Կրկի՞ն առանց Մխիթարյանի. Կապառոսի ստեղծած հիմքի առանձնահատկությունը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլը հնարավոր է սկսի առանց Հենրիխ Մխիթարյանի։ Մեր հավաքականի ավագը երեկ վնասվածք ստացավ Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի «Ռոմա»-«Շախտյոր» մրցավեճում։ Մասնավորապես, իր նախկին թիմի դեմ պայքարում մեր ֆուտբոլիստը փոխարինվեց 22-րդ րոպեին։ «Մխիթարյանի մասին: Միայն վաղը կունենանք ամբողջական պատկեր, բայց կարծում եմ՝ նա պատրաստ չի լինի հաջորդ խաղին»,- երեկ ասել էր «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ֆոնսեկան: Ըստ իտալական մամուլի՝ հայ ֆուտբոլիստը ազդրի մկանների հետ կապված խնդիր ունի։

 

Հիշեցնենք, որ մարտի վերջին Հայաստանի ազգային հավաքականը ընտրական փուլի շրջանակներում միանգամից երեք հանդիպում է անցկացնելու։ Մարտի 25-ին մեր ընտրանին կհյուրընկալվի Լիխտենշտեյնին, իսկ երեք օր անց Երևանում կհյուրընկալի Իսլանդիային։ Մարտին 31-ին կրկին Երևանում մերոնք կմրցեն Ռումինիայի հետ։

Հիշեցնենք, որ աշնանը տեղի ունեցած Ազգերի լիգայի խաղարկությունում, որտեղ Հայաստանի հավաքականը անցկացրել էր 6 հանդիպում, Մխիթարյանը մասնակցել էր միայն 2-ին։ Սեպտեմբերին տեղի ունեցած Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի դեմ մրցավեճերին Մխիթարյանը հավաքականին չէր միացել վատ մարզավիճակի պատճառով։ Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի վերջին հանդիպումներն էլ մեր հավաքականի ավագը բաց թողեց՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով չկարողանալով միանալ իր ազգային թիմին։ Մխիթարյանը մասնակցել է Ազգերի լիգայի 3-րդ և 4-րդ տուրի Հայաստան-Վրաստան և Էստոնիա-Հայաստան հանդիպումներին։

 

Վերջին շրջանում մեր հավաքականի ավագը փայլուն խաղ էր ցուցադրում «Ռոմայի» կազմում, և հույս ունենք, որ նա արդյունավետությամբ աչքի կընկնի նաև մեր հավաքականի առաջիկա կարևոր հանդիպումներին։ Մինչև Վրաստանի հետ հանդիպումը, որին Մխիթարյանը մասնակցել էր, վերջին 6 հանդիպում Հայաստանի ազգային հավաքականը ևս անցկացրել էր առանց Հենրիխ Մխիթարյանի։ Մասնավորապես, ծանր վնասվածքի պատճառով մեր հավաքականի ավագը չէր մասնակցել 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ հոկտեմբերին և նոյեմբերին կայացած Լիխտենշտեյնի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Իտալիայի հավաքականների հետ հանդիպումներին։ Դրանից առաջ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը Մխիթարյանը կրել էր անցյալ տարվա սեպտեմբերին Բոսնիա-Հերցեգովինայի դեմ մրցավեճում։ Նրա փայլուն խաղի շնորհիվ մեր հավաքականը տպավորիչ հաղթանակ էր տարել 4։2 հաշվով՝ հնարավորություն ստանալով պայքարելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար։ Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի դեմ մրցավեճերում Հայաստանի հավաքականն առանց Մխիթարյանի տապալվեց։ Դրան հաջորդեցին Հունաստանի և Իտալիայի դեմ խայտառակ հանդիպումները։ Խայտառակ մրցավեճերից հետո շատերն այն կարծիքին էին, որ Հայաստանը ըստ էության ունի երկու տարբեր հավաքական. հավաքական՝ Հենրիխ Մխիթարյանով, և հավաքական՝ առանց Հենրիխ Մխիթարյանի։

Այո՛, տարիներ շարունակ բոլորս հույսներս դրել ենք Մխիթարյանի վրա՝ վստահ լինելով, որ նա, իր հետևից տանելով խաղընկերներին, կարող է հաղթանակներ կերտել։ Այո՛, շատ դեպքերում Մխիթարյանին հաջողվել է դա անել։ Ամենաթարմ օրինակը հենց Բոսնիայի հետ հանդիպումն է, բայց… Ազգերի լիգայի խաղարկությունում այն կարծրատիպը, որ Հայաստանի հավաքականը չի կարող լուրջ արդյունքի հասնել առանց իր ավագի, կարծես կոտրվեց։ Ազգերի լիգայի խաղարկությունում մեր հավաքականը երեք հաղթանակ տարավ և 9 միավոր վաստակեց առանց Մխիթարյանի։

Կարող ենք պնդել, որ իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսին հաջողվել է ստեղծել այն կոլեկտիվը, որը կարող է պայքարել նաև առանց ընդգծված առաջատարի։ Ավելի ստույգ, դավանելով թիմային ֆուտբոլ՝ Կապառոսը ստեղծել է հիմք, որտեղ, ինչ խոսք, մեծ է նաև առաջատարների դերը։

Առաջիկա հանդիպումներում կա հնարավորություն միավորների պաշար հավաքելու։ Մեր հավաքականը առաջին հանդիպումը կանցկացնի հետնապահի հետ, իսկ մյուս երկու մրցավեճերը՝ տանը։ Քանի դեռ Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ ստույգ տեղեկություն չկա, մեզ մնում է միայն հուսալ, որ մրցաշարային առումով խիստ կարևոր հանդիպումներին մեր ֆուտբոլիստները կպայքարեն Մխիթարյանի գլխավորությամբ։ Հայ ֆուտբոլիստը բուժզննում պետք է անցներ այսօր։ Նշենք նաև, որ օրացուցային պլանի համաձայն՝ մինչև Հայաստանի հավաքականին միանալը Մխիթարյանը «Ռոմայում» պետք է անցկացնի երեք հանդիպում։

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները