Արտակ Թովմասյանի ձեռնարկած նախագիծը բավականին հեռանկարային է, հայրենասիրական է. Վարդան Այվազյան

Մամուլում շրջանառվում է տեղեկություն այն մասին, որ «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունը պառակտվել է, քանի որ դրա որոշ անդամները առանձնացել են։ «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամներից մեկն էլ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանն է, որից ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց ճշտել՝ արդյոք շարունակում է համագործակցել «Երրորդ ուժ»-ի շրջանակներում, թե ոչ։

«Մինչև «Երրորդ ուժ» նախաձեռնությունը՝ ես, որպես անհատ քաղաքացի, անդամակցում էի «Հայահավաք» շարժմանը: Այնուհետև այդ շարժման մասնակիցների կազմում հանդիպում ունեցանք Արտակ Թովմասյանի հետ և քննարկումների արդյունքում «Հայահավաք» շարժումը՝ իր նախաձեռնողների կազմով որոշեց միանալ «Երրորդ ուժ»-ի քաղաքացիական նախաձեռնությանը»,-նշեց «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Այվազյանը։

Ըստ Վարդան Այվազյանի խոսքերի, երբ «Հայահավաքը» միացավ «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությանը այդ ժամանակ ներկայացուցիչների համատեղ գործելու պայմանավորվածությունները եղան բացառապես, քաղաքացիական շարժման ձևաչափում, որի թիվ մեկ խնդիրը վարչապետի հրաժարակին հասնելն էր․ «Հետագայում, երբ արդեն սկսվեց քննարկվել, թե ինչպիսի քաղաքական ճանապարհ պետք է անցնեն, այդ ժամանակ արդեն Արտակ Թովմասյանը նշեց, որ քաղաքական ուղին պատրաստվում է անցնել միայնակ՝ իր կողմից ձևավորվելիք քաղաքական թիմով, որը ներկայում լծված է կուսակցության շինարարության գործին, և որ քաղաքական ճանապարհ անցնելու առումով իր պատկերացումները փոքր-ինչ այլ են։ Նա պնդեց, որ«Երրորդ ուժ»-ի շրջանակներում Արամ Սարգսյանի, Արագած Ախոյանի, Արշակ Զաքարյանի և Տիգրան Չոբանյանի հետ համագործակցությունը տեսնում է միայն քաղաքացիական շարժման, այլ ոչ թե քաղաքական  դաշինքի ձևաչափում»,- ասաց Վարդան Այվազյանը՝ հավելելով, որ «Հայահավաքի» ներկայացուցիչները այդ խոսակցությունից հետո քաղաքակիրթ ձևով առանձնացան «Երրորդ ուժ»-ից։

Մեր այն հարցին, թե ինքը արդյոք չի պատրաստվում միանալ իր գործընկերներին՝ «Հայահավաքին» և  հեռանա «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունից, պատասխանեց․ «Ես բավականին երկար զրուցեցի Արտակ Թովմասյանի հետ, որից հետո հասկացա, որ Արտակ Թովմասյանի ձեռնարկած նախագիծը բավականին հեռանկարային է, հայրենասիրական է։ Ես մեծ հաճույքով համաձայնեցի աջակցել կուսակցաշինության գործընթացին և հիմա՝ այս պահի դրությամբ, բավականին հագեցած գրաֆիկով լծված եմ այդ գործին, միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ իմ գիտելիքները ծառայեցնել նաև ոչ միայն «Հայահավաք»-ի իմ ընկերներին, այլև ցանկացած հայրենասիրական առաքելության, որն ուղղված է պետականության վերականգնմանը»,- ասաց Վարդան Այվազյանը՝ նշելով, որ թե՛ «Հայահավաքի» կազամակերպության  և թե՛ «Երրորդ ուժ»-ի ներկայացուցիչները հայրենասիրական արդար մղումներով շարժվող մարդիկ են, որոնք փորձ են անում ժամ առաջ մեր երկիրը դուրս բերել այս ճգնաժամային իրավիճակից։

Հիշեցնենք, որ «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունը ձևավորել էր վերջերս՝ «Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանի կողմից։ «Երրորդ ուժը» ընդդիմադիր նախաձեռնություն է, որի մաս էին կազմել նաեւ «Հայահավաք» նախաձեռնության անդամները՝ Արագած Ախոյանը, Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Գասպարի Սարգսյանը, Արշակ Զաքարյանը, և այլք։ 

Զվարթ Պետրոսյան

դիտվել է 107 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները