«Արհամարհանքը բերում է պատասխան քայլերի»․ «Լոռին» լքում է Հայաստանի առաջնությունը

Երեկ «Լոռի ՖԱ»-ի ֆուտբոլիստները լքել են խաղադաշտն «Արարատի» հետ հանդիպման մեկնարկում, իսկ ժամեր անց ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը հայտարարել է, որ ակումբը լքում է Հայաստանի առաջնությունը։

««Լոռի» ֆուտբոլային ակումբը ոչ սպորտային որոշում կայացրեց՝ չսկսելով հանդիպումը Երևանի «Արարատի» հետ, ինչի համար ներողամտությունս եմ հայցում «Լոռիի» երկրպագուներից, ստադիոնում և հեռուստաէկրանների մոտ հավաքված ֆուտբոլասերներից։

Բայց սա անելանելի քայլ էր, քանի որ ՀՖՖ-ն արհամարհական կեցվածք է ընդունել «Լոռի»  ակումբի նկատմամբ: Մեր երկու դիմումներից մեկը` ՀՖՖ բողոքարկման կոմիտե, քննարկվում է 8 ամիս անց, սակայն ՀՖՖ-ն կրկին չի բարեհաճում հրապարակել կոմիտեի որոշումը։

Նման անառողջ մթնոլորտում չեմ պատրաստվում շարունակել պայքարը ՀՖՖ-ի գծած սցենարով, որտեղ նրանց համար ակումբները բաժանված են յուրայինների և օտարների։ Ծանր է կայացնել այս անմարդկային որոշումը. «Լոռին» կյանք է, մարզը ապրում է ֆուտբոլով, թիմը պայքարում է ամենաբարձր մրցանակային տեղերի համար։ Այս պարագայում չի մնում այլ քայլ՝ պայքարելու ՀՖՖ-ի անարդարությունների դեմ, ուստի որոշում եմ կայացրել` դադարեցնել «Լոռի» թիմի մասնակցությունը ՀՀ առաջնությունում»,- ասվում է Թովմաս Գրիգորյանի հայտարարության մեջ։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խաղից հետո գրել է, որ հանդիպման պատվիրակը և գլխավոր մրցավարը սպասել են 10 րոպե՝ հնարավորություն տալով «Լոռի ՖԱ»-ի ֆուտբոլիստներին վերադառնալ խաղադաշտ:

««Լոռի ՖԱ» ֆուտբոլիստները, առանց «Լոռի ՖԱ» ակումբի կողմից որևէ հիմնավոր պատճառ ներկայացնելու, չեն վերադարձել խաղադաշտ, ինչի հետևանքով էլ հանդիպումը չի կայացել:

Միջադեպի կապակցությամբ, համաձայն ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի հոդված 33-ի կետ 12-ի, կներկայացվի միջնորդություն ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեին, որի նիստի ընթացքում էլ կկայացվի հանդիպման վերաբերյալ վերջնական որոշումը»,- ասվում է ֆեդերացիայի հայտարարության մեջ»։

Ակումբը նաև սույն թվականի մարտի 2-ին դիմել էր ՀՖՖ բողոքարկման կոմիտե՝ ԲԽ 7-րդ տուրից հետաձգված «Լոռի ՖԱ»-«Ալաշկերտ» խաղում ֆուտբոլ խաղի կանոնների խախտման (4-րդ դադարով փոփոխություն կատարելու համար) պատճառով հյուր թիմին տեխնիկական պարտություն գրանցելու նպատակով։

Մարտի 12-ին տեղի է ունենցել ՀՖՖ բողոքարկման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել է վերոնշյալ հարցը։ «Լոռիի» ներկայացուցիչները մասնակցել են լսումներին։

Խնդիրը նրանումն է, որ Հայաստանի Vbet Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված «Լոռի ՖԱ»-«Ալաշկերտ» հանդիպման 84-րդ րոպեին «Ալաշկերտի» մարզչական անձնակազմը օգտագործեց փոփոխություն կատարելու երրորդ դադարը՝ փորձելով փոխարինել երկու ֆուտբոլիստների։

«Բայց ինչ-ինչ պատճառներով նրանցից միայն մեկը մտավ խաղադաշտ` N7 Վանգու Գոմեսին փոխարինեց N19 Կամարան։ Տեղի ունեցած որոշակի դադարից հետո մրցավարը սուլիչով հրահանգեց խաղը շարունակել, գնդակը մտավ խաղի մեջ, իսկ հետո, հաջորդ դադարին մրցավարը թույլ տվեց չորրորդ դադարով կատարել ևս մեկ փոփոխություն՝ N8 Գագիկ Դաղբաշյանին փոխարինեց N4 Յովանովիչը։

ՖԻՖԱ-ի ֆուտբոլ խաղի կանոնների 2020/21 թթ․ մրցաշրջանի խմբագրության համաձայն՝ թիմը իրավունք ունի խաղի հիմնական ժամանակի ընթացքում կատարել առավելագույնը 5 փոփոխություն՝ առավելագույնը 3 դադարով, ընդ որում՝ ընդմիջմանը կատարված փոփոխությունները չեն հաշվվում: Խաղի կանոնների համաձայն՝ մրցավարն իրավունք չունի իր հայեցողությամբ թույլ տալ 4-րդ դադարով կատարել փոփոխություն։ Ուստի վերոնշյալ խաղում «Ալաշկերտն» օգտվել է 4 դադարից, ինչն օրենքի կոպտագույն խախտում է և պատժվում է տեխնիկական պարտությամբ»,- ասվում է «Լոռիի» հայտարարությունում։

Վանաձորի «Լոռիի» փոխնախագահ Վահան Դանիելյանը նշում է, որ իրենք 8 ամիս սպասում էին ՀՖՖ-ի բողոքարկման կոմիտեի նիստին, ի վերջո, այն կայացավ անցած ուրբաթ, որի ժամանակ իրենք ներկայացրին բոլոր հնարավոր փաստարկները։

«Մնում էր քվեարկություն կատարվեր և հրապարակվեր արդյունքը, բայց մինչ այժմ չկա պատասխանը։ Արհամարհանքը բերում է պատասխան քայլերի, և «Լոռիի» որոշումը, որքան էլ ցավոտ և ոչ մարզական կարելի է համարել, բայց ես աջակցում եմ այն, առաջին անգամ ֆուտբոլային կյանքում։

2017 թվականից կանգնած եմ եղել «Լոռի» ակումբի ստեղծման ակունքներում, գիտեմ՝ ինչ դժվար է ստեղծել ֆուտբոլային ակումբ, դժվար է պահել այն և զարգացնել ենթակառուցվածքները։

Դժվարին և հակասական զգացումների օր էր, հիմնադիր նախագահի, ֆուտբոլիստների, մարզիչների, ադմինիստրատիվ աշխատողների և, իհարկե, իմ համար։ Իրոք, անելանելի վիճակ էր հանդերձարանում։

Բայց պայքարն առջևում է»,- նշում է Վահան Դանիելյանը։

«Լոռիի» մենեջեր Սպարտակ Պետրոսյանը նշում է, որ դժվար էր հանդերձարանում կանգնել տղաների առաջ ու «սիրտը կտոր-կտոր լինելով»՝ ասել, որ իրենք չեն խաղալու։

«Նախորդ ուրբաթ օրը կայացած ՀՖՖ բողոքարկման կոմիտեի նիստին ակումբից ներկա էինք ես, Վահանն ու մեր իրավաբանները։

Մոտ ժամուկես տևած լսումներից դուրս ենք եկել հպարտ ու հաղթած, որովհետև իրավական դաշտում էապես ուժեղ էինք։ Պայքարել ենք մեր իրավունքների, ֆուտբոլում արդար խաղի կանոնները պահպանելու համար։

Ներկայացված երկու միջադեպերի վերաբերյալ էլ ներկայացրել ենք լրիվ բավարար փաստարկներ՝ ընդամենը մեկ օրում անաչառ որոշում կայացնելու համար, բայց դիմացի մայթում այլ տրամադրություններ են։

Կան փաստեր ու օրենքներ, որոնք հերքել ու խախտել չի կարելի, իսկ մեր պայքարն այդ օրենքները խախտելու դեմ պատիժ կիրառելու համար ա։ Երկու դեպքերի մասով էլ կան սպառիչ պատասխաններ բոլոր հարցերին, որոնք մենք արդեն տրամադրել ենք ՀՖՖ համապատասխան մարմնին։

Անպատկերացնելի դժվար էր հանդերձարանում կանգնել տղաների առաջ ու սիրտը կտոր-կտոր լինելով՝ ասել, որ չենք խաղալու, երբ էդ բոլոր տղաների աչքերում կրակ էր վառվում, ու պատրաստ էին մինչև վերջին շունչն էսօր կռիվ տալ ու հաղթել։ Բայց մենք էսօր չենք խաղացել միասին, բոլորս իրար հետ, համախմբված՝ իսկական թիմի պես։

Ու մինչև վերջ կռիվ ենք տալու ու պայքարելու ենք մեր իրավունքների համար՝ հնարավոր բոլոր միջոցներով ու օրենքի ամբողջ ուժով»,- նշում է ակումբի մենեջերը։

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները