Մրսածության վիրուսը կարող է պաշտպանել COVID-19-ից․ հետազոտություն

Գլազգոյի համալսարանի գիտնականները նոր հետազոտության արդյունքում եկել են այն եզրահանգման, որ մրսածության (հարբուխ) հարուցիչ ռինովիրուսը կարող է պաշտպանել օրգանիզմը COVID-19-ի պատճառ հանդիսացող նոր կորոնավիրուսով վարակումից։ Շոտլանդացի գիտնականների նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Infectious Diseases բրիտանական բժշկական ամսագրում։

Հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են, որ ռինովիրուսի հետևանքով առաջացած իմունային ռեակցիան թույլ չի տալիս կորոնավիրուսին վերարտադրվել օրգանիզմի բջիջներում։ Լաբորատոր պայմաններում շնչուղիները պատող բջիջներին նմանակող շերտի նմուշների վրա անցկացված գիտափորձերը ցույց են տվել, որ մարդու ռինովիրուսն առաջացնում է ինտերֆերոնային պատասխան, որն արգելակում է SARS-CoV-2-ի կրկնապատկումը (ռեպլիկացիա)։ Ընդ որում՝ նման արդյունք էր արձանագրվել և՛ այն դեպքում, երբ ռինովիրոսը նմուշի վրա էր հայտնվել կորոնավիրուսից 24 ժամ առաջ, և՛ այն դեպքում, երբ այն նմուշի վրա էր հայտնվել դրա՝ SARS-CoV-2-ով վարակվելուց մեկ օր անց։

Ինչպես ընդգծում են գիտնականները, մրսածությունից հետո ապաքինվելու դեպքում մարդը կրկին խոցելի է դառնում COVID-19-ի նկատմամբ, սակայն աշնան ու ձմռան ամիսներին ռինովիրուսի տարածումն այնուամենայնիվ կօգնի որոշ չափով դանդաղեցնել կորոնավիրուսային վարակի տարածման ընթացքը։

«Մաթեմատիկական սիմուլյացիան ցույց է տվել, որ տվյալ վիրուսների այս փոխգործակցությունը, ամենայն հավանականությամբ, կզգացվի ամբողջ բնակչության մասշտաբներով, և ռինովիրուսի տարածման ֆոնին COVID-19-ի նոր դեպքերի թիվը կնվազի», – ասված է հոդվածում:

Ինչպես BBC-ի հետ զրույցում նշել է հետազոտության համահեղինակ Պաբլո Մուրսիան, նմանատիպ արդյունք արդեն գրանցվել է 2009 թվականին, երբ ռինովիրուսներով պայմանավորված սուր շնչառական վիրուսային վարակների տարածման ֆոնին դանդաղել էր գրիպի H1N1 շտամով պայմանավորված հիվանդության՝ «խոզի գրիպի» տարածումը։

«Պատվաստումները, հիգիենայի կանոններին հետևելը, ինչպես նաև վիրուսների փոխգործակցության առանձնահատկությունները կարող են զգալիորեն նվազեցնել SARS-CoV-2-ի տարածման արագությունը, սակայն պատվաստումն այնուամենայնիվ ամենաարդյունավետ տարբերակը կլինի», – ընդգծել է Մուրսիան։

Մասնագետները հիշեցնում են, որ ռինովիրուսների վիրուլենտությունը չափազանց բարձր է, ուստի դրանք հաճախ են դառնում մրսածության զարգացման պատճառ։ Վարակման դեպքում հիվանդությունը որպես կանոն տևում է մոտ 10 օր։

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները