Սկանդալային սպանություն Հայաստանում. Գիշերը Հայաստանում գործարարին դաժանաբար սպանել են

Shamshyan.com-ը գրում է.  

Այսօր՝ փետրվարի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում Ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, որ Աբովյան փողոցի 10 շենքի բնակիչն իրեն տուն մտած գողին հետապնդում է։  Որոշ ժամանակ անց Քաջարանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Քաջարանի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի մասում ստացած հարվածների հետքերով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորի Վարդանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Քաջարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի 10 շենքի բնակիչ՝ 59-ամյա Արմեն Ոսկանյանն էր։  Ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածի տղան՝ 29-ամյա Մարտին Ոսկանյանը, մի քանի անգամ զանգահարել է հորը, սակայն հայրը չի պատասխանել հեռախոսազանգերին, և տղան այցելել է մորը, ու երբ փորձել է մտնել տուն, ներսում ինչ-որ անձ չի թողել, որպեսզի նա մտնի տուն, որից հետո այդ անձը դուռը բացել, դիմել է փախուստի, տղան էլ հետապնդել է տականքին։ Չկարողանալով բռնել նրան՝ վերադարձել է տուն և նկուղում հայտնաբերել է հորը՝ մարմնական վնասվածքներով և կպչուն ժապավենով կապված վիճակում։ Անմիջապես տղան ահազանգել է հիվանդանոց, և հետո հորը տեղափոխել են հիվանդանոց, սակայն մահացել է։

դիտվել է 606 անգամ
Լրահոս
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»
Ամենաընթերցվածները