Արսեն Թորոսյանը կդիտարկի Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդատան գործունեությունը շարունակելու հարցը


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի բացառում, որ Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնի ծննդատունը կշարունակի իր գործունեությունը: Հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թորոսյանը, անդրադառնալով ծննդատան լուծարման խնդրին, ասաց, որ Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնի ծննդատունը տարեկան 136 ծնունդ է ընդունում, սակայն նախարարության կողմից սահմանված չափորոշինը նվազագույնը 150 ծննդի ապահովումն է:Նախարարը նշեց, որ այս ծննդատունը միակն է, որ 150-ին մոտ է և չունի թերություններ մյուս մասերով` կադրերի, սարքավորումների և ծառայությունների:

«Հիմա քննարկում ենք, թե արդյոք արժե Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնին ևս ինչ-որ ժամանակով մորատորիումի նման ինչ-որ մի բան անել, որ հասկանանք՝ ի վերջո, 150-ի կձգտեն, կհասնե՞ն, թե չէ»,- ասաց Թորոսյանը, հավելելով, որ պատրաստ են քննարկումներ իրականացնել նաև մյուս ծննդատների հետ, սակայն տարեկան 10 ծնունդ ընդունող ծննդատների հետ, բնականաբար, չեն բանակցելու: Ըստ Առողջապահության նախարարության կողմից սահմանված չափորոշիչների` ծննդատանն անհրաժեշտ է տարեկան առնվազն 150 ծննդի ապահովում, ինչպես նաև սարքավորումների, մասնագետների և ծառայությունների առկայություն:

Նախարարի խոսքով` Մարալիկի, Աչաջուրի , Արտենիի, Արծվաբերդի, Ծաղկահովիտի, Քաջարանի առողջության կենտրոնների ծննդատները և Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնի ծննդատունը չեն համապատասխանել սահմանված չափորոշիչներին և ենթակա են եղել լուծարման:

Նա նշեց, որ ոլորտի մասնագետների կողմից կազմված չափորոշիչներով ծննդատներին գնահատական է տրվել դեռևս 2018 թվականի վերջին և մեկ տարի ժամանակ է տրվել` հանկարծակիի չբերելու և կտրուկ որևէ բան չանելու նպատակով: Ըստ նախարարի` որոշ ծննդատներ կարողացել են կարգը փոխել և սահմանված չափորոշիչների համապատասխանեցնել իրենց ծննդատունը:

Առողջապահության նախարարը ընդգծեց, սակայն , որ միայն թվով չի կարող աշխատել ծննդատունը, պետք է լինի պահանջ-պայմանների կատարում։ «Եթե չկա վիրահատարան, ինտենսիվ թերապիա և այլն` դրա մասին խոսք չի կարող լինել, ինչքան ճանապարհ էլ ուզում են փակել, դա սկզբունք է, որը մեր քաղաքացիների առողջության պահպանությանն է միտված»,- շեշտեց Թորոսյանը:

Նախարարը ներկայացրեց նաև 2018 և 2019 թվականների վիճակագրությունը լուծարման ենթակա բժշկական հաստատությունների. Մարալիկը 2018 թվականին ընդունել է 126, իսկ 2019 թվականին 102 ծնունդ, Աչաջուրը` 2018-ին՝ 88, 2019-ին՝ 79, Արտենին` 41/26, Ծաղկահովիտը՝ 48/63, Արծվաբերդը` 14/10, Քաջարանը` 42/46 և Եղվարդի «Նաիրի» ԲԿ 119/136:

Հունվարի 14-ին Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնի ծննդատան բուժաշխատողները բողոքի ակցիա էին իրականացրել ծննդատան լուծարման դեմ: Նրանք նշում էին, որ իրենց ծննդատան պայմանները բարվոք են, կա տաք և սառը ջուր, ջեռուցում, շենքը վերանորոգված է և համարվում է 1-ին մակարդակի ծննդատուն։ Նրանց համոզմամբ` առանց հանրային քննարկումների` նման որոշումներ չի կարելի կայացնել: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ ծննդատունը չպետք է փակվի: «Այս րոպեին, եթե Եղվարդի ծննդատուն ծննդկան մոտենա, ծննդօգնություն իրականացվելու է։ Ծնելիության աճը, մեր քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը մեր որդեգրած քաղաքականության առաջնահերթություններից են»,- նշել է Պետրոսյանը:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները