«Մի դրամի ուժն» ամփոփում է հերթական ծրագիրն ու հայտարարում հաջորդ շահառուի անունը

Нет описания.

IDBank-ն ու Իդրամը, ամփոփելով «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը, 6․962․504 դրամ են փոխանցել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։


«Ուրախությամբ պետք է նշեմ, որ ամսական կտրվածքով նշված համակարգերով վճարումների քանակական նկատելի աճ ունենք, իսկ դա նշանակում է, որ մեր հաճախորդները գիտակցում են, որ իրենք էլ բարեգործության մի մասն են, ու որքան շատ վճարումներ կատարեն Իդրամով, այնքան ավելի մեծ գումար կփոխանցվի այս կամ այն նախաձեռնությանը»,- ասել է Իդրամի մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանը։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ հետպատերազմական շրջանում, երբ մեր հասարակության ուշադրության կենտրոնում հայրենիքի պաշտպաններն են, IDBank-ն ու Իդրամը շարունակում են աջակցությունը վիրավոր զինծառայողներին՝ այս տարվա ԿՍՊ ծրագրերի հիմքում դնելով մեր հայրենիքի պաշտպաններին արժանապատիվ ու առողջ ապագա ապահովելու ձգտումը։

«Մենք արդեն համագործակցել ենք «ՎԻՎԱ – Բժիշկներ եւ Կամավորներ Հայաստանին» բարեգործական հիմնադրամի հետ, որը թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ հետպատերազմյան շրջանում աջակցում է Արցախին՝ բժիշկների վերապատրաստման, բուժսարքավորումներով ապահովման եւ վիրավոր զինծառայողներին անհրաժեշտ բուժումներն անցկացնելու միջոցով։ Առաջիկա երեք ամսում «Մի դրամի ուժի» ամբողջ ուժը կուղղվի հենց «ՎԻՎԱ» հիմնադրամին։ Հուսով ենք, որ մեր օգտատերերն էլ ավելի ակտիվորեն կկատարեն վճարումները, որպեսզի մայիսի 31-ին հնարավորինս մեծ գումարով կարողանանք օգտակար լինել մեր զինվորներին»,- ասել է Տաթեւիկ Վարդեւանյանը։

«ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Տատյանա Հովհաննիսյանը, պատմելով հիմնադրամի ծրագրերի մասին, նշել է, որ այս պահին մոսկովյան լավագույն հիվանդանոցներում բուժում են ստանում աչքի վիրավորում ստացած մեր զինծառայողները։

«Քանի որ Հայաստանում աչքի պրոթեզավորման եւ որոշ այլ վիրահատությունների հնարավորությունները սահմանափակ  են, մենք նման վիրավորում ստացած զինծառայողների բուժումն իրականացնում ենք Մոսկվայում։ Բացի այդ՝ այս պահին արդեն սկսել ենք ծրագիր, որի շրջանակում Մոսկվայից բժիշկներ եւ մասնագետներ են ժամանում Հայաստան եւ Արցախ՝ անհրաժեշտ մասնագիտական օգնություն տրամադրելու նպատակով։ Մեր  բժիշկների այցերը պարբերական բնույթ են կրելու, սակայն մենք չենք դադարեցնում նաեւ Հայաստանի եւ Արցախի հատկապես սահմանամերձ գոտիների բժիշկների վերապատրաստման ծրագիրը Ռուսաստանում։ Ուրախ ենք, որ Իդրամի եւ IDBank-ի «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն առաջիկա 3 ամիսներին հենց հիմնադրամի աջակցությանն է ուղղված լինելու։ Ինքս Իդրամի օգտատեր եմ եւ ամեն վճարում կատարելիս հրճվանք եմ ապրում, երբ ընկերություններն իմ փոխարեն մեկ դրամ փոխանցում են նախաձեռնությանը»,- ասել է Տատյանա Հովհաննիսյանը։

«Մի դրամի ուժը» նախաձեռնությունն արդեն հասցրել է ճանաչվել ու սիրվել բանկի ու Իդրամի հաճախորդների կողմից։ Ծրագրի մեկնարկից սկսած՝ երեխաների համար համակարգիչներ գնելու նպատակով, Համահայկական եւ 1000+ հիմնադրամներին, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին եւ այլ նախաձեռնություններին ընդհանուր առմամբ փոխանցվել է ավելի քան 18 մլն դրամ։

Ընկերություններում հիշեցրել են, որ յուրաքանչյուր անձ կարող է նպաստել, որ ավելի մեծ գումար տրամադրվի «Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառուներին՝ ընդամենը բոլոր վճարումները կատարելով Իդրամով, IDBanking.am առցանց հարթակով կամ ընկերությունների տերմինալներով։

Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարում կատարել արդեն 4500-ից ավելի վաճառակետերում եւ ավելի քան 400 առցանց խանութներում։ Գործընկերների ցանկին ծանոթանալ կարելի է այստեղ։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները