Ռազմական դրության պարագայում կառավարությանը անվստահություն հայտնելու իրավունք չկա. Սերգեյ Ամիրխանյան

ՀՀ զինված ուժերի ԳՇ-ի Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի մասին հայտարարությունից հետո Հայաստանը հայտվեց խորը ճգնաժամի մեջ: Դրան հաջորդած իրադարձություններից դեռևս տեսանելի չէ, թե հարցն ինչպես կհանգուցալուծվի, բայց մեկ բան ակնհայտ է, որ այսպես երկար շարունակվել չի կարող:

Այնուամենայնիվ, հարց է ծագում, թե նման իրավիճակում իրավական տեսանկյունից որո՞նք են լարվածության լիցքաթափմանն ուղղված իրավակարգավորումները և օրենքի տեսանկյունից ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ինչ քայլեր կարող է իրականացնել:

«Գարանտ Լո Ֆիրմ» ընկերության տնօրեն, «Աուդիտորների Պալատի» խորհրդի անդամ Սերգեյ Ամիրխանյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ հարցը կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, որի համաձայն՝ ՀՀ նախագահի լիազորությանն է վերապահված ՀՀ զինված ուժերի ԳՇ-ի պետին ազատելու և նշանակելու ՀՀ վարչապետի առաջարկությունը հաստատելը:

«ՀՀ հանախագհը վարչապետի առաջարկությունը ստանալուց հետո, երեք օրվա ընթացքում պետք է կայացնի որոշում՝ կա՛մ ստորագրելու առաջարկությունը, կա՛մ առարկություններով հետ վերադարձնելու: Եթե վարչապետի կողմից չընդունվեն այդ առարկությունները, ապա երկորդ անգամ ՀՀ վարչապետն իրավունք ունի առաջարկը ներկայացնել ՀՀ նախագահին: ՀՀ նախագահը երկրորդ անգամ ստանալով առաջարկը երկու ճանապարհ ունի ՝ կա՛մ ստորագրում է, կա՛մ դիմում է Սարհամադրական դատարան: Եթե ո՛չ այն է անում, ո՛չ էլ այն, ապա՝ իրավունքի ուժով այդ ակտը մտնում է ուժի մեջ: Այսինքն՝ ԳՇ պետը ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի համաձայն իրավունքի ուժով ազատվում է աշխատանքից»,- ասաց Ս. Ամրիխանյանը:

Ստացվում է, որ այս պարագայում հարցը միայն ժամանակի մեջ է, չնայած, որ այս պահին դեռևս վաղ է կանխատեսել, թե, այնուամենայնիվ, ինչ որոշում կընդունի Արմեն Սարգսյանը:

Խոսելով այն մասին, թե առհասարակ ԳՇ-ի տարածած հայտարարությունը օրենքի տեսանկյունից քաղաքակա՞ն, թե՞ իրավական քայլ կարելի է համարել, փաստաբանը նշեց, որ և՛ Սահմանադրությամբ, և՛ «Պաշտպանության մասին» օրենքով սահմանված է, որ քաղաքական հարցերում զիվնած ուժերը պետք է պաշտպանեն չեզոքություն: Բացի այդ, օրենքով արգելվում է զինված ուժերում ստեղծել կուսակցություններ, կրոնական կազմակերպություններ, արհեստակցական միություններ և այլն:

«Այստեղ մի փոքր դժվար է միանշանակ պատասխանել, թե իրենից ինչ է ներկայացնում քաղաքական հարցերում չեզոքություն պահպանել ասվածը: Եթե ընտրությունների տեսանկյունից ենք հարցը դիտարկում, որ, ըստ էության քաղաքական հարց է, ապա նույն զինված ուժերը մասնակցում են համապետական ընտրություններին, որտեղ մրցակցում են քաղաքական ուժերը: Այսինքն, զինվորականները, իրենց նախընտրություններից ելնելով են ընտրություն կատարում: Սա է պատճառը, որ քաղաքական չեզոքություն արտահայտությունը, օրենքի տեսանկյունից բավականին նուրբ և մինչև վերջ չպարզաբանված երևույթ է: Եվ, այս առումով կցանկանայի շեշտել, որ ըստ էության, մեր զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի հայտարարությունը որևէ քաղաքական ուժի կողմ կամ դեմ չէ և վերաբերում է կառավարության հրաժարականին: Բայց, մյուս կողմից՝ կառավարությունը ձևավորվում է ԱԺ-ի կողմից և, ստացվում է, որ այստեղ այնուամենայնիվ՝ քաղաքական կապ կա: Բայց դժվար է միանշանակ պատասխանել, թե հայտարարությունը քաղաքակա՞ն է, թե՞ ոչ: Նշեմ նաև, որ զինված ուժերն ունեն իրենց պարտականությունները և գուցե իրենց տեսանկյունից նման հայտարարություն անելու հիմքեր են ունեցել, բայց եթե քաղաքականությունը այն է, ինչը, փաստացի, բոլորիս ամբողջությամբ շրջապատում է, ապա ստացվում է, որ բոլորս ենք քաղաքականության մեջ»,- ասաց Ս. Ամիրխանյանը:

Այսինքն՝ զուտ օրենքի տեսանկյունից տարընթերցում կա և այդքան էլ հասկանալի չէ, թե օրենքում նշված «քաղաքական հարցեր» արտահայտության ներքո ինչ է նկատի ունեցել օրենսդիրը: Եվ հենց այստեղից էլ սկսվում է հայտարարության շուրջ ծավալված իրավաքաղաքական դիսկուրսը: Եվ սա է պատճառը, որ ընդդիմությունը հայտարարությունը կարող է մեկնաբանել իր տեսանկյունից, իսկ իշխանությունն՝ իր:

«Ես, անկեղծորեն չեմ տեսնում, որ այս քայլի մեջ քաղաքական տարր կա, բայց երբ հարցը դիտարկում ենք օրենքի տեսանկյունից այն հայտարարության համատեքստերում, որը իրականացվել է ԳՇ-ի կողմից, ապա իմ կարծիքով այդքան էլ միանշանակ չէ տեսակետը, թե հայտարարությունը խախտել է չեզոքության չպահպանման սկզբունքը»,- ասաց Ս. Ամիրխանյանը:

Խոսելով իրավիճակը լիցքաթափելուն ուղղված օրենքով սահմանված այլ լուծումների մասին «Աուդիտորների Պալատի» խորհրդի անդամը նշեց, որ վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն այնքան բուռն են ընթանում, որ օրենքը չի հասցնում դրանց հետևից հասնել: Ուստի այս պահին հարցի հանգուցալուծման երկու ճանապարհ կա:

«Եթե մենք հարցի հանգուցալուծումը տեսնում ենք գործող կառավարության հրաժարականի տեսանկյունից, ապա դրան հասնելու երկու ճանապարհ կա՝ կա՛մ կառավարականի, կա՛մ նրան անվստահություն հայտնելու տեսքով: Իմ կարծիքով՝ հարցն ավելի շատ ոչ թե իրավական դաշտում է, այլ՝ քաղաքական, և հարցի հանգուցալուծումը կախված է գործող թիմերի գործելակերպից: Բայց չպետք է մոռանանք, որ մեր երկրում դեռևս գործում է ռազմական դրությունը և նման պարագայում կառավարությանը անվստահություն հայտնելու իրավունք չկա: Այսինքն՝ իրավակարգավորման համաձայն՝ այսօրվա դրությամբ օրենքը թույլ չի տալիս նաև ԱԺ-ում կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց սկսել: Ուստի, առանց ռազմական դրությունը հանելու հնարավոր չի լինի փակուղուց դուրս գալ և իրավական ճանապարհներ գտնել»,- ասաց Ս. Ամիրխանյանը:

Արմինե Գրիգորյան
դիտվել է 80 անգամ
Լրահոս
Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ Փաշինյան Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ Թրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Մեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդուն Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել է Ուկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետ Եթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի
Ամենաընթերցվածները