Փաշինյանի վարչապետության դեպքում որևէ պարագայում «Լուսավոր Հայաստանը» մաս չի կազմի այդ իշխանությանը. Դավիթ Խաժակյան

«Հունիսի 20-ին ընտրությունների գնալու լուրից հետո կարծես թե փոխըմբռնում կար, որ ընտրությունների պետք է գնալ հին Ընտրական օրենսգրքով, որովհետև ժամկետները սուղ են նորն ընդունելու ու դրանով պատշաճ ընտրություններ կազմակերպելու համար: Դրանից հետո, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը սկսեց ակտիվ լոբբինգ անել նոր օրենսգրքի օգտին: Մենք, բնականաբար, բացատրում էինք, որ նոր օրենսգիրքն ընդունելու ժամկետները ողջամիտ չեն: Հետո տպավորություն ստեղծվեց, որ իշխանությունները մտադիր են տեղի տալ ու ընտրությունների գնալ նոր օրենսգրքով»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց ԼՀԿ անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ խոսելով նոր Ընտրական օրենսգրքով ընտրությունների գնալու վտանգների ու դրա ընդունման նպատակով քաղհասարակության որոշակի շրջանակների կողմից իշխանությունների վրա ճնշում գործադրելու մասին:

Նրա կարծիքով, թե՛ Դանիել Իոաննիսյանը, և թե՛ այն կազմակերպությունները, որոնք այս երկու տարիների ընթացքում իշխանության բոլոր մեղքերը քողարկել են, իրենց շահն ունեն նոր օրենսգրքով ընտրությունների գնալու պարագայում:

«Ես չգիտեմ՝ իրենց ուղղակի շահագրգռվածությունը որն է, բայց ակնհայտ է, որ իրենք շատ մեծ դերակատարում են ունեցել նոր օրենսգրքի ստեղծման հարցում, ինչը, անկեղծ ասած, չափազանցված և ոչ նորմալ ներգրավվածություն է եղել»,- ասաց Դավիթ Խաժակյանը՝ նշելով, թե զարմանում է, որ իշխանությունը կարող է որոշել մի բան, հետո տեղի տալ ճնշումներին ու մեկ այլ բան որոշել:

ԼՀԿ անդամն ասում է, որ, եթե այս օրենսգիրքն այսպիսի հում վիճակով ընդունվի, որովհետև այն մշակելու ժամանակ այլևս չկա, նոր և նոր ճգնաժամերն անխուսափելի են:

«Ընդհանուր լոբբինգի իմաստն այն է, որ լինի համամասնական ընտրակարգ, վերջում Փաշինյանին պարտադրեն ցուցակի որոշակի տեղեր տալ, որպեսզի իրենք բոլորն անցնեն»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Ընդդիմադիր գործիչը վստահ է, որ նոր Ընտրական օրենսգրքի տակ թաքցնում են այնպիսի բաներ, որոնց ձայնը հետո է լսվելու:

«Բոլորս հասկանում ենք, որ նոր խորհրդարանը լինելու է կոալիցիոն, և Փաշինյանը չի ունենալու մեծամասնություն: Իրենց կողմից կա ենթադրություն, որ կարող են զբաղեցնել առաջին տեղը: Գործող Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս, որ, երբ ուժերն անցնում են խորհրդարան, կոալիցիաներ ձևավորել: 6 օր ժամանակ է տրվում, որ կողմերը միմյանց հետ քննարկումներ ունենան: Հիմա տեսեք՝ ինչ չի անցել հանրապետականների մտքով, որ անցել է Փաշինյանի մտքով: Ինքը, ենթադրելով, որ առաջին տեղում է լինելու, իրեն վերապահել է 14 օր ժամանակ, որ կարողանա մնացած բոլոր ուժերին համոզել, ճնշել, քրեական գործեր հարուցել ու հասնել ուզածին: 14 օր միայն առաջին տեղը զբաղեցրած ուժը կարող է բանակցել կոալիցիա կազմելու վերաբերյալ»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Հարցին, հնարավո՞ր է արդյոք, որ «Լուսավոր Հայաստանը» կոալիցիա կազմի գործող իշխանության հետ, Դավիթ Խաժակյանը պատասխանեց, որ հետընտրական շրջանի մասին ընդհանրապես վաղ է համարում խոսել:

«Ես կարծում եմ, որ հետընտրական շրջանում բոլոր ընդդիմադիր ուժերն իրենց առջև դնելու են մեկ խնդիր՝ ազատվել այս իշխանությունից և ձևավորել համազգային համախոհության կառավարություն: Այսինքն՝ դա չի լինելու մեկ անձի կամ մեկ ուժի կառավարություն, այլ ազգային համերաշխության կառավարություն: Հիմա այս կառավարության մեջ՝ ո՛չ ազգայինի իմաստով, և ո՛չ էլ համերաշխության, Փաշինյանը չկա և չի կարող լինել: Այսինքն՝ որևէ ուժ, որն առնչություն կունենա և կփորձի վերարտադրել Փաշինյանին, ուրեմն նա նպաստում է ապազգայինին և համերաշխության խաթարմանը»,- ասաց ընդդիմադիր գործիչը:

Պնդմանը՝ եթե, այնուամենայնիվ, ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը որոշի կոլաիցիա կազմել Նիկոլ Փաշինյանի հետ, ո՞րն է լինելու իր քայլը, ինքն արդյո՞ք դուրս կգա կուսակցությունից, Դավիթ Խաժակյանն ասաց, որ իրենք բոլորն ունեն Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու դառը փորձառությունը:

«Այդ փորձառությունից մեր դասերը վստահաբար քաղել ենք, և համատեղ քաղաքական գործունեության որևէ քայլ կամ ճանապարհ ես իրենց հետ չեմ պատկերացնում: Ես չեմ կարող պնդում անել, որ դուրս կգամ կուսակցությունից, որովհետև, կարծում եմ, որ մեր կուսակցությունում որևէ մեկի մտքին նման բան չկա, այդ թվում և՝ պարոն Մարուքյանի»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Ճշտող հարցին, թե պնդո՞ւմ է, որ Էդմոն Մարուքյանը երբեք Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու չի գնա, նա պատասխանեց, որ ինքը վստահ է՝ բոլորը դասեր քաղել են, թե ինչպիսի աղետ էր Փաշինյանի իշխանությունը:

«Որևէ պարագայում Փաշինյանի վարչապետության դեպքում «Լուսավոր Հայաստանը» որևէ մասնակցություն չի ունենա այդ իշխանության մեջ»,- եզրափակեց Դավիթ Խաժակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործում Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի Պարզվել է Արտենիում վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ
Ամենաընթերցվածները