Գաղափարը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Արման Վարդանյան

Hraparak.am-ի հարցազրույցը «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանի հետ

- Դուք մասնակցում էիք ընդդեմ Փաշինյանի ակցիաներին՝ Արտակ Թովմասյանի հետ, հիմա, կարծես, պասիվացել եք, նաեւ երկրում չէիք։

- Քաղաքականությունը չի կայանում միայն հանրային միջոցառումներ, ակցիաներ կազմակերպելով, քաղաքականությունը նաեւ որոշակի կուլուարային մոտեցումներ է պարունակում, այս պահին որեւիցե պասիվություն չկա, հակառակը՝ շատ ավելի մեծ ակտիվություն է, քան դա երեւում է։ Այս պահին իմ բոլոր մոտեցումները, որ օր առաջ պետք է լինի կառավարության հրաժարականը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ակտուալ են։

- Արտակ Թովմասյանի հե՞տ, թե՞ առանձին, լուրեր տարածվեցին, որ ինչ-որ խնդիրներ են առաջացել։

- Մենք ունենք ընդհանուր քաղաքացիական օրակարգ՝ ես, Արտակ Թովմասյանը եւ այլ համախոհներ, որը շարունակական է եւ շատ արդյունավետ։ 

- Բայց ասում են՝ տարաձայնություններ ունեք՝ ֆինանսականից մինչեւ քաղաքական։

- Ես այդ մասին կարդացել եմ մամուլում, չեմ կարող մեկնաբանել մի բան, որն ընդհանրապես չկա։ Տարաձայնություններ յուրաքանչյուր հարթակում կարող են լինել, եւ քննարկումների ընթացքում կլինեն կոմպրոմիսային լուծումներ։ Ես  կզարմանայի, եթե այդքան կայացած մարդկանց միջեւ տարաձայնություն չլիներ, եւ բոլորը լինեին համակարծիք։ Մենք տեսել ենք ամեն հարցում կոմֆորտի մեջ մնացող եւ համակարծիք թիմերի եւ տեսել ենք, թե ինչի առջեւ է կանգնել մեր պետությունը։ Բայց ստրատեգիական անհամաձայնություններ մեր միջեւ չկան։

- Դուք «Միասնություն» շարժում էիք ձեւավորել, Գագիկ Ծառուկյանի հետ էիք համագործակցում, սակայն  տարաձայնություններ առաջացան, եւ չստացվեց այդ միասնությունը։

- Իրականում միասնությունը ստացվեց, ուղղակի այդ քաղաքական ուժերի մի մասը չմտավ այդ համախմբման մեջ, մի մասն իմ առաջ քաշած համախմբման գաղափարի ներքո միացավ, ստեղծվեց «Ծառուկյան դաշինք»-ը, եւ տարբեր մարդիկ, որոնք իմ կողմից էին առաջ քաշվել, դարձան պատգամավորներ։

- Հիմա Դուք եւ Արտակ Թովմասյանը միասին կգնա՞ք ընտրությունների։

- Չունենք դեռ որեւիցե միասնական քաղաքական օրակարգ այս պահին, որովհետեւ ես խիստ կասկածում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի կունենան ընտրություններ։ Երբ կլինի կոնկրետ օրը, ժամը, եւ քաղաքական որոշում այդ մասով, կնստենք, կքննարկենք թե՛ Արտակ Թովմասյանի, թե՛ քաղաքական դաշտի այլ ծանրակշիռ խաղացողների հետ։

- Իսկ ի՞նչ է ուզում Թովմասյանը, ի՞նչ է անելու նրա «Երրորդ ուժը», որը գրանցված կուսակցություն չէ։

- Դա քաղաքացիական հարթակ է, յուրաքանչյուր անհատ կարող է ձեւավորել եւ առաջ քաշել նոր ուժերի գաղափար, իմ կողմից առաջ է քաշվել՝ ստեղծել նոր ուժերի դաշինք, որն առաջ կգնա համատեղ օրակարգով։

- Այս օրերին քննարկումներ են ընթանում Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք ձեւավորելու շուրջ, Դուք հնարավոր համարո՞ւմ եք համագործակցությունը։

- Քոչարյանն իր մասնակցության մասին արդեն իսկ խոսել է, ասել է՝ ինքը մասնակցելու է եւ հաղթելու է։ Այն բոլոր մարդիկ, որոնք իր հետ աշխատել են, այսօր մեծ մասամբ այդ մարդիկ են համախմբվում։ Ես՝ ինքս, չունեմ որեւիցե փորձ աշխատանքի թե՛ առաջին, թե՛ երկրորդ, թե՛ երրորդ նախագահների հետ։ Ես ավելի շատ կողմնակից եմ ձեւավորել նոր մարդկանցով նոր ուժերի բեւեռ, որոնք առանձին կմասնակցեն։

- Իսկ ճի՞շտ է Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած օրակարգով գնալ ընտրությունների։

- Ես կարծում եմ, որ այս ընտրությունների ժամանակ շատ կարեւոր է, որ ձայները չփոշիացնեն։ Բոլոր քաղաքական դերակատարները պետք է հստակ հասկանան՝ ինչ միավորումներ, համախմբումներ եւ ինչ օրակարգ պետք է առաջ քաշվեն, որպեսզի յուրաքանչյուր ձայն, որը կտրվի այն քաղաքական ուժերին, որոնք դեմ են Նիկոլ Փաշինյանին, չփոշիացվի։ Կա այսօր ընդդիմադիր դաշտ, կա իշխանական դաշտ եւ կա ձեւավորվող նոր ուժերի դաշտ։ Բոլոր այս դաշտի խաղացողները պետք է հստակ գիտակցեն՝ եթե իրենք չեն կարողանալու հաղթահարել այդ անցողիկ բարիերը, ապա պետք է գնան համախմբման, որպեսզի հետագայում թեկուզ կոալիցիոն ձեւաչափերի մեջ դուրս թողնեն Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու հնարավորությունից։ Եվ Փաշինյանի իշխանությունը պետք է հստակ պատասխան տա մեր ժողովրդին, թե ինչ կատարվեց այս 3 տարիների ընթացքում, ինչու մենք կրեցինք նման պարտություն, եւ ովքեր են դրա մեղավորները։

- Բայց տեսնում ենք, որ Փաշինյանի թիմը շատ ինքնավստահ է, ասում են՝ ժողովուրդը մեզ նորից ձայն կտա, ուզում են Ընտրական օրենսգիրքն իրենց օգտին փոխել, եւ կասկածներ կան, որ վարչական ռեսուրս կկիրառեն։

- Փաշինյանը չունի այսօր այդ կշիռն անգամ իշխանության ներսում, որ գնա լայնածավալ խախտումների։ Կարող է մեկ-երկու տեղ լինեն նաեւ ընտրախախտումներ, մի քանի տեղ լինի ադմինիստրատիվ լծակների կիրառում, բայց մի հատ նայեք իր մարզպետներին, գոնե ճնշող մեծամասնությանը, թե ինչքանով են իրենք տիրապետում իրենց մարզերում իրավիճակին։ Այսինքն՝ առնվազն Փաշինյանը պետք է տեղում ունենա խաղացողներ, որտեղ կարողանա այդ ադմինիստրատիվ ռեսուրսը կիրառի։ Ինքն անգամ խաղացող չունի իր նշանակած պաշտոնյաների մեջ, որ կարողանա կեղծիք թույլ տալ։ 

- Դուք հիմա Ձեր այս խոսքերով մի տեսակ օգնում եք Փաշինյանին ու իր թիմին՝ արդարանալու, որ տեսեք՝ ընդդիմությունն է ասում, որ մենք չենք կեղծի ընտրությունները։

- Գիտե՞ք ինչ, եթե հեղափոխական թիմն ասում է՝ մենք չենք կարող, թե չէ կկեղծեինք, ընդհանրապես այդ թիմին մեկ ձայն անգամ պետք չէ տալ, որովհետեւ իրենք պետք է ստեղծեին նախադրյալներ, որպեսզի Հայաստանում անհնար լիներ թույլ տալ կեղծիքներ ընտրությունների ժամանակ։ Այո, իրենք ունեն այդ ցանկությունը, այդ պատճառով էլ հիմա որոշակի քայլերի են գնում, բայց ինչքանով դա կլինի լայնամասշտաբ, ես կրկնում եմ՝ իրենք այդ հնարավորությունը չեն ունենալու, որովհետեւ կան Հայաստանում նոր ուժեր, կա ընդդիմություն, եւ բոլորը միասին անելու են ամեն ինչ, որպեսզի ընտրություններն անցնեն մաքսիմալ թափանցիկ։ 

- Դուք Գագիկ Ծառուկյանի հետ այս պահին էլի շփումներ ունե՞ք եւ հավանական համարո՞ւմ եք ԲՀԿ-ի հետ նորից համագործակցությունը։

- Գագիկ Ծառուկյանի հետ մեր մտերմությունն արդեն 13 տարվա պատմություն ունի, իհարկե, ունենում ենք հանդիպումներ, քննարկումներ։ Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա ես միշտ բաց եմ եղել համագործակցության համար՝ գաղափարի շուրջ։ Իսկ գաղափարն այսօր մեկն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Թե ինչ կլինի արտահերթ ընտրությունների ժամանակ, այս պահին չունենք որոշում։

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ Փաշինյան Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ Թրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Մեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդուն Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել է Ուկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետ Եթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռ Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Պենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJ Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ»
Ամենաընթերցվածները