Պետական համակարգը կազմաքանդված էր, բանակը փաստացի ժողովրդի կողքին էր, մնում էր ընդառաջ գնալ ձևավորված պահանջին և նշանակել արտահերթ ընտրություններ, ինչն էլ արվեց...

Armen Hakobyan- ը ֆեյսբուքյան իր էջում գրում է 


Արդեն ամիսներ շարունակ երկրում տիրող քաոսային իրավիճակը պետք է ունենար իր տրամաբանական ավարտը: Այդ ավարտը եղավ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը, որը դրական տեղաշարժ էր և հույս է տալիս մարդկանց՝ գիտակցելու, որ ամիսներ անց ամեն ինչ թեև չի մոռացվի, սակայն կմնա անցյալում և ընթացք կստանա դեպի կայունացման: Եվ իհարկե բոլորիս համար էլ տեսանելի էր, որ այն ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքն էր: Սակայն արի ու տես, որ հիմա էլ կան այնպիսի ուժեր, ովքեր պահը բաց չթողեցին ԲՀԿ առաջնորդի այս կառուցողական քայլը քննադատել և փորձել նախանձախնդրորեն մոտենալ այս որոշմանը: Միանշանակ փաստ է այն, որ ԲՀԿ-ն այս քայլին գնալով կայունացնում է երկրի ներքաղաքական իրավիճակը, առանց որի ապագան կառուցել հնարավոր չէր լինի: Ամեն բան տրամաբանված էր և հասել էր մի կետի, որից հետո հաջոր խոհեմ քայլը հենց Գ.Ծառուկյանի կողմից էլ եղավ: Բանակը փաստացի ժողովրդի կողմն էր, պետական համակարգը կազմաքանդված, և վարչապետը պետք է գնար ընդառաջ այս իրավիճակին:

Մի փորձեք Ծառուկյանի քայլերում տողատակեր խցկել, ձեր ուզած ձևով մեկնաբանել նրա գործողությունները, այն ինչ հրապարակային ասվել է, մնում է ուժի մեջ, վարչապետը հրաժարական է տալիս, և գնում ենք արտահերթ ընտրությունների:

 

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները