«Այն բանտ է կենդանիների համար». Չինաստանում բևեռային արջերի սիրահարների համար բացված հյուրանոցը բուռն քննադատության թիրախում է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)

Չինաստանում նոր հյուրանոց է բացվել, որը նախատեսված է բոլոր նրանց համար, որոնք շատ են սիրում բևեռային արջերին և ցանկանում են «առավել մոտիկից ծանոթանալ» այս զարմանահրաշ արարածների հետ, գրում է The Guardian-ը:

Չինաստանի հյուսիսարևելյան Harbin Polar Land կոչվող տարածքում կառուցված այս հյուրանոցն առաջարկում է 24 ժամ շարունակ հիանալ գեղեցիկ բևեռային արջերով, որոնք տեսանելի են հենց սենյակների պատուհաններից և թվում է, թե «հարևանություն են անում» այցելուների հետ: 

Չնայած իր տեսակի մեջ եզակի ծառայություններին, որոնք առաջարկում են հյուրանոցի տերերը, շատ կենդանասերների մոտ այս նախաձեռնությունը բացասական արձագանք է առաջացրել: Հրապարակված տեսանյութերից երևում է, թե ինչպես են հյուրանոցի այցելուները լուսանկարում արջերին, և թե ինչպես ֆոտոխցիկների լույսերը տհաճություն պատճառում կենդանիներին:

Բացի այդ, կենդանասերների կարծիքով, պայմանները, որոնցով ապահովված են բևեռային արջերը, սարսափելի են: Իրենց բնական միջավայրի փոխարեն՝ կենդանիներն ապրում են սպիտակ ներկված հատակի վրա, որի մի քանի անկյուններում կեղծ ժայռեր և սառցալուլաներ են տեղադրված: 

Այս առնչությամբ կենդանասերներն այն կարծիքին են, որ հյուրանոցը «բանտ է արջերի համար»:

«Բևեռային արջերը պետք է բնակվեն Արկտիկայում, այլ ոչ թե կենդանաբանական այգիներում, ապակե արգելապատ տարածքներում, հյուրանոցներում»,- կարծում են նրանք: 

Հիշեցնենք՝ Չինաստանի իշխանությունները վերջերս փոփոխություն են մտցրել ներպետական օրենդրության մեջ: Ըստ այդմ, երկրում այսուհետ արգելվում է վայրի կենդանիների որսը սննդի նպատակով:

Նշենք՝ օրենսդրությունը փոխվել է այն բանից հետո, երբ կորոնավիրուսի ծագման հետ կապված շահարկումները սկսեցին կապվել Ուհանի շուկայի հետ, որտեղ վաճառվում էին վայրի կենդանիների միս:

Այնուամենայնիվ, օրենսդրությունը «կաղում է» այն հարցում, որն առնչվում է բժշկությանը և կենդանաբանական այգիներին: Մինչ օրս էլ երկրում ավանդական բժշկության մեջ մեծ տարածում ունի վտանգված կենդանատեսակների օգտագործումը, իսկ չինական կրկեսներն ու կենդանաբանական այգիները հաճախ քննադատվում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները