ, որը առաջ է քաշել հայկական կողմը։ Առաջինը՝ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինից ցանկանում է երաշխիքներ ստանալ իր անվտանգության համար, քանի որ հասկանում է՝ հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին, եթե դրանք կայանան, ինքը գրեթե շանս չունի վերարտադրվելու, ուստի նա, հասկանալով ՌԴ նախագահի հնարավորությունը՝ իրեն անվտանգության երաշխիքներ տալու, խնդրելու է, որպեսզի Պուտինն իրեն տա այդ անվտանգության երաշխիքները»,-ասաց Արման Վարդանյանը։

Երկրորդ հարցը, որը, ըստ Վարդանյանի, Փաշինյանի մոսկովյան օրակարգում է, լինելու է այն, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական այս շրջանում փորձելու է ՌԴ նախագահի միջոցով լուծել հայ գերիների վերադարձի հարցը, որ դա հետո ծախի հասարակության վրա՝ որպես նախընտրական լավություն։ «Շատ ցավալի բան եմ ասում, բայց, ըստ որոշ աղբյուրների տրամադրած տեղեկության, ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի մինչև ընտրությունները ամբողջովին լուծվի գերիների հարցը, որը իրեն հնարավորություն կտա՝ բարձրացնելու իր վարկանիշը։ Մի կողմից, իհարկե, մեր եղբայրների հարցի լուծումը շատ կարևոր է մեզ համար, և մենք հենց դրա համար ենք հիմա պայքարում, բայց մյուս կողմից, իհարկե, դա օգտագործել անձական ռեյտինգը բարձրացնելու համար, բարոյական նորմերից շատ հեռու մոտեցում է։ Եվ եթե դա հնարավոր էր անել ավելի շուտ, անբարոյականություն է՝ սպասել, որպեսզի անես ընտրությունների շեմին»,-կարծում է Վարդանյանը։

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները