«Հայոց Արծիվների» առաջնորդ Խաչիկ Ասրյանը բացահայտել է ՆԱՏՕ-ի ռազմավարական պլանը

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը «Ցարգրադ» հեռուստաընկերությանը պատմել է, թե ամերիկյան և թուրքական զինվորականները ինչ քայլեր են իրականացնում ռուս խաղաղապահ զինվորների փոխարեն իբրև թե խաղապահ առաքելություն իրականացնելու համար: Նա ասել է, որ այդ քայլով ՆԱՏՕ-ական ուժերը ցանկանում են Հայաստանին հեռացնել իր դաշնակից Ռուսաստանից: Հայոց արծիվներ կամավորական ջոկատի հրամանատար Խաչիկ Ասրյանը հայտարարել է, որ եռագույն դրոշի ներքո Հայաստանի ամբողջ տարածքում արդեն հազարավոր մարդիկ ոտքի են կանգնել ի պաշտպանություն հայ-ռուսական բարեկամության: Կուսակցության առաջնորդը նշել է նաև, որ հայերի և Հայաստանի ռազմական, տնտեսական և արտաքին-քաղաքական համագործակցության իրական և միակ ուղին Հայաստանի և Ռուսաստանի միջև ազնիվ, հավատարիմ բարեկամությունն ու ռազմավարական գործընկերությունն է: Մինչդեռ Հայաստանի ներկայիս կառավարությունը ցանկանում է Միացյալ Նահանգներին ուղղված քաղաքականություն վարել, դրանով իսկ Հայաստանը փորձում է տանել հակահայկական դաշինքի ուղղությամբ, որը դեմ է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործունեությանը, որի փաստացի ներկայացուցիչն է նաև Հայաստանը: Խաչիկ Ասրյանի կարծիքով՝ Սորոսի ազդեցության տակ ոչնչացվում են ազգային արժեքները ՝ սերը հայրենիքի, եկեղեցու, ընտանիքի հանդեպ, իսկ Ռուսաստանի հետ հայ-ռուսական բարեկամության, ռազմաքաղաքական և տնտեսական համագործակցության դարավոր ավանդույթները կասկածի տակ են դրվում, ինչը իր հերթին վնասում է Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններին: Նա համոզված է, որ արդեն երրորդ տարին է ներկայիս կառավարության և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում ոչնչացվում է Հայաստանի բնականոն պատմական զարգացման ընթացքը, որն առավել ակնհայտ է արտաքին անվտանգության ոլորտում: Արցախում տեղի ունեցած ողբերգության, ինչպես նաև ռազմական անհաջողությունների համար «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը որպես անմիջական պատասխանատու է համարում Փաշինյանին, որի կողմից վարվող քաղաքականության արդյունքը կարող է տանել դեպի Հայաստանը ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալուն ուղղված քայլերի, ռուս սահմանապահ102-րդ ռուսական ռազմակայանի դուրսբերմանը և դրա փոխարեն Հայաստանում ՆԱՏՕ-ի կամ, այլ կերպ ասած, թուրքական բանակի ներկայության ապահովմանը, քանի որ Կովկասյան տարածաշրջանում Հյուսիսատլանտյան դաշինքի ամենամեծ ներկայացուցիչը հենց Թուրքիան է: Այս ամենի հետ Հայաստանի իրական հայրենասերները երբեք չեն կարողանա համաձայնել, համոզված է Խաչիկ Ասրյանը: Ուստի, միայն ազգային և քրիստոնեական արժեքներին հավատարիմ նոր կառավարությունը կկարողանա դուրս բերել Հայաստանը դեպի ԱՄՆ տանող վնասակար ազդեցությունից: Հայաստանի հայրենասերներն, ի դեմս կուսակցության առաջնորդի, զենքը ձեռքին պաշտպանել են իրենց հայրենի հողը, և մշտապես պատրաստ են բոլոր ջանքերը գործադրել երկրի քաղաքական ինքնիշխանությունը պահպանելու համար, քանի որ միանշանակ է, որ Հայաստանի և Ռուսաստանի ազնիվ, հավատարիմ բարեկամությունն ու ռազմավարական համագործակցությունը այլընտրանք չունի:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները