Կառավարության անհեռատեսության պատճառով տնտեսությունն արդեն անդունդի եզրին է

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը նախօրեին ներակայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման դինամիկայի որոշ վիճակագրական տվյալներ և առկա ոչ բարվոք վիճակի պատճառներ։ Այսպիսով, ըստ տնտեսագետի. «Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021թ. հունվար ամսվա տնտեսական ցուցանիշները։ Ըստ վիճակագրության 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5%-ով: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի անկմանը նպաստել է արդյունաբերական արտադրանքը, առևտրի շրջանառությունը և բնակչությանը մատուցված ծառայությունները։ Աճ է արձանագրվել միայն շինարարության ոլորտում։ Այսպես, հունվար ամսին արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 10.8%-ով, շինարարությունն աճել է 0.8%-ով, առևտրի շրջանառությունը նվազել է 15.1%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալը նվազել է 10.3%-ով:
Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 137,338.3 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 186,933.0 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 129,799.9 մլն ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 12,566.3 մլն ՀՀ դրամ։ Այս վիճակագրությունը խոսում է պետական կառավարման համակարգի անգործության կամ անճարակության մասին։ Երեք տարում այդպես էլ կառավարությունը չսովորեց ճիշտ կառավարել պետական բյուջեն։ Այս խնդիրը մեզանում կար և՛ անցած, և՛ նախորդ տարիներին։ Բայց իրավիճակը ոչնչով չի փոխվում։
Ամեն հերթական տարում թվում է, թե կառավարությունը հետևություններ կանի իր սխալներից, և քայլեր կձեռնարկի տնտեսությունը փրկելու համար, սակայն ոչինչ էլ չի արվում։ Չի արվում, որովհետև խնդիրը հետևություններ անելու մեջ չէ, խնդիրը կառավարության կարողությունների մեջ է։
Կառավարության ունակությունները թույլ չեն տալիս տանել այն բեռը, որն ամեն տարի ստանձնում են։ Ստանձնում են ու ձախողում։ Վերջում կրկին կանգնում ենք նույն կոտրած տաշտակի առաջ։
Առհասարակ երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները սերտ կապ ունեն տնտեսության կամ առաջխաղացման կամ անկման հետ։ Ներքաղաքական այս անկայուն վիճակը, բացասաբար է ազդում տնտեսության վրա և եթե մի քանի ամիս առաջ ձևակերպում էինք, որ տնտեսությունը գահավիժում է և պետք է արգելակենք, ապա հիմա կարող ենք արձանագրել, որ մոտենում ենք անդունդին, գլորվել ենք և գնում ենք դեպի վերջնակետ։

Հունվար ամսվա տնտեսական ցուցանիշների 7․5 տոկոս անկումը կանխատեսելի էր, և պայմանավորված էր մի քանի հանգամանքներով։ Նախ 2020 թվական մուտք գործեցինք արդեն իսկ թուլացած տնտեսական պոտենցյալով, այսինքն երբ որ թմբկահարում էին որ 2019-ին ունեցել ենք տնտեսական աճ, նախ պետք է հասկանանք և գնահատենք թե ինչից էր այդ տնտեսական աճը։ Այդ տնտեսական աճը պայմանավորված էր հիմնականում տրանսպորտային միջոցների ներմուծումից և վերաարտահանումից, որը ժամանակավոր բնույթ էր կրում և 2020 թվականին մենք չէինք ունենալու։ Տնտեսական աճը նախորդ մի քանի տարիների հարկային ստուգումների արդյունքն էր, այսինքն տնտեսվարողների մոտ սկսվեցին լայնածավալ ստուգումներ, ստուգումների ընթացքում պայմանավորվում էին, ճշգրտումներ էին անում հարկային մարմիններ ներկայացվող հաշվետվություններում, որը ցույց էր տալիս արհեստական շրջանառության աճ, բնականաբար իր հետ բերում էր մուտքեր պետական բյուջե և այստեղից ենթադրվում էր, կամ ներկայացվում էր հանրությանը, որ տնտեսական աճ ունենք։ Այնինչ 2020 թվականի համար պետք էր ստեղծել նախադրյալներ, տնտեսական պոտենցյալ, որը չկար և պետությունը այդ ազդակները պետք է ուղարկեր բիզնեսին, ուղարկեր պոտենցյալ ներդրողներին, որը այդպես էլ չարվեց։ Ինչին արդեն հաջորդեց համաճարակը, որը ևս ազդեցություն չէր կարող չթողնել, այնուհետև ունեցանք կառավարության ոչ ադեկվատ վերաբերմունք ու արձագանք համավարակի ժամանակահատվածում տնտեսության վերաբերյալ, այնուհետև ունեցանք պատերազմ։ Բնականաբար այս ամենը ազդեցություն էր թողնելու տնտեսական անկման վրա։ Հետպատերազմյան, հետպանդեմիայի ժամանակահատվածում կառավարությունը շարունակում է նույն վարքագիծը, բնականաբար տնտեսական աճի ակնկալիք ունենալը կլիներ միամտություն։
Այս ցուցանիշը ցույց է տալիս ներկա կառավարության աշխատանքի որակը։ Բնավ զարմանալի չէ, որ մեր տնտեսությունը գտնվում է այսպիսի իրավիճակում։ Դրա համար գուցե կան օբյեկտիվ պատճառներ։ Սակայն հիմնական պատճառները պետք է փնտրել կառավարության անկարողության մեջ, կառավարության վարած ոչ ճիշտ տնտեսական քաղաքականության մեջ։ Գուցե դա հետևանքն է նրա, որ կառավարությունում հայտնվել են լրիվ պատահական մարդիք, կամ ոչ պրոֆեսիոնալներ, և հասարակությունն ու պետությունը շատ թանկ գին են վճարում դրա համար» ։

Սոնա Գիշյան

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները