Իմ նկատմամբ վերաբերմունքը, ցավոք, չեմ ասի, թե նախկինը չէր, այն պարզապես չկար. Լևոն Արոնյան (տեսանյութ)

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի համար ԱՄՆ մեկնելու որոշման պատճառը պետության կողմից նրա նկատմամբ «ոչ մի» վերաբերմունքն է եղել։ Նշել է շախմատիստը LevitovChess YouTube-ի հետ հարցազրույցում։

«Ես պետք է փորձեմ օգտագործել իմ ներուժը, բայց վերջին շրջանում իմ նկատմամբ վերաբերմունքը, ցավոք, չեմ ասի, թե նախկինը չէր, այն պարզապես չկար։ Սկզբունքորեն ինձ պետությունը միշտ օգնել է, իսկ եթե չի էլ օգնել, ապա հարգանք է ցուցաբերել։ Երբ տեսնում եմ, որ ինչ-որ բան սխալ է իմ ոլորտում, ես փորձում եմ փոխել ինչ-որ բան։ Իսկ այս դեպքում, երբ ես նախաձեռնություն էի ցուցաբերում, ինձ հասկացնում էին, որ իմ կարծիքը ոչինչ չարժե», – ասել է Արոնյանը։

Շախմատիստի խոսքով՝ իրեն՝ ապաքաղաքական մարդուն, այնպես են վերաբերվել, կարծես թե ինքն անընդհատ ինչ-որ բան է ուզում։

Մինչդեռ, գրոսմայստերի խոսքով, ինքը միայն ներկայացրել է շախմատ և շախմատի աշխարհի շահերը, չի ձգտել ֆինանսական աջակցության:

«Հարցն, իհարկե, փողը չէ, այլ այն, որ քեզ անընդհատ «տրոլլինգ» են անում։ Ասենք, հրավիրում են քեզ ինչ-որ հանդիպման, իսկ իրենք չեն էլ գալիս, այն, ինչ ասում ես, ընկալվում է որպես նախկին իշխանությունների ֆավորիտի խոսք։ Իսկ դա նշանակում է, որ այն ամենը, ինչ դու ասում ես, ճիշտ չի կարող լինել, քանի որ դու ներկայացնում ես ինչ-որ մեկի շահերը, թեպետ իրականում դու ներկայացնում ես քո ոլորտի մասնագիտական շահերը», – ասել է Լևոն Արոնյանը։

Գրոսմայստերի կարծիքով՝ հեռանալը թույլ կտա իրացնել իր շախմատային ներուժը։

«Ես այն մարդն եմ, ով լիովին տրվում է շախմատին։ Իսկ եթե ես լիովին տրվում եմ շախմատին, ապա ուզում եմ, որ ինձ գոնե հարգանքով վերաբերվեն։ Իսկ դա հիմա չկա»,- նշել է նա։

Միևնույն ժամանակ, Արոնյանն ընդգծել է, որ Հայաստանից հեռանալն իրեն մեծ ցավ է պատճառում, քանի որ «չկա ավելի մեծ հաճույք, քան ապրել հայրենի երկրում և խոսել մայրենի լեզվով»:

Հիշեցնենք, որ շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար, Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական եռակի չեմպիոն Լևոն Արոնյանն ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ տեղափոխվելու որոշման մասին: Արոնյանն իր որոշումը հիմնավորել էր «շախմատի ոլորտ ներխուժած ոչ կոմպետենտ պետական գործիչներով» և այն հանգամանքով, որ պետությունը դադարել է աջակցել շախմատիստներին։

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները