«Որ փող ունենայիք՝ բնակարան կգնեիք և ավելի շատ ժամանակ կանցկացնեիք Հայաստանում»

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,

Բազմահազար հայաստանցիների անունից թույլ տվեք շնորհավորել Ձեզ: Ազգային հակակոռուպցիոն խորհուրդը պարզել է, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի տիկինը պարոն Բադասյանի նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Ռաֆի Դուդակլյանի հետ համատեղ հիմնադրել է «TR LAW FIRM» առևտրային ընկերությունը, որի հիմնադրման պահից մինչ օրս ղեկավարել է այդ ընկերությունը` գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնում: Ընկերությունը զբաղվում է ՀՀ արդարադատության նախարարի ղեկավարման և համակարգման ոլորտին առնչվող առևտրային գործունեությամբ:

Այո, Ձեր երազանքն է եղել, որ Հայաստանում լինի այնպիսի իրավիճակ, որ ամուսինը նշանակվի նախարարի պաշտոնում, իսկ կինն անմիջապես նույն ոլորտում բիզնես գործունեություն ծավալի: Իհարկե, սա կոռուպցիա չէ, սա կոռուպցիայի հետ նույնիսկ առևերույթ կապ չունի: Սա այն է, ինչի համար Դուք պայքարել եք և հաղթել եք: Ուստի, բազմահազար հայաստնացիներ շնորհավորում են Ձեզ` հեղափոխական երազանքների կատարման կապակցությամբ: Եվ հատկապես շնորհավորում են, որ Արդարադատության նախարարի կինը ամուսնու գործունեության ոլորտի հետ ոչ մի կապ չունեցող բիզնեսը հիմնադրել է Ձեր շատ մոտ ընկեր, հեղափոխության ընթացքի և հեղափոխության արժեքների մասին Ձեզ պարբերաբար տեղեկատվություն տրամադրող և Ձեր հեղափոխական գործունեությունն ուղղորդող Ռաֆի Դուդակլյանի հետ համատեղ:

Բնականաբար, Հայաստանում կան խոսակցություններ, որ Արդարադատության նախարարի ընտանիքի հետ համատեղ ստեղծված «TR LAW FIRM» ընկերության 40 տոկոս բաժնեմասի իրական տերը Դուք եք և ոչ պարոն Դուդակլյանը, բայց մենք չենք հավատում այդ խոսակցություններին: Չենք հավատում, որ հեղափոխության մոնետիզացիայի գործընթացում Դուք նույնպես փայաբաժին ունեք: Չէ՞ որ Դուք Հայրենիքի համար ամեն ինչ անվճար հիմունքներով եք արել, նույնիսկ Ցեղասպանության 100-ամյակի համարեգի համար չեք վճարվել: Եվ վերջիվերջո, բիզնեսը փող է բերում, իսկ Դուք փող չունեք: Որ ունենայիք, հաստատ կիրականացնեիք ժողովրդի վարչապետին տրված խոստումը` բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում»:

դիտվել է 120 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները