Սեփական աթոռի համար մի ողջ սերունդ զոհաբերած անձը պետք է կրի իր արժանի պատիժը․ գնդակահարվելու պատրաստ մարդը դա կաներ անհապաղ՝ չլուսացնելով նոյեմբերի 10-ը․ զոհված զինծառայողի հայրը՝ Փաշինյանին

Արցախի պատերազմում զոհված զինծառայող Հայկ Մկրտչյանի հայրը՝ Զավեն Մկրտչյանը, ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Արգածոտնի մարզում Նիկոլ Փաշաինյանի հայտարարությանը, թե նույնիսկ պատրաստ է գնդակահարվել, եթե ժողովուրդն այդպես որոշի։ Գրառման մեջ ասվում է․

«Այսօր մի նոր շեդեվր լսեցի, ինքը՝ գերագույն գլխավոր մանիպուլյատորը, 4 ու կես ամիս երկար մտածելուց հետո որոշել ա մի մեծ զոհաբերություն անի, պարտությունը վերցնի իր վրա, որ մենք մեզ պարտված չզգանք»,– գրել է նա՝ ավելացնելով, թե քանի որ հենց Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել ԱԺ -ում, որ պատրաստ է զոհվելու, շատ ավելի արդարացի և ազնիվ կլիներ, որ Փաշինյանը վերցներ իր 30 հոգանոց կառավարական ջոկատը, ինքն իրեն ընտրեր ջոկատի հրամանատար, ինքնաներդաշնակվեին, այնուհետև մտնեին Սորոսի գրասենյակ օրհնություն ստանային ու գնային առաջին գիծ տղերքի կողքին կանգնեին, Սարդարապատի վերջին կռիվը տալու, դուխ տային իրենց, պաշտպանեին իրենց թուրքական ԱԹՍ-ների հարվածներից:

«Թեկուզև զոհվեիք, ինչո՞ւ ոչ, թե՞ վախենում էիք ձեզ փոխարինող չգտնվեր, թե կարծում էիք ձեր կյանքերը ավելի թանկ են քան մեր երեխաներինը կամ որ սուգը միայն մեր տներում պիտի գա։ Իսկ հիմա եկել ու գնդակահարությունից ես խոսո՞ւմ: Նման բանի պատրաստ մարդը դա կաներ անհապաղ՝ չլուսացնելով նոյեմբերի 10-ը: Այնպես որ, սեփական պաշտոնի ու աթոռի համար մի ողջ սերունդ, հազարավոր մատաղ կյանքեր զոհաբերած անձը պետք ա ստանա ու կրի իր արժանի պատիժը, և գնդակահարությունը այստեղ ամենամեղմն ու երանելին կարելի է համարել հանցագործի համար:

Արցախի մեծ մասի կորստի մասին էլ չեմ ասում, որովհետև դա գոնե տեսականորեն կարելի է վերադարձնել, զուտ տեխնիկայի հարց է։ Այդուհանդերձ, հուսով եմ գոնե մի անգամ կկատարես քո իսկ ասած խոսքը, և մենք, ընտրությունների անցկացման դեպքում, հունիսի 21-ին ականատես կլինենք գերագույն հրամանատարի հրապարակային խոսքի ի կատար ածման այն է՝ գնդակահարության հրապարակի պատի տակ, քանի որ կեսից քիչ ձայն հավաքելը, ամենաընտիր կեղծարարության դեպքում անգամ, քեզ համար ապահովված է․,– գրել է Զավեն Մկրտչյանը։

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները