Խաչիկ Ասրյանի դեղատոմսը կամ ինչի վրա պետք է խարսխվի հայկական պետականությունը

Հայ - ռուսական առավել որակյալ և առավել բարձր մակարդակի հարաբերություններ հաստատելու հարցը վերջին օրերին օրախնդիր է դարձել հայկական հանրության համար: Հայաստանում հանրությունը սկսել է գիտակցել հայ - ռուսական հարաբերութուններում խութերի ու ճաքերի կործանարար բնույթը և գործող վարչախմբի կողմից տարվող ՆԱՏՕ-ամետ, հակառուսական քաղաքականության կործանարար բնույթը: Հայաստանում արդեն լայնամասշտաբ պայքար է սկսվել հայ - ռուսական նոր որակի ինտեգրացիայի համար, ինչը չի վրիպել ռուսական լրատվամիջոցների աչքից: «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը, ով այդ պայքարի առաջամարտիկն է Հայաստանում, ռուսական ինտերնետ պորտալին ասել է, որ արևմտամետ ուժերը ցանկանում են Հայաստանին հեռացնել իր դաշնակից Ռուսաստանից, սակայն Հայաստանի ամբողջ տարածքում արդեն հազարավոր ողջամիտ մարդիկ ոտքի են կանգնել ի պաշտպանություն հայ-ռուսական բարեկամության: «Հայոց Արծիվների» առաջնորդը հստակորեն ցույց է տալիս հայկական պետականության պահպանման ու վերականգնման դեղատոմսը՝ հայ - ռուսական դարավոր եղբայրության խորացում և ազգային, քրիստոնեական արժեքների պահպանում և քարոզչություն: Ի դեպ, վերջին հարցումներից մեկի համաձայն, Խաչիկ Ասրյանի կուսակցությունը ազգային, քրիստոնեական արժեքների պաշտպանության և քարոզչության ուղղությամբ առաջատար կուսակցությունն է համարվում: Եվ, ի վերջո, հանրային այս պահանջը պետք է միս ու արյուն ստանա, ավելին, քաղաքական դաշտը վերոնշյալ հանգամանքները դիտարկելով որպես Հայոց պետականության փրկության գրավականներից մեկը, պետք է նոր բևեռ ձևավորի: Կյանքը ցույց տվեց, որ մյուս բոլոր թեզերը կործանարար եղան մեր երկրի համար, և ժամանակն է ձևավորել հայ - ռուսական հավատարիմ դաշնակցության և ազգային - քրիստոնեական արմատների վրա խարսված հայկական պետականություն: Արման Հայրապետյան

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները