«Չքվեք ձեր պաշտոններից, թող գան մարդիկ, ում Մոսկվան վստահում է և հարգում…». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ ադրբեջանական մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ Ադրբեջանը դեռևս ամսվա սկզբին պաշտոնական նամակով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և բողոքել, թե իբր հայկական կողմը խախտում է միջազգային իրավունքն ու նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ ՀՀ ԶՈՒ զինծառայողներին տեղակայելով «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներում»։ Ադրբեջանը նաև դժգոհել է, որ հայկական կողմը չի տրամադրում ականապատման քարտեզները։

Պատկերացնո՞ւմ եք՝ որքան մեծ է սրանց ցինիզմն ու անպատժելիության զգացումը։

Փոխանակ հայկական կողմը դիմի ՄԱԿ-ին ու այլ կառույցներին՝ բարձրաձայնելով այս ընթացքում Ադրբեջանի թույլ տված բազմաթիվ խախտումները, այդ թվում հրաժարումը կատարել գերիների վերադարձի պարտավորությունը, դեռ մի բան էլ իրենք են բողոքում։
Բայրամովի այս նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ։

Իսկ ինչո՞վ է զբաղված հայկական կողմը։

Ինչո՞ւ ունենալով ավելի ծանրակշիռ հիմքեր և լուրջ փաստարկներ՝ մենք պաշտոնապես չենք դիմում ՄԱԿ, չենք ներկայացնում Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, սադրիչ զորավարժություններն ու հայտարարությունները, գերիների պատանդառությունը, Հայաստանի Հանրապետության նկատմամբ ապօրինի հավակնություններն ու ոտնձգությունները։

Ո՞րն է այս դավադիր անգործության պատճառը։

Մյուս կողմից՝ մեր իշխանությունները հղում են տալիս պաշտոնական Մոսկվայի հայտարարություններին, թե իբր տարածաշրջանում ամեն ինչ նորմալ է։

Գուցե Մոսկվայի՞ց եք վախենում։

Ինչո՞ւ չեք կարողանում ձեր բողոքը Մոսկվային ճիշտ ներկայացնել։

Չքվեք ձեր պաշտոններից, թող գան մարդիկ, ում Մոսկվան վստահում է եւ հարգում ու ովքեր լավ են պատկերացնում հայկական շահը եւ այն առաջ մղելու ճանապարհները։

Ինչպե՞ս է ստացվում, որ դուք Մոսկվայից եք վախենում, իսկ Ադրբեջանը ոչ միայն չի վախենում, այլ մի հատ էլ Նյու Յորքում մեր դեմ բողոք է ներկայացնում։

Թե՞ ձեր՝ աթոռին սոսնձվելու գինը էլի մենք պիտի վճարենք, ինչպես շարունակաբար վճարում ենք վերջին 3 տարիների ընթացքում։

Մյուս հարցը, որի մասին պետք է բարձրաձայնեմ, վերաբերում է տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման մասով եռակողմ միջկառավարական նախագծին։

Ո՞ւր է այդ նախագիծը, ինչո՞ւ ոչինչ չի հրապարակվում։

Այս ուղղությամբ աշխատանքները ավարտվել են մարտի մեկին, սակայն արդեն մարտի կեսն է և ոչինչ չի հրապարակվում, ոչ մի դետալ չի բարձրաձայնվում։

Ի՞նչ ուղղությամբ են ընթանում կոմունիկացիաների ապաշրջափակման աշխատանքները, Հայստանի շահերը որտե՞ղ են ներառված, ինչպե՞ս են արտահայտվում։

Իսկ կարո՞ղ է մի օր էլ արթնանանք ու պարզենք, որ «Նախիջևանի միջանցքը» թուրք-ադրբեջանական սցենարով կյանքի եք կոչել։

Մի հարց էլ․ օրերս կապիտուլյանտն ու Ալիևը հեռախոսազրույցներ են ունեցել Պուտինի հետ․ ինչո՞ւ պաշտոնական հաղորդագրության մեջ ոչ մի խոսք չկա գերիների վերադարձի մասին, ընդդիմությո՞ւնն է խանգարում, որ այդ հարցը լուծվի»։

 

 

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները