Երևանի N1 տուն-ինտերնատի բնակիչները բողոքի ակցիա են անում Նորքի տուն-ինտերնատի հետ չմիավորվելու պահանջով. աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը վստահեցնում է՝ միավորում չի լինելու. ուղիղ

11։28

Լրագրողները տնօրենին հարցրին, թե ինչու է տուն-ինտերնատ եկել առանց կորոնավիրուսի թեստ հանձնելու, վերջինս պատասխանեց՝ իրեն թույլ չեն տալիս ներս մտնել, որպեսզի այդ հարցերը կարգավորի:

Հարցին, թե արդյոք տնօրենն աշխատանքից ազատման դիմում գրած աշխատակիցների հետ հանդիպելո՞ւ է և հասկանա, թե որն է այդ քայլի պատճառը, վերջինս պատասխանեց, որ հանդիպելու  է բոլորի հետ, դառնալու են թիմ: «Ես չեմ եկել գլխատելու, ես եկել եմ լավի վրա լավը դնելու: Երբ նրանց հետ զրուցեմ ու հասկանամ, որ չեն ուզում իրենց տնօրենը լինեմ, կհրաժարվեմ, ես հանուն տարեցների՝ ամեն ինչի պատրաստ եմ»:

10։37

Ես չեմ տիրապետում այդ լուրերին, ես այսօր եմ տնօրեն նշանակվել: Այս մասին այսօր Երևանի N1 տուն-ինտերնատի և Նորքի տուն-ինտերնատի միավորման դեմ ակցիայի ժամանակ ասաց կառույցի նորանշանակ տնօրենը:

Երևանի N1 տուն-ինտերնատի բնակիչները դեմ են միավորմանը, քանի որ ըստ նրանց, անհնար է մի սենյակում ապրել մի քանի հոգով, և կառույցների միավորման դեպքում հենց այդպես էլ լինելու է: Բնակիչները դեմ են նաև տնօրենի փոփոխությանը, իսկ նորանշանակ տնօրենը պնդում է, որ նրանք ևս ընտանիք են դառնալու և պատասխանատու է բոլորի համար:

Նոր տնօրենը նշեց, որ նախկին տնօրենն այլևս պաշտոնի չէ, քանի որ լրացել է ժամկետը և չի երկարաձգվել, իսկ աշխատակիցների՝ աշխատանքից ազատման դիմումների մասին տեղյակ չէ, քանի որ այսօր նրա առաջին աշխատանքային օրն է:

Նշենք նաև, որ իրականացվող փոփոխությունների պատճառով 17 շահառու հացադուլ է  հայտարարել:

«Մենք վերջին պահին ենք իմացել, որ տնօրենի փոփոխություն է տեղի ունենալու, հեռացող տնօրենը ևս մեկ օր առաջ է իմացել այս մասին: Ամեն դեպքում խնամյալների պահանջը մնում է նույնը»,-ասաց աշխատակիցներից մեկը:

Հարցին, թե ճի՞շտ է արդյոք այն տեղեկությունը, որ տուն-ինտերնատները միավորվելու են, նոր տնօրենը նշեց, որ նման խոսակցությունների մասին տեղյակ է այնքանով, որքան կա մամուլում, սակայն նշեց, որ վստահ է՝ յուրաքանչյուր քայլ արվում է հանուն բարօրության: «Ես դեռ միավորման մասին տվյալներին չեմ պատասխանում, կպատասխանեմ այս հարցերին տիրապետելուց հետո»:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները