Խաչիկ Ասրյանի կոչի արձագանքները. Պե՞տք է արդյոք հրաժարվել ամերիկյան դրամաշնորհի գայթակղությունից

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ պետք է հրաժարվել ամերիկյան դրամաշնորհի գայթակղությունից, քանի որ սույն թվականի մարտի 4-ին հայտնի դարձավ, որ ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ Պետդեպարտամենտը, պատրաստվում է շարունակել Հայաստանում իր ազդեցության գործակալների խրախուսման և նոր ազդեցության գործակալների ցանց ստեղծելու աշխատանքն, ու, այդ նպատակով, հատկացվում են միլիոնավոր դոլարներ:  Բոլոր նրանք, ովքեր հավատարմորեն կծառայեն հայ-ամերիկյան հարաբերությունների սերտացմանը, այսինքն՝ Հայաստանում կծառայեն Ամերիկայի շահերի սպասարկմանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից կստանան դրամաշնորհ՝ մինչև 150 հազար դոլարի չափով:

Ֆեյսբուքյան օգտատերերը այս հայտարարությունը անարձագանք չեն թողել։ 

Օրինակ, ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Յարալյանը գրել է․ «միանշանակ ճիշտ եք, եթե համագործակցել, ապա միայն Ռուսաստանի հետ», մյուս օգտատերը՝ Անահիտ Վանյանն էլ գտնում է, որ Հայաստանն արդեն անդունդի եզրին է և ժամանակն է արդեն հանուն հայրենիքի գործելու. «Մեր պետականությունը արդեն երերում է անդունդի եզրին, եկեք բոլորս ապրենք և գործենք հանուն մեր Հայրենիքի գոյատևման»։

Կան օգտատերեր, որ գտնում են, որ այս  նախագիծը իր մեջ կոռուպցիա է պարունակում և նախագծից օգտվողը միայն կարող է «թուրք»-ը լինել։ Մարինա Ասրյանը գրել է․ «Սրանից վտանգավոր կոռուպցիա չկա, երբ նժարին ազգ ու Հայրենիք է դրված, մարդ ինչքան «թուրք» պետք է լինի կամ տհաս, որ այդ աստիճանի կաշառվի»:

Ըստ ֆեյսբուքյան օգտատեր Արշակ Դուրյանի՝ իրավիճակը արդեն աբսուրդային է․ «Ինչ են ճիշտ արել, որ մի հատ էլ հասկանան, որ պետք է հրաժարվեն, սա արդեն աբսուրդային է»,- գրել է օգտատերը։ Մյուս օգտատեր Անն Մկրտչյանն էլ գրել է, որ համամիտ է Խաչիկ Ասրյանի կարծիքի հետ և գտնում է, որ մենք միայն Ռուսաստանի հետ պետք է լավ հարաբերություններ ունենանք։  Տաթև Մինասյանն էլ կարևորում է սերունդների կարծիքը, օգտատերը գրել է․ «Թույլ մի տվեք, որ սերունդները ձեր անունը հիշեն նզովքով ու արհամարհանքով. սրանց միայն տենց են հիշելու, պարոն Ասրյան»։ Ֆեյսբուքյան մեկ այլ օգտատեր՝ Կարեն Կարապետյանը, կարծում է, որ գոնե մեկ անգամ պետք է լսել շրջահայաց մարդու խորհուրդները․ «Գոնե մի անգամ լսեն շրջահայաց մարդու խորհուրդը, պետք է հրաժարվեն, այլ տարբերակ չկա»։ Իսկ Նանե Նորիկյանը կարծում է, որ եվրոպամետ և ամերիկամետ կարծիքների հետևանքով է, որ այսօր ունենք այն, ինչ ունենք։  

Այս նյութի  վերաբերյալ մեկնաբանություններն ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ հասարակության մեծ մասը համակարծիք է Խաչիկ Ասրյանի հետ, քանի որ դրական է արձագանքել հայտարարությանը։ Ինչպես նաև տեսանելի է, որ մեկնաբանություններ գրողների մեծամասնությունը դեմ է Ամերիկայի ու Եվրոպայի հետ համագործակցություններին՝ գտնելով, որ միակ ուղին ծրագրից հրաժարվելն է և Ռուսաստանի հետ համագործակցելը։

 
Արմեն Սիմոնյան

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները