Հայ - ռուսական «թասիբ» կամ ինչպես միջնամատ ցույց տալ ծերուկ Բայդենին

Երեկ հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ. «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը շնորհավորեց Ղրիմի բնակիչներին՝ Ռուսաստանին վերամիավորվելու 7-րդ տարեդարձի առթիվ:

Այստեղ երկու հետաքրքիր նրբերանգ կա, որի վրա պետք է ուշադրություն դարձնել:

Սա կարևոր ժեստ է՝ ընդգծելու համար, թե ինչպիսի որակի հարաբերությունների ջատագով է քաղաքական ուժը Ռուսաստանի հետ, երբ մի կողմ դրած դիվանագիտական այլևայլությունները՝ հրապարակային սատարում են Ղրիմի վերամիավորման գործընթացը:

Երկրորդ կարևոր նրբերանգը. կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը մշտապես շեշտել է՝ Ղրիմը Ռուսաստանի համար նույն նշանակությունն ունի, ինչ Արցախը՝ Հայաստանի համար: Հրապարակավ սատարելով Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին՝ «Հայոց Արծիվներ»-ի առաջնորդը ընդգծում է Արցախի ու Ղրիմի հիմնահարցերի նույնականությունը և շեշտում՝ Ռուսաստանից մեր կենսական շահերի պաշտպանություն ակնկալելուց առաջ նախ ինքներս պետք է պաշտպանենք Ռուսաստանի կենսական շահերը:

Նույն հայտարարության համատեքստում մշտապես արևմտյան գրանտային կազմակերպությունների դեմ պայքարած և ԱՄՆ դեսպանատան սև ցուցակի առաջին հորիզոնականում հայտնված Խաչիկ Ասրյանը չափազանց կոպիտ է արտահայտվել ԱՄՆ նախագահ Բայդենի մասին՝ քննադատելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին արած մարդասպան արտահայտությանը: Ո՞վ է իսկական մարդասպանը. իր ժողովրդի, իր պետության տարածքային ամբողջականությունն, իր դաշնակից և բարեկամ ժողովուրդների անվտանգությունը պաշտպանող Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, թե՞ անկախ ազգերին և ինքնիշխան պետություններին ստրկացնող և ոչնչացնող ԱՄՆ նախագահներն՝ ի դեմս փտած ծերուկ Բայդենի,- շեշտում է «Հայոց Արծիվներ»-ի առաջնորդը:

Սա նոր սկսվող սառը պատերազմի ընթացքում թերևս առաջին միջազգային հրապարակային սատարումն է ՌԴ ղեկավարին՝ քաղաքական ուժի կողմից: Իհարկե, Խաչիկ Ասրյանը շատ լավ հասկանում է, որ հերթական անգամ արևմտյան կազմակերպությունների նիզակները իր դեմ են ուղղվելու, բայց այդ հարվածը ընդունելով վերահաստատում է՝ ինքը հայ - ռուսական արժանապատիվ հարաբերությունների կողմնակիցն է, և թե սովորական կյանքում, թե միջպետական հարաբերություններում իսկական ընկերները կռվի ժամանակ միայնակ չեն թողնում:

Ռուբեն Աղաջանյան

դիտվել է 107 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները