Երեխաների շրջանում կորոնավիրուսով վարակվելու ավելացում չկա. մանկաբույժ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը մարտի 11-ին ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում համաճարակային իրավիճակը խիստ լարված է, վերջին 14 օրվա տվյալներով, նախորդ 14 օրերի համեմատ՝ արդեն ունենք 91 տոկոսից ավելի դեպքայնության ցուցանիշի աճ:

«Պետք է նշեմ, որ Հայաստանում արդեն վարակի վերարտադրողական ցուցանիշը բարձր է 1-ից և կազմում է 1․3, ինչը նշանակում է, որ մոտակա 7 օրերի ընթացքում, եթե որևէ միջոցառում չձեռնարկվի, և չբարձրացնենք զգոնությունն անվտանգության կանոնների նկատմամբ, կարող ենք ունենալ լրացուցիչ 3 հազար 700 նոր դեմք առաջիկա 7 օրվա ընթացքում»,- ասաց վարչության պետը:

Աբովյանի փոխանցմամբ՝ դեպքերի կտրուկ աճ կա նաև մանկապատանեկան տարիքային խմբի երեխաների շրջանում։ Օրինակ՝ 3-5 տարեկանների շրջանում դեպքայնությունն աճել է 1․17 անգամ, 6-17 տարեկանների շրջանում՝ 1․42 անգամ, իսկ 6-8 տարեկանների շրջանում՝ 3․3 անգամ։

Բժիշկ-մանկաբույժ Արթուր Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ երեխաների շրջանում կորոնավիրուսով վարակվելու ավելացում չկա, սովորական վիճակ է:

«Ով էլ հիվանդացել է, արդեն հակամարմինները վերցրել է ու իմունիտետը օրգանիզմում 3-6 ամիս պահելու է»,- 168.am-ի զրույցում նշեց մանկաբույժը:

Հարցին՝ արդյոք անընդհատ դիմակներ կրելը երեխաների դեպքում խնդիրներ չի՞ առաջացնի, Արթուր Մարտիրոսյանը պատասխանեց, որ այս հարցը երկու կողմ ունի:

«Դիմակ կրելն անհրաժեշտ է հատկապես փակ տարածությունում, բայց երեխաների մաշկը մեծահասակների մաշկի համեմատ ավելի նուրբ է, ու կարող է արտաշնչած օդը մաշկի վրա ազդել»,- ընդգծեց մանկաբույժը:

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ երեխաները կորոնավիրուսով վարակվում են, բայց հիվանդությունն ավելի թեթև են տանում, քան մեծահասակները, սակայն նրանք կարող են հանդիսանալ վարակ տարածող:

«Ծանոթներիցս մեկի թոռնիկը վարակվել էր կորոնավիրուսով, բայց քանի որ նա փոքր էր, ընդամենը 1-2 օր մի թեթև գրիպ տարավ, իսկ մեծահասակի դեպքում ամեն ինչ այդպես չավարտվեց: Դրա համար ավելի լավ է, երբ երեխան դիմակ դրած գնում է դպրոց, տուն վերադառնա ու այն գցի աղբամանը: Մարդ չի կարող 2-3 ժամում փոխել դիմակը, դա աբսուրդի ժանրից է, պարզապես ամեն օր թող նոր դիմակ դնեն:

Պետք է երեխաներն անպայման իրենց հետ ունենան նաև ալկոգել, դռան բռնակները, բանալիները, համակարգչի ստեղնաշարը, ջրի ծորակը և այն ամենը, ինչին ձեռքերն անընդհատ դիպչում են, մաքուր պետք է լինեն, քանի որ հնարավոր է, որ վարակ անցնի: Եթե այս հիգիենայի կանոնները չպահեն՝ վարակը տարածվելու է»,- նշեց մանկաբույժը:

Հավելենք, որ Առողջապահության նախարարության տարածած հաղոդագրության համաձայն՝ Հայաստանում մարտի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 177899 դեպք, որոնցից 165975-ն` առողջացած, 3253-ը` մահվան ելքով: Փաստացի բուժում է ստանում 7835 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 770343 թեստավորում: Մեկ օրում կատարվել է 4464 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 795 նոր դեպք: Առկա է 257 առողջացած, գրանցվել է 10 մահվան դեպք:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ Փաշինյան Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ Թրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Մեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդուն Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել է Ուկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետ Եթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռ Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Պենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJ
Ամենաընթերցվածները